TNA
| TNA Entertainment, LLC | |
![]() |
|
| Տեսակը | ՍՊԸ |
|---|---|
| Հիմնադրվել է | Մայիսի 10, 2002թ. |
| Գլխամասերը | |
| Գլխավոր անձինք | Դիքսի Կարտեր (նախագահ) Էնդի Բարթոն Քրիս Սոբոլ Մայք Վեբեր Դեն Բռոդեր |
| Վեբ-կայքը | Պաշտոնական կայք |
Տոտալ նոն-ստոպ էքշըն ռեստլինգը (անգլ.` Total Nonstop Action [TNA] Wrestling [1]) ամերիկյան պրոֆեսիոնալ ըմբշամարտի մասնավոր ընկերություն է (պրոմոշեն), որն ստեղծվել է ըմբշամարտիկ Ջեֆ Ջարեթի և նրա հոր Ջերրի Ջարեթի կողմից: Ընկերությունն իր շոուները ցուցադրում է հեռուստատեսությամբ և ինտերնետով` տարվա մեջ 52 շաբաթ, իսկ նրա թողարկած հիմնական և դեռևս միակ հեռուստաշուն` Impact Wrestling-ը ամեն շաբաթ հավաքում է մոտ 1 միլիոն հանդիսատես ամբողջ աշխարհում:[2] 2002թ.-ին Panda Energy International կազմակերպությունը ձեռք է բերում TNA-ի բաժնետոմսերի մեծամասնությունը:[3] Ընկերության նախագահն է գործարարուհի Դիքսի Կարտերը:[4]
TNA-ի գլխամասերը գտնվում են ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում: հիմնադրման ժամանակ այն կոչվել է "NWA Total Nonstop Action", քանի որ այդ ժամանակ եղել է National Wrestling Alliance-ի (NWA) ենթապրոմոշենը: 2004թ.-ին TNA-ն անջատվում է NWA-ից, սակայն բացառիկ իրավունք է ունենում օգտագործել NWA-ի ծանրքաշային և թիմային չեմպիոնական տիտղոսները մինչև 2007թ.-ը, երբ NWA-ը չեղյալ է համարում ունեցած պայմանագիրը, որից հետո TNA-ը ճարահատյալ ստեղծում է սեփական տիտղոսները:[5]
2004թ.-ին TNA-ը դառնում է առաջին ռեստլինագային կազմակերպությունը, որն օգտագործում է վեցանկյուն ռինգ (այլևս չի օգտագործվում): TNA-ի թողարկած հաղորդումները ցուցադրվում են 120 երկրներում: Այն իր մեծությամբ, շոուների քանակով և հանդիսատեսի բանակով զիջում է միայն համար մեկ ամերիկյան ռեստլինգ-կազմակերպությանը` WWE-ին (World Wrestling Entertainment):[6]
[խմբագրել] Չեմպիոնական տիտղոսները
TNA-ում գործում են հետևյալ տիտղոսները.
- TNA աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ
- TNA հեռուստատեսային չեմպիոնատ
- TNA աշխարհի թիմային չեմպիոնատ
- TNA X-դիվիզիոնի չեմպիոնատ
- TNA նոկաուտների (կանանց) չեմպիոնատ
- TNA կանանց թիմային չեմպիոնատ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- ImpactWrestling.com- Պաշտոնական կայք
- ImpactWrestlingworldtour.com
- Impact Wrestling-ը Ֆեյսբուքում
- Impact Wrestling-ը Թվիթերում
- Impact Wrestling-ը Յութուբում
- TNAondemand.com
- TNAeurostore.com
- TNA-ի խաղալիքներ բազա
- TNA-ի տիտղոսների պատմություն
- ShopTNA.com
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedRebrandPR - ↑ Caldwell, James (2010-08-05)։ «TNA News: Impact Wrestling TV ratings for Thursday's show - viewership, cable TV rank Thursday night»։ Pro Wrestling Torch։ http://pwtorch.com/artman2/publish/TNA_News_1/article_51297.shtml։ Վերցված է 2011-07-08։
- ↑ Varsallone, Jim (2009-08-27)։ «Not just whistling Dixie: Carter's impact on TNA iMPACT»։ Miami Herald։ http://www.miamiherald.com/sports/other/story/1204243.html։ Վերցված է 2009-11-06։ Կաղապար:Dead link
- ↑ Hood, Johnathan (December 8, 2006)։ «TNA Wrestling - Innovative, Indelible, Insanity»։ ESPN։ http://espn.go.com/chicago/radio/story?page=ringpost060502։ Վերցված է 2010-02-18։
- ↑ «NWA/Trobich strips TNA/Cage/Team 3-D of NWA branded Championships»։ National Wrestling Alliance։ 2007-05-13։ http://one.revver.com/watch/267425/flv/affiliate/87879։ Վերցված է 2007-05-14։
- ↑ «Direct Auto partners with TNA - 7/18»։ Direct Auto Insurance։ 2011-07-18։ http://www.directgeneral.com/news/7-18-11-press-release.aspx։ Վերցված է 2011-08-13։
