Բրեդ Փիթ
| Բրեդ Փիթ | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ուիլյամ Բրեդլի Փիթ William Bradley Pitt |
||||||||||
| Հասակը` | 180 սմ | ||||||||||
| Ծնվել է` | դեկտեմբերի 18, 1963 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Շաունի, Օկլահոմա, |
||||||||||
| Քաղաքացիություն` | |||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1964–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Դրամա, Թրիլեր, Քրեական |
||||||||||
| Ընտրանի | "Ծանոթացեք, Ջո Բլեք", "Միսթր և միսսիս Սմիթ", "Յոթ" |
||||||||||
| Ամուսին(ներ) | Ջենիֆեր Անիսթոն (ամուսնալուծված), Անջելինա Ջոլի (6 երեխա) |
||||||||||
| Երեխա(ներ) | 6 երեխա | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000093 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 25584 | ||||||||||
|
|||||||||||
Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ (անգլ.՝ William Bradley «Brad» Pitt); ծնվ. 18 դեկտեմբերի 1963, Շաունի, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր (1995 թ., «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Օկլահոմա նահանգի Շաուն քաղաքում ԱՄՆ: Նրա հայրը՝ Ուիլյամ Փիթը, աշխատում էր որպես մենեջեր բեռնափոխադրման ընկերությունում, իսկ մայրը՝ Ջեյն Էտտա Հիլհաուսը, աշխատում էր որպես ուսուցչուհի: Փիթը, նրա եղբայր Դուգ Փիթը և քույր Ջուլիա Փիթը մեծացել են Սփրինգֆիլդ քաղաքում: Դպրոցում Փիթը ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով: Դպրոցից հետո ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ: Համալսարանը ավարտելուց հետո նա որոշում է դառնալ դերասան և ուղևորվում է Հոլիվուդ: Այնտեղ նա իր անունը փոխեց «Բրեդ Փիթ»-ի, բայց դրանից դերերը չավելացան:
Կարիերա [խմբագրել]
Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ «El Pollo Loco» սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը: Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ: Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում: Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում: 1988թ. նա առաջին անգամ ստացավ գլխավոր դերը «Արևի մութ կողմը» ֆիլմում: Այդ ֆիլմը նկարվում էր Հարավսլավիայում: Նկարահանման ժամանակ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, և նկարահանող խումբը բավականին արագ ստիպված էր լքել երկիրը: Խառնաշփոթի մեջ կորցնում են նկարահանված նյութերի կեսը, բայց 1998թ. նյութերը գտնվում են, և ֆիլմը լույս է տեսնում: 1991թ. Փիթը խաղում է Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» ֆիլմում: Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ: Արնախումի կյանքի քրոնիկա» (Թոմ Քրուզի և Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ), «Յոթ»: Փիթը 1995 թվականաին առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն երկրորդ պլանի դերասան «12 կապիկ» ֆիլմի համար: 1995 թվականին «Empire» ամսագիրը հայտնում է 25 ամենասեքսուալ տղամարդկանց անունները: Ցուցակում Փիթը զբաղեցնում էր առաջնային դիրքեր, իսկ «People» ամսագրի կողմից Փիթը 2 անգամ ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը կենդանի մարդկանց մեջ՝ դառնալով միակ մարդը, որն արժանացել է այդ պաշտոնին մեկ անգամից ավել: 1997 թվականին լույս է տեսնում «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը, որտեղ պատմվում է Չինաստանի մուտքը Տիբեթ: Այս ֆիլմում խաղալու համար Բրեդ Փիթը և Դևիդ Թուլիսը ընդմիշտ զրկվեցին մուտք գործելուց Չինաստան: 1999 թվականին Փիթը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը «Մարտական ակումբ» ֆիլմում, որի ռեժիսորն է Դեյվիդ Ֆինչերը: Ֆիլմը հիմնված է Չակ Պալանիկի գրքի վրա: Բայց Բրեդ Փիթի անունը սկսեց թնդալ ամբողջ աշխարհով միայն «Տրոյա» ֆիլմից հետո, որտեղ Փիթը խաղաց Աքիլլեսին: Հետո Փիթը նկարահանվում է մի քանի հաջողված ֆիլմերում, այդ թվում նաև «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում իր ապագա կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ: Իր վերջին դերերից է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում գլխավոր հերոսի դերը, որի ռեժիսորը նույնպես Դեյվիդ Ֆինչերն էր: Փիթը բացի դերասանական աշխատանքից բավականին ակտիվ զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ: 2002 թվականին Փիթը իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Անիստոնի և ներկայիս Paramount Pictures ընկերության պրոդյուսեր Բրեդ Գրեյի հետ հիմնադրում է նոր ստուդիա՝ Plan B Entertainment անունով: 2005 թվականին իր ընկերությունը հովանավորեց Թիմ Բարթոնի «Չառլին շոկոլադե ֆաբրիկայում» ֆիլմը: Plan B ընկերությունը նաև հովանավորում էր Մարտին Սկորսեզեի «Հանգուցյալները» ֆիլմը, որը արժանացել էր «Օսկարի»: Փիթը հանդես է եկել որպես դերասան այնպիսի գովազդներում, որոնց պատվիրատուները եղել են Հայնիքենը, Հոնդան և Ճապոնական SoftBank ընկերությունը:
Անձնական կյանքը [խմբագրել]
1995 թվականին Փիթը բավականին ջերմ հարաբերություններ է սկսում ունենալ Գվինեթ Փելթրոուի հետ (նրանք միասին հանդես էին գալիս «Յոթ» ֆիլմում): 1996 թվականին նրանք նշանվում են, իսկ երբ գործը հասնում է ամուսնանալուն, 1997 թվականի հուլիսին նրանք բաժանվում են: 2000 թվականի հուլիսի 29-ին Փիթը ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Անիստոնի հետ: Նրանց ամուսնությունը տևում է հինգ տարի և պաշտոնապես չեղարկվում 2005 թվականի հոկտեմբերի 2-ին : 2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին և ասում, որ Ջոլին հղի է Փիթից: 2006 թվականի մայիսի 26-ին Նամիբիայում ծնվում է Շայլա Նուվել դուստրը: 2008 թվականի հուլիսի 12-ին Փարիզում ծնվում են երկվորյակներ Նոքս Լեոնը (տղա) և Վիվիեն Մարշելինը (աղջիկ): Զույգը նաև որդեգրել է 3 երեխա: Հիմա նրանք ունեն վեց երեխա՝ որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:
Ֆիլմագրություն [խմբագրել]
| Տարի | Ֆիլմ | բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1987 | «Ելք չկա» | No Way Out | Սպա խնջույքում |
| 1987 | «Չեզոք գոտի» | No Man's Land | Մատուցող |
| 1987 | «Քիչ, քան զրոն» | Less Than Zero | Մարդ խնջույքում |
| 1987 | «Հասակի խնդիրներ» | Growing Pains | Ջեֆֆ |
| 1987 | «Դալլաս» | Dallas | Ռենդի |
| 1988 | «Ջամփ սթրիթ 21» | 21 Jump Street | Պիտեր |
| 1989 | «Միասին երջանիկ» | Happy Together | Բրայն |
| 1989 | «Բաց թողնելով պարապմունքները» | Cutting Class | Դուայտ Ինգալզ |
| 1989 | «Դասարանի նախագահը» | Head of the Class | Չակ |
| 1989 | «Ֆրեդդի մղձավանձջները» | Freddy's Nightmares | Ռիք |
| 1990 | «Նկարը (հեռուստաֆիլմ)» | The Image | Կինոօպերատոր |
| 1990 | «Մեռնելու համար չափազանց երիտասարդ» | Too Young to Die? | Բիլի Կենտոն |
| 1990 | «Փառքի օրեր» | Glory Days | Վոլկեր Լավջոյ |
| 1991 | «Ավտոարշավներ շրջանով» | Across the Tracks | Ջո Մալոնի |
| 1991 | «Թելման և Լուիզը» | Thelma & Louise | Ջեյ Դի |
| 1991 | «Ջոնի Սուիդ» | Джонни Замша | Ջոնի Սուիդ |
| 1992 | «Շփում» | Contact | Կոկս |
| 1992 | «Զուգահեռ աշխարհ» | Cool World | Խուզարկու Ֆրենկ Հերիս |
| 1992 | «Այնտեղ, որտեղ հոսում է գետը» | A River Runs Through It | Փոլ Մակլին |
| 1993 | «Կալիֆորնիա» | Kalifornia | Էռլի Գրեյս |
| 1993 | «Իսկական սեր» | True Romance | Ֆլոյդ |
| 1994 | «Ծառայություն» | The Favor | Էլիոթ Ֆաուլեր |
| 1994 | «Հարցազրույց արնախումի հետ: Արնախումի կյանքի քրոնիկա» | Interview with the Vampire: The Vampire Chronicles | Լուիս դե Փուենտ դիու Լակ |
| 1994 | «Աշնանային լեգենդներ» | Legends of the Fall | Տրիստան Լադլով |
| 1995 | «Յոթ» | Seven | Դեյվիդ Միլզ |
| 1995 | «12 կապիկ» | 12 Monkeys | Ջեֆրի Գոյնզ |
| 1996 | «Քնածները» | Sleepers | Մայքլ Սալիվան |
| 1997 | «Սատանայի սեփականությունը» | The Devil's Own | Ռորի Դևանի / Ֆրենսիս (Ֆրենկի) Օստին Մակգվեիր |
| 1997 | «Յոթ տարի Տիբեթում» | Seven Years in Tibet | Հեյնրիխ Հարեր |
| 1997 | «Արևի մութ կողմը» | The Dark Side of the Sun | Ռիք |
| 1998 | «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» | Meet Joe Black | Ջո Բլեք |
| 1999 | «Մարտական ակումբ» | Fight Club | Թայլեր Դարդեն |
| 1999 | «Լինել Ջոն Մալկովիչ» | Being John Malkovich | իրեն |
| 2000 | «Մեծ խաղագումար» | Snatch. | Միքի Օնիլ |
| 2001 | «Մեքսիկացին» | The Mexican | Ջերի Ուելբաչ |
| 2001 | «Լրտեսական խաղեր« | Spy Game | Թոմ Բիշոպ |
| 2001 | «Օուշենի 11 ընկերները» | Ocean's Eleven | Ռասթի Ռայեն |
| 2001 | «Ընկերները (հեռուստասերիալ)» | Friends | Ուիլ Քոլբարթ |
| 2002 | «Ամբողջ գեղեցկությամբ» | Full Frontal | իրեն |
| 2002 | «Վտանգավոր մարդու խոստովանությունը» | Confessions of a Dangerous Mind | Բրեդ, Bachelor #1 |
| 2003 | «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» | Sinbad: Legend of the Seven Seas | Սինբադ |
| 2003 | «Էբբի Սինգեր» | Abby Singer (film) | իրեն |
| 2004 | «Տրոյա» | Troy | Աքիլլես |
| 2004 | «Օուշենի 12 ընկերները» | Ocean's Twelve | Ռասթի Ռայեն |
| 2005 | «Միսթեր և միսիս Սմիթ» | Mr. & Mrs. Smith | Ջոն Սմիթ |
| 2006 | «Բաբելոն» | Babel | Ռիչարդ |
| 2007 | «Օուշենի 13 ընկերները» | Ocean's Thirteen | Ռասթի Ռայեն |
| 2007 | «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» | The Assassination of Jesse James by the Coward Robert Ford | Ջեսի Ջեյմս |
| 2008 | «Կարդալուց հետո այրել» | Burn After Reading | Չեդ Ֆելդհայմեր |
| 2008 | «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» | The Curious Case of Benjamin Button | Բենջամին Բաթոն |
| 2009 | «Անփառունակ սրիկաները» | Inglourious Basterds | Ալդո Ռեյն |
| 2010 | «Մեգաուղեղ» | Megamind | Metro-Man |
| 2011 | «Կենաց ծառը» | The Tree of Life | Պարոն Օբրայեն |
| 2011 | «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» | Moneyball | Բիլլի Բինն |
| Տարի | Ֆիլմ | բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 2006 | God Grew Tired of Us | |
| 2006 | «Հանգուցյալները» | The Departed |
| 2006 | «Սուր սահմանի վրա» | Running with Scissors (film) |
| 2007 | Տեհաչյան նախագիծ | The Tehuacan Project |
| 2007 | «Շան տարի» | Year of the Dog (film) |
| 2007 | «Նրա սիրտը» | A Mighty Heart |
| 2007 | «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» | The Assassination of Jesse James by the Coward Robert Ford |
| 2008 | «Գեղեցիկ/նուրբ» | Pretty/Handsome |
| 2009 | «Ճանապարհորդի կինը» | The Time Traveler's Wife |
| 2009 | «Պիպպի Լիի անձնական կյանքը» | The Private Lives of Pippa Lee |
| 2010 | Kick-Ass (film) | |
| 2010 | «Կեր, աղոթիր, սիրիր» | Eat Pray Love |
| 2011 | «Կենաց ծառը» | The Tree of Life |