Ռոբերտ Դե Նիրո
| Ռոբերտ Դե Նիրո | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ռոբերտ Դե Նիրո | ||||||||||
| Ծնվել է` | օգոստոսի 17, 1943 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, Պրոդյուսեր | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1965–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
||||||||||
| Ամուսին(ներ) | Գրեյս Հայթաուեր (2 երեխա), Դայան Էբոթ (ամուսնալուծված) (1 երեխա) |
||||||||||
| Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||||
| IMDb-ում էջ | ID 0000134 | ||||||||||
| Վեբկայք | kinopoisk-ում էջ | ||||||||||
|
|||||||||||
Ռոբերտ Դե Նիրո-կրտսեր (անգլերեն՝ Robert De Niro, Jr., օգոստոսի 17, 1943, Նյու Յորք, ԱՄՆ) Ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր:
[խմբագրել] Կենսագրություն
Ռոբերտ Դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ: Նրա հայրը` Ռոբերտ Դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր: Մայրը` Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր: Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ Դե Նիրո կրտսերը: Իսկ 3 տարի անց Դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են: Ռոբերտ Դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր: Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»: 10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով: Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն:
[խմբագրել] Ֆիլմացանկ
Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի: Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզե-ի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերն են
| տարեթիվը | ֆիլմի անվանումը | բնօրինակ անվանումը | հերոսը | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|
| 1974 | «Կնքահայրը 2» | The Godfather Part II | երիտասարդ Վիտո Կոռլեոնե | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | Ալ Պաչինո |
| 1976 | «Տաքսու վարորդը» | Taxi Driver | Տրեվիս Բիկլ | Մարտին Սկորսեզե | Ջուդի Ֆոսթեր |
| 1978 | «Եղնիկների որսորոդը» | The Deer Hunter | Միխայիլ Վրոնսկի | Մայքլ Չիմինո | Մերիլ Սթրիփ |
| 1980 | «Կատաղած ցուլ» | Raging Bull | Ջեյք ԼաՄոտտա | Մարտին Սկորսեզե | Ջո Պեշի |
| 1981 | «Խոստովանության գաղտնիքները» | Raging Bull | մոնսինյոր Դեսմոնդ Սպելլասի | Ուլու Գրոսբարդ | Ռոբերտ Դյուվալ |
| 1984 | «Մի անգամ Ամերիկայում» | Once Upon a Time in America | Դևիդ Աարոնսոն, ձախլիկ | Սերժիո Լեոնե | Ջեյմս Վուդս Ուիլյամ Ֆորսայթ |
| 1987 | «Անձեռնմխելիները» | The Untouchables | Ալ Կապոնե | Բրայան դե Պալմա | Շոն Քոնների |
| 1987 | «Անգելի սիրտը» | Angel Heart | Լուիս Սայֆեր | Ալան Փարքեր | Միքի Ռուրկ |
| 1989 | «Մենք հրեշտակներ չենք» | We’re No Angels | Նեդ | Նիլ Ջորդան | Շոն Փեն |
| 1990 | «Փառավոր տղաներ» | Goodfellas | Ջիմմի Կոնվեյ | Մարտին Սկորսեզե | Ջո Պեշի |
| 1990 | «Արթնացում» | Awakenings | Լեոնարդ Լոուվ | Պեննի Մարշալ | Ռոբին Ուիլյամս Մաքս ֆոն Սյուդով |
| 1991 | «Վախի հրվանդանը» | Cape Fear | Մաքս Քեյդի | Մարտին Սկորսեզե | Նիկ Նոլթի Ջեսիկա Լենգ Գրեգորի Պեկ Ռոբեևտ Միտչեմ |
| 1992 | «Գիշեր և քաղաք» | Night and the City | Հարրի Ֆաբիան | Իրվին Վինկլեր | Ջեսիկա Լենգ Էլի Ուոլլակ |
| 1993 | «Կատաղած շունը և Գլորիան» | Mad Dog and Glory | Ուեյն Դոբի | Ջոն Մաքնոութոն | Բիլ Մյուռեյ |
| 1993 | «Բրոնքսյան պատմություն» | A Bronx Tale | Լորենցո Անելլո | Ռոբերտ Դե Նիրո | |
| 1994 | «Մերի Շելլի Ֆրանկենշտեյնը» | Mary Shelly’s Frankenstein | հրեշ | Քենեթ Բրանա | Քենեթ Բրանա |
| 1995 | «Կազինո» | Casino | Սեմ Ռոտստայն | Մարտին Սկորսեզե | Շերոն Սթոուն Ջո Պեշի Ջեյմս Վուդս |
| 1995 | «Հակամարտություն» | Heat | Նիլ Մակկոլի | Մայքլ Ման | Ալ Պաչինո Վել Քիլմեր |
| 1996 | «Քնածները» | Sleepers | հայր Բոբբի | Բարի Լևինսոն | Դասթին Հոֆման Բրեդ Փիթ |
| 1996 | «Մարվինի սենյակը» | Marvin’s Room | բժիշկ Ուոլլի | Ջերրի Զեքս | Լեոնարդո ԴիԿապրիո Մերիլ Սթրիփ |
| 1997 | «Ոստիկանները» | Cop Land | լեյտենանտ Մո Տիլդեն | Ջեյմս Մենգոլդ | Սիլվեստր Ստալոնե Հարվի Քեյթլ |
| 1998 | «Ռոնին» | Ronin | Սեմ | Ջոն Ֆրանկենհայմեր | Ժան Ռենո |
| 1999 | «Վերլուծիր սա» | Analyze This | Պոլ Վիտտի | Հարոլդ Ռեմիս | |
| 2000 | «Ծանոթություն ծնողների հետ» | Meet the Parents | Ջեք Բեռնս | Ջեյ Ռոաչ | Բեն Ստիլլեր |
| 2004 | «Ծանոթություն Ֆաքերների հետ» | Meet the Fockers | Ջեք Բեռնս | Ջեյ Ռոաչ | Բեն Ստիլլեր Դասթին Հոֆման Բարբարա Սթրեյզենդ |
| 2010 | «Ծանոթություն Ֆաքերների հետ - 2» | Little Fockers | Ջեք Բեռնս | Փոլ Վայց | Բեն Ստիլլեր Դասթին Հոֆման Ջեսսիկա Ալբա Բարբարա Սթրեյզենդ Օուեն Ուիլսոն |
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» ֆիլմի համար և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմի համար, որի համար ստացել է նաև «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակ: Եվս մեկ Ոսկե գլոբուս ստացել է 2011 թվականին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար: Ընդհանուր առմամբ արժանացել է 31 տարբեր կինոմրցանակների
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 8 ֆիլմ: Ռոբերտ Դե Նիրոն գլխավորել է 2011 թվականի Կաննի փառատոնի ժյուրին:
Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը գերազանցում է 2 միլիորադ դոլլարը: 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ նրա ամենաշահութաբեր ֆիլմերը հետևալներն են.
- «Ծանոթություն Ֆաքերների հետ» - 576 միլիոն դոլլար
- «Ծանոթություն ծնողների հետ» - 330 միլիոն դոլլար
- «Հակամարտություն» - 187 միլիոն դոլլար
- «Վախի հրվանդանը» - 182 միլիոն դոլլար
- «Վերլուծիր սա» - 177միլիոնդոլլար
