Բրեյ Ուայաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեյ Ուայաթ
Bray Wyatt

Ուայաթը ճոճաթոռին նստած (հունիս, 2013)
Իրական անուն Վինդհեմ Ռոտունդա
Windham Rotunda[1]
Ռինգային անուն(ներ) Ալեքս Ռոտունդո[1]
Աքսել Մուլիգան[2]
Բրեյ Ուայաթ[1]
Դյուկ Ռոտունդո[1]
Հասկի Հարիս[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 129 կգ
Հայտարարվող հասակ 1,91 մ
Ծննդյան թվական մայիսի 23, 1987 (1987-05-23) (27 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ FCW/WWE NXT[1]
Դեբյուտ 2009

Վինդհեմ Լոուրենս Ռոտունդա[1] (անգլ.՝ Windham Lawrence Rotunda, մայիսի 23, 1987թ.), առավել հայտնի Բրեյ Ուայաթ (Bray Wyatt) ռինգային կեղծանվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում, որպես «Ուայաթների ընտանիք» (the Wyatt Family) խմբավորման առաջնորդ։

Երրորդ սերնդի ըմբիշ է։ Կարիերայի ընթացքում երկու անգամ կրտսեր եղբոր՝ Բո Ռոտունդոյի հետ նվաճել է FCW թիմային տիտղոսը։ Նախկինում «WWE»-ում հանդես է եկել Հասկի Հարիս ռինգային անվամբ։ Կարիերայի ընթացքում կրել է բազմաթիվ այլ ռինգային անուններ։

Բրեյ Ուայաթի կերպարը ներկայացվում է որպես օկուլտային խմբավորման կիսախելագար առաջնորդ, որոշ չափով ներշնչված Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմից։

Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ[խմբագրել]

  • Florida Championship Wrestling
    • FCW Ֆլորիդայի թիմային չեմպիոնատ (2 անգամ, Բո Դալասի հետ)
  • Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ
    • PWI վարկածով տարվա հակամարտություն (2010) – «Նեքսուսն» ընդդեմ «WWE»-ի
    • PWI վարկածով տարվա ամենաատելի ըմբշամարտիկ (2010) – որպես «Նեքսուսի» անդամ[3]
    • PWI վարկածով տարվա 500 լավագույն ըմբիշների ցուցակում #115-ը (2013)[4]
  • Ռեստլինգ օբզեռվեր
    • Լավագույն կերպար (2013) Ուայաթների ընտանիք

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Բրեյ Ուայաթի էջը»։ «Ռեստլինգի օնլայն աշխարհ»։ http://www.onlineworldofwrestling.com/bios/b/bray-wyatt/։ Վերցված է Հունիսի 17, 2013։ 
  2. Autor Invitado (Մարտի 20, 2011)։ «Windham Rotunda rinde homenaje a su abuelo con su nuevo personaje en Florida Championship Wrestling: Axel Mulligan» (իսպաներեն)։ SuperLuchas Magazine։ http://superluchas.net/2011/03/20/windham-rotunda-rinde-homenaje-a-su-abuelo-con-su-nuevo-personaje-en-florida-championship-wrestling-axel-mulligan/։ Վերցված է Մարտի 21, 2011։ 
  3. «Ձեռքբերումներ մրցանակներ. ամենաատելի»։ «Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ»։ Հունվար 17, 2011։ http://prowrestlingillustrated.blogspot.com/2011/01/achievement-awards-most-hated_17.html։ Վերցված է Հունվարի 22, 2011։ 
  4. ««Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ» Թոփ 500 (2013)»։ Ռեստլինգի համացանցային բազա։ http://www.profightdb.com/pwi-500/2013.html։ Վերցված է Օգոստոսի 22, 2013։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg