Կարատե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Նաև հայտնի է որպես | Karate-dō (空手道) |
|---|---|
| Կենտրոնացված | Հարվածային |
| Խստություն | լիակոնտակտայինից մինչև ոչ կոնտակտային |
| Ծագում | |
| Ստեղծող | Կանգա Սակուկավա; Սոկոն Մացումարա; Անկո Յոցու; Սեյշո Արակակի; Հիգաոնա Կանրիո; Գիչին Ֆունակոշի; Մոտոբու Չոկի |
| Կապված | Չինական արտարվեստներ, Ռյուկյու կղզիների տեղական մարտարվեստներ (Naha-te, Shuri-te, Tomari-te) |
| Օլիմպիական սպորտ | 2005-ին ընտրված չէ (2012-ի համար), 2009-ին ընտրված չե (2016-ի համար) |
Կարատե (ճապոներեն՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական ռազմական արվեստ: Կարատեն ձևավորվել է Ճապոնիայում: Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը: Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը:
Աշխարհի Կարատեի ֆեդերացիան ճանաչում է 1930-ականներին ստեծված կարատեի հետեւյալ չորս ոճերը`
- Շոտոկան, հիմնադիրը` Գիչին Ֆունակոշի,
- Շիտո-րյու, հիմնադիրը` Քենվա Մաբունի,
- Գոջյու-րյու, հիմնադիրը` Չյոջուն Միյագի,
- Վադո-րյու, հիմնադիրը` Հիրոնորի Օցուկա:
Ծանոթագրություններ[խմբագրել]