Կարդալուց հետո այրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարդալուց հետո այրել
անգլ.՝ Burn After Reading
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1][2][3][…], դրամա և քրեական ֆիլմ
Թվականօգոստոսի 27, 2008[4] և հոկտեմբերի 2, 2008[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Քոեն և Իթան Քոեն
ՊրոդյուսերԹիմ Բևան
Սցենարի հեղինակԿոեն եղբայրներ[6]
ԴերակատարներՋորջ Կլունի[7][8][3][…], Ֆրենսիս ՄաքԴորմանդ[7][8][9][…], Ջոն Մալկովիչ[7][8][9][…], Թիլդա Սուինթոն[7][8][9][…], Բրեդ Փիթ[7][8][9][…], Ռիչարդ Ջենքինս[7][8][9][…], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[8][9][10][…], Էլիզաբեթ Մարվել[8][9][10][…], Դևիդ Ռաշ[8][9][10][…], Ջեֆրի Դեման[10][6], Օլեկ Կրուպա[6], Դերմոթ Մալրունի[10][6], Ռիչարդ Քարն[10], Ռիչարդ Պո[10], Ռոբերտ Փրեսքոթ[10][6], Քևին Զուսման[9][10][6], Կառլա Մոսլի, Մեթ Ուոլթոն[10][6], Լիամ Ֆերգյուսոն[10], Շանդոր Տեչի[10], Մայքլ Քանթրիմեն[8][9][10][…], Արմանդ Շուլց[8][10][6], Ռաուլ Արանաս[10], Ջուդի Ֆրանք[10], Պատրիկ Բոլ[10], Քլիֆ Գուլե[10] և Բրայան Օ'Նիլ
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժԿոեն եղբայրներ
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունRelativity Media, StudioCanal և Working Title Films
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Burn After Reading Վիքիպահեստում

Կարդալուց հետո այրե՛լ (անգլ.՝ Burn After Reading) - Կոեն եղբայրների հերթական կատակերգությունն է, որը նույնպես աչքի է ընկնում միայն իրենց բնորոշ սև հումորով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ջորջ Քլունին, Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Ջոն Մալկովիչը, Թիլդա Սուինթոնը և Բրեդ Փիթը։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ․-ին՝ Վենետիկի կինոփառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՀՎ գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին (Ջոն Մալկովիչ) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում պետդեպարտամենտում, ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել Հուշագրություններ գրել։ Նրա կինը՝ Քեթին (Թիլդա Սուինթոն), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի (Ջորջ Քլունի) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են։ Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը։ Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին (Բրեդ Փիթ)։ Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), որը երազում էր գումար հայթայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ։ Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից՝ անտրամաբանական արարքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդալուց հետո այրել» հոդվածին։