Նիկ Նոլթի
| Նիկ Նոլթի | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Nicholas King Nolte |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 8, 1941 |
| Ծննդավայր՝ | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1973-ից սկսած |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Ոսկե Գլոբուս (1992) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Նիկ Նոլթի (անգլերեն՝ Nick Nolte, փետրվարի 8, 1941, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան:
3 անգամ ներկայացվել է Օսկարի, 1 անգամ Էմիի, 4 անգամ Ոսկե Գլոբուսի, ստացել 1 Ոսկե Գլոբուս 1991 թվականին «Մակընթացությունների արքայազնը» ֆիլմի համար: Ընդհանուր թվով 11 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացվել ևս 17-ի:
Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, որոնցից են «Մահացու դատավճիռ» (1974), «Անդունդ» (1977), «Քառասունութ ժամ» (1982), «Կրակի տակ» (1983), «Առանց դրամի Բևեռլի Հիլզում» (1986), «Երեք փախստական» (1989), «Ուրիշ քառասունութ ժամ» (1990), «Վախի հրվանդանը» (1991), «Մակընթացությունների արքայազնը» (1991), «Լորենցոյի յուղը» (1992), «Մալհոլանդ ժայռը» (1996), «Շրջադարձ» (1997), «Բարակ կարմիր գիծ» (1998), «Նախաճաշ չեմպիոնի համար» (1999), «Հալկ» (2003), «Ռուանդա» հոթելը» (2004), «Անհաջողության զինվորները» (2008, «Մարտիկ» (2011), և այլն: