Ջենիֆեր Անիսթոն
| Ջենիֆեր Անիսթոն | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն Jennifer Joanna Aniston |
||||||
| Հասակը` | 164 սմ | ||||||
| Ծնվել է` | փետրվարի 11, 1969 | ||||||
| Ծնվելու վայր` | Շերման Օուքս, Կալիֆորնիա |
||||||
| Քաղաքացիություն` | |||||||
| Ազգություն` | |||||||
| Մասնագիտություն | Դերասանուհի | ||||||
| Ակտիվ շրջան | 1988–այժմ | ||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
||||||
| Ընտրանի | "Ամենակարող Բրյուսը", "Ձևացրու, որ իմ կինն ես", "Ահա և Պոլին" |
||||||
| Ամուսին(ներ) | Բրեդ Փիթ (2000-2005 թթ.) (ամուսնալուծված) | ||||||
| էջ IMDb-ում | ID 0000098 | ||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 21444 | ||||||
|
|||||||
Ջենիֆեր Ջոաննա Անիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, ծնվ. Փետրվար 11, 1969), ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր: Նա համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1990-ականներին «Ընկերները» հեռուստասերիալում Ռեյչլ Գրինին հիանալի մարմնավորելու համար: Այս դերը նրան բերեց մի շարք մրցանակներ՝ Էմմի (մրցանակ), Ոսկե Գլոբուս և Կինոդերասանների գիլդիայի մրցանակները:
Հետագայում ևս Էնիսթոնը շարունակում է վայելել հոլիվուդյան հաջողակ դերասանուհու կարիերան: Նա քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում իր դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»: Իր ամենաեկամտաբեր ֆիլմերը եղել են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես» և «Անտանելի տնօրենները»: 2012 թ. Էնիսթոնն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ջենիֆերը ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում: Հայրը՝ Ջոն Անիսթոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում, իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ: Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Անիսթոնը՝ հոր որդին: Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում: Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Էնիստոնը սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը: Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ, ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանիվով առաքիչ և այլն: 1989 թ. նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա:
Կարիերա [խմբագրել]
Հեռուստատեսություն [խմբագրել]
Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիսթոնը ստացել է 1990 թ.: Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս: Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին: Այս մտքերը, սակայն, տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ» հեռուստասերիալում (1994-2004): Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Անիսթոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիստոնին հանձնեցին Ռեյչլ Գրինին:
Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիսթոնի մշտական ուղեկիցը իր կարիերայում: Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար: Բացի դրանից հենց այս դերն էր, որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիսթոնը (սերիալի իր խաղընկերուհիների հետ) դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը:
Կինո [խմբագրել]
Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար: Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ: Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում: Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կածիքին, որ Անիսթոնը բավականին եթերային դերասանուհի է: Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն: Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում: Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը: 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ:
Այլ աշխատանքներ [խմբագրել]
Անիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում: Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները:
Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում: Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել:
2007 թ.-ից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում:
Բարեգործություն [խմբագրել]
Անիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով: Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է): Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին: Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը:
Հետաքրքիր տվյալներ [խմբագրել]
2007 թ. Ֆորբս ամսագիրը Անիսթոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլլիոն դոլլար մաքուր եկամուտով:
Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- [1] Ջենիֆեր Էնիսթոնը Internet Movie Database-ում
- [2] Ջենիֆեր Էնիսթոնը All Rovi կայքում
- [3] Ջենիֆեր Էնիսթոնը People.comկայքում