Ռեստլերը (ֆիլմ)
| Ռեստլերը The Wrestler |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2008 |
| Լեզու | Անգլերեն |
| Ռեժիսոր | Դարեն Արոնոֆսկի |
| Պրոդյուսեր | Դարեն Արոնոֆսկի Սկոտ Ֆրանկլին[1] |
| Սցենարիստ(ներ) | Ռոբերտ Սիգել |
| Դերակատարներ | Միքի Ռուրկ Մարիսա Տոմեյ Էվան Ռեյչել Վուդ |
| Երաժշտություն | Կլինտ Մանսել |
| Ընկերություն | Wild Bunch Saturn Films Protozoa Pictures |
| Տևողություն | 109 րոպե |
| Բյուջե | $ 6 000 000 |
| Շահույթ | $ 44 703 995 |
| MPAA վարկանիշ | |
«Ռեստլերը» (անգլ.` The Wrestler) ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու կողմից 2008թ.-ին նկարահանված սպորտային դրամա է: Գլխավոր դերում խաղում է Միքի Ռուրկը, ով 2009թ.-ին ներկայացվում է Օսկարի` լավագույն դերասանի անվանակարգում:
Ռուրկը մարմնավորում է պատկառելի տարիքի հասած մի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի, ով չնայած ունեցել էր մեծ հաջողություններ 80-ականներին, սակայն արդեն քիչ հայտնի էր և դեռ շարունակում էր հանդես գալ տարբեր մանր կազմակերպություններում` մասամբ երբեմնի փառքը վերականգնելու և ինչ-որ տեղ նաև գոյատևելու համար:
Ֆիլմը 2008թ.-ին Վենետիկի կինոփառատոնում ստանում է Ոսկե առյուծ մրցանակը, իսկ Միքի Ռուրկը ստանում է BAFTA մրցանակ, Ոսկե Գլոբուս, ինչպես նաև «Անկախ ոգի» կոչվող մրցանակ: Մասիսա Տոմեյը նույնպես առաջադրվում է Ակադեմիայի մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում:
Բովանդակություն |
[խմբագրել] Ֆիլմի սյուժեն
Ռոբին Ռեմզինսկին (Միքի Ռուրկ) , առավել հայտնի որպես Ռենդի «Բաբան» Ռոբինսոն (անգլ.` Randy "The Ram" Robinson), պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է, ով 1980-ականներին հասել էր կարիերայի բարձարկետին: 20 տարի հետո նրա փառքն արդեն խամրել էր, սակայն նա ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Նյու Ջերսիի տարբեր անկախ կազմակերպություններում: Ռենդին կանոնավոր այցելում էր տեղի սթրիփ ակումբներից մեկը, որտեղ ընկերանում է Կասիդի անունով մի պարուհու (Մարիսա Տոմեյ) հետ: Վերջինս, ինչպես և Ռենդին, արդեն ծերանում էր իր աշխատանքի համար: Ռենդին շուտով ստանում է առաջարկ մենամարտելու իր քսան տարվա «վաղեմի թշնամի» Այոթոլայի հետ (Էռնեստ Միլլեր) և ստիպված է լինում ինտենսիվ պարապել մարտի համար` օգտագործելով նաև ստերոիդներ:
Հաջորդ ծանր ռեստլինգային մարտից հետո Ռենդին հանդերձասրահում սկսում է իրեն վատ զգալ. հետ տալուց և ուշաթափվելուց հետո Ռենդին աչքերը բացում է հիվանդանոցի պալատում, որտեղ բժիշկը նրան ասում է, որ այդ ընթացքում բժշկական անձնակազմը կատարել է սրտի վիրահատություն, որից հետո բժիշկը խստիվ կերպով զգուշացնում է, որ Ռենդին թոշակի անցնի, հակառակ դեպքում` կմահանա: Ռենդին ստիպված հետևում է բժշկի խորհրդին և որոշում է ամեն ինչ սկսել նոր էջից. աշխատանքի է անցնում տեղի սուպերմարկետներից մեկի մսի բաժնում` որպես հսկիչ-վաճառող:
Կասիդիի առաջարկով Ռենդին որոշում է այցելել և հարաբերությունները վերականգնել դեռահաս աղջկա` Ստեֆանիի հետ (Էվան Ռեյչել Վուդ), ում նա լքել էր երեխա ժամանակ: Աղջիկը չի ընդունում հորը: Ստեֆանիի սիրտը շահելու համար Ռենդին Կասիդիի օգնությամբ գնում է հագուստի խանութ` որևէ շոր գնելու և աղջկան նվիրելու համար: Այդ ընթացքում Կասիդին բացահայտում է, որ արու զավակ ունի: Ռենդին խոստովանում է, որ սիրում է Կասիդիին, սակայն վերջինս վանում է նրան` պատճառաբանելով աշխատանքի բնույթը: Հետո Ռենդին աղջկան է տալիս նվերները ու ներողություն խնդրում: Հոր և աղջկա հարաբերությունները զգալիորեն լավանում են: Ստեֆանին Ռենդիին հրավիրում է ընթրիքի` եկող շաբաթ օրը:
Ռենդին գնում է Կասիդիի աշխատավայր և շնորհակալություն հայտնում օգնության համար, որից հետո կրկին է առաջարկում իր սերը: Նորից մերժում ստանալուց հետո, Ռենդին խիստ վիրավորվում է Կասիդիից և հեռանում ակումից: Հանդիպելով իր ռեստլեր ընկերներին, Ռենդին այցելում է մի ռեստլինգային շոու, որից հետո ընկերների հետ գնում է բար: Բարում հարբելուց և Կոկային ներշնչելուց հետո, Ռենդին բարի զուգարանում սեքսով է զբաղվում մի երիտասարդ կնոջ հետ: Ամբողջ շաբաթ օրը քնած մնալով` նա բաց է թողնում աղջկա հետ հանդիպումը: Գնալով աղջկա տուն` Ռենդին փորձում է ստանալ դստեր ներողամտությունը, սակայն վերջինս նրան չի ներում է դառնորեն հեկեկալով ասում է, որ էլ երբեք չի ուզում նրան տեսնել:
Սուպերմարկետում մի հաճախորդ ճանաչում է Ռենդիին, երբ վերջինս սպասարկում էր նրան: Ռենդին, սակայն, հրաժարվում է ընդունել, որ ինքը 80-ականների գերաստղ Ռենդի Ռոբինսոնն է, քանի որ անցյալը նրան ցավ էր պատճառում: Հաճախորդի անդադար պնդումներից ջղաձվելով և լարվելով` Ռենդին խստորեն վնասում է բութ մատը` այն պատահաբար դնելուվ միս կտրող գործիքի շեղբի տակ: Արյան դուրս ժայթքումից և ցավից` Ռենդին գոռում է ամբողջ սուպերմարկետով և վիրավորում այնտեղի մարդկանց` ասելով, որ թքած ունի ամեն ինչի վրա և դուրս է գալիս այդ աշխատանքից: Արդեն ոչինչ չմանալով` Ռենդին որոշում է հետ վերադառնալ դեպի պրոֆեսիոնալ ըմբշամարտ` ընունելով պրոմոտերների առաջարկը մասնակցելու «Ռենդի Ռոբինսոնն ընդդեմ Այոթոլայի» մարտի 20-ամյա տարեդարձին, որի շրջանակներում նա հանդիպելու էր իր 20 տարվա կարիերայի ամենահաջողված սցենարային հակառակորդին` Այոթոլային: Կասիդին փորձում է Ռենդիին ետ պահել այդ մարտից` զգուշացնելով սրտի նրա վիճակի մասին: Սակայն Ռենդին սկսում է աղիողորմ լաց լինել` ասելով, որ նա ամեն ինչ կորցրել է, և ամենքը թքած ունեն վրան, ուստի միակ բանը որ մնացել է` ռեստլինգն է:
Մարտի ժամանակ Ռենդին սկսում իրեն ոչ հաստատուն զգալ: Այոթոլան Ռենդիին խնդրում է իրեն ծածկել (ռեստլինգում ռինգի վրա «անգիտակից» պառկած հակառակորդին խաչաձև ծածկելով է միայն որոշվում հաղթանակողը), սակայն վերջինս չի ուզում մարտն ավարտվել: Ռենդին մագլցում է ռինգի անկյան գագաթը` որպեսզի կատարի իր «Ռեմ-Ջեմ» կոչվող ֆինիշերային հարվածը: Նայելով ամբոխին` Ռենդին մի պահ մոռանում է ցավերի մասին և կատարում թռիչքը, որտեղ էլ հենց ֆիլմը ավարտվում է` անտեղյակ պահելով հետագա զարգացման մասին:
[խմբագրել] Դերերում
- Միքի Ռուրկ - Ռոբին Ռեմզինսկի / Ռենդի «Բաբան» Ռոբինսոն
- Մարիսա Տոմեյ - Պեմ / Կասինդի
- Էվան Ռեյչել Վուդ - Ստեֆանի
- Մարկ Մարգոլիս - Լեննի
- Թոդ Բերի - Ուեյն
- Ջուդահ Ֆրիդլենդեր - Սկոտ
- Էռնեստ Միլլեր - Բոբ / «Այոթոլա»
- Աջայ Նայիդու - բժիշկ
- Վես Սթիվենս - Նիք
- Ջոհն Դ'Լեո - Ադամ
- Գռեգ Բելլո - Լարի
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Ռեստլեր - IMDb էջ
- Միկի Ռուրկը նոկաուտի է ենթարկել պրոֆեսիոնալ ըմբշամարտիկին - հոդված «Կապիտալ» բիզնես օրաթերթի կայքում