Արդար Ռուսաստան
«Արդար Ռուսաստան» (ռուս.՝ Справедли́вая Росси́я), ձախ ցենտրիստական քաղաքական կուսակցություն Ռուսաստանի Դաշնությունում, որը հետևում սոցիալ-դեմոկրատական և մոդեռնիզացված սոցիալիզմի գաղափարախոսությանը:
Ստեղծված է եղել 2006 թվականի հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» (ռուս.՝ «Родина»), Ռուսաստանի Կյանքի կուսակցության և Թոշակառուների ռուսաստանյան կուսակցության միավորման արդյունքում: Նոր կուսակցության հիմնական բազան է դարձել նախկին Ռուսաստանյան Կյանքի կուսակցության կառուցվածքը:
2007-ից «Արդար Ռուսաստան» կուսակցությունը Սոցինտերն միջազգային կազմակերպության դիտաժողովի անդամ է:
2008 թվականին «Կանաչներ» ռուսաստանյան էկոլոգիական կուսակցությունը իր 15-րդ համագումարում, որը նախկինում եղել է «Ռուսաստանյան Կյանքի կուսակցության» դաշնակիցը, նույնպես մտել է «Արդար Ռուսաստան» կազմը, իսկ հետո կուսակցությանն է միացել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ռուսաստանի սոցիալիստական միավորված կուսակցությունը:
2011 թվականից կուսակցության նախագահն է Նիկոլայ Լևիչյովը, Պետական Դումայում ֆրակցիայի ղեկավարը Սերգեյ Միրոնովը: