Կառնավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառնավալ (ֆրանսերեն carnaval), թատերականացված խաղերով, երթերով ժողովրդական մասսայական զբոսահանդես։ Ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների հետ։ Անվանումը ծագել է XIII դ. վերջին, Իտալիայում։ Նրա հետ է առնչվում XVI դ. իտալական դիմակների թատրոնը (Կոմեդիա դելլ'արտե)։ Ռուսաստանում, Հայաստանում և այլուր Կառնավալները տեղի էին ունենում բարեկենդանի օրերին՝ ազգային տարբեր ձևերով։ XVIII դ. առանձնապես տարածված էր Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ներկայումս՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում։ Ռուսաստանում Կառնավալներ են կազմակերպվում երիտասարդական, մարզական և այլ տոնակատարությունների օրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png