Մարտին Սկորսեզե
| Մարտին Սկորսեզե |
|
|---|---|
| Ծնվել է | Նոյեմբեր 17, 1942 Քուինս, Նյու-Յորք |
| Ազգություն | ԱՄՆ |
| Գործունեության տարիներ | 1959 - |
| Ամուսին | Լառեին Մարի Բռենան Իզաբելա Ռոսելինի Հելեն Մորիս Ջուլիա Կամերոն Բարբարա Դե Ֆինա |
| IMDb | ID 0000217 |
| Պաշտոնական կայքէջ | |
Մարտին Սկորսեզե (անգլ.՝ Martin Marcantonio Luciano Scorsese, 1942, Քուինս, Նյու-Յորք, ԱՄՆ), ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ:
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Մարտին Սկորսեզեն ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորքում: Նրա ծնողների երկրորդ մասնագիտությունը դերասան էր: Հայրը` Շառլ Սկորսեզեն նաև հագուստի վաճառող էր, իսկ մայրը` Քեթրին Սկորսեզեն դերձակ: Նրա հոր նախնիները գաղթել էին Իտալիայից, Սիցիլիայի Պալերմո քաղաքից: Նրա ծնողները կաթոլիկ էին, նա մեծացել է խիստ կաթոլիկական ընտանիքում և փոքր ժամանակ շատ շփում չի ունեցել իր տարիքի երեխաների հետ: Նրա մեծ եղբայրը հաճախ է նրան տարել կինոթատրոն, որտեղից էլ ծնվել է նրա մեծ սերը կինոյի հանդեպ:
Ծառայել է ԱՄՆ-ի բանակում ծովային հետևակների շարքերում, աշխատելով որպես խոհարար: Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում: Հենց համալսարանում սովորելու տարիներին էլ սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր:
Սկորսեզեն 5 անգամ ամուսնացած է եղել: Առաջին կինը Լարինա Մարի Բրեննան էր, ումից ունեցել է մեկ դուստր` Կատարինե: Երկրորդ կինը` Ջուլիա Քեմերոնը, ումից նույնպես ունեցել է մեկ աղջիկ: Երրորդը դերասանուհի Իզաբելլա Ռոսսելինին էր, ում հետ ամուսանցել էր 1979 թվականին և բաժանվել 1983-ին: Չորրորդ անգամ ամուսնացած եղել է ռեժիսոր Բարբարա Դե Ֆինայի հետ` 1985-1991 թ.: 1999 թվականից մինչ օրս ամուսնացած է Հելեն Մորրիսի հետ, նրանք ունեն մի աղջիկ:
Կարիերա[խմբագրել]
Առաջին ռեժիսորական աշխատանքը 1959 թվականին «Վեզուվ» կարճամետրաժ ֆիլմն էր, որին հաջորդեցին 4-5 կարճամետրաժ ֆիլմեր: Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1967 թվականին «Ես կզանգեմ առաջինը» անվամբ, սակայն ֆիլմի նկարահաւոմների ավարտից հետո որոշում է այն վերանվանել «Ո՞վ է թակում իմ դուռը» անվամբ: Ֆիլմում հանդես է գալիս ապագայում հայտնի դերասան Հարվի Քեյթլը, ով խաղում է նաև նրա մյուս մի քանի ֆիլմերում:
Առաջին հաջողված աշխատանքը կարելի է համար «Չար փողոցներ» ֆիլմը, որտեղ Հարվի Քեյթլին միանում է ևս մի շատ հայտնի դերասան, այդ ֆիլմում նորեկ Ռոբերտ Դե Նիրոն, ով մինչև այդ աշխատել էր Բրայան դե Պալմայի հետ: Հաջորդ ֆիլմերից մեկի` «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» գլխավոր դերակատարուհի Էլլեն Բերստինը Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում:
1977 թվականին Մարտին Սկորսեզեն նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմերից մեկը` «Տաքսիստը», որում գլխավոր դերը փայլուն ձևով կատարում է Ռոբերտ Դե Նիրոն, դառնալով այդ դերասանի լավագույն դերակատարումներից մեկը:
1988 թվականին Նիկոս Կազանտակիսի գրվածքի հիման վրա նկարահանած «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը դառնում է համաշխարհային կինոյի ամենասկանդային աշխատանքներից մեկը, քննադատվելով նաև եկեղեցու կողմից: Շատ բարձր է գնահատվում նրա 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» գանգստերական ֆիլմը, որը մշտապես ներառվում է բարձրակարգ գանգստերական ֆիլմերի վարկանիշային ցանկերում: 2002 թվականին էկրան է բարձրանում իր լավագույն գործերից մեկը` Նյու Յորքի ավազակախմբերը (գլխավոր դերերում Լեոնարդո ԴիԿապրիո, Դանիել Դեյ-Լյուիս, Քեմերոն Դիազ), որի համար նա ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը:
2006 թվականին Ուրացողները (գլխավոր դերերում Ջեք Նիկոլսոն, Լեոնարդո ԴիԿապրիո, Մեթ Դայմոն, Մարկ Ուոլբերգ, Ալեք Բոլդուին, Մարտին Շին) ֆիլմի համար ստանում է Օսկար մրցանակ Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում և Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար:
Սկորսեզեի սիրած դերասաններն են Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն, ովքեր հանդես են եկել նրա շատ ֆիլմերում: Նրա ֆիլմերում հաճախ են նկարահանվում նաև Հարվի Քեյթլը, Ուիլյամ Դեֆոն, Ջո Պեշին, Ջուդի Ֆոսթերը:
Մրցանակներ և փաստեր[խմբագրել]
Ընդհանուր թվով 90 կինոմրցանակ է ստացել և ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Ոսկե Արմավենու ճյուղ, Գրեմմի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, Ոսկե Արջ, GILDA, BAFTA և այլ մրցանակներ:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 4 ֆիլմ:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում ընդգրկված է նրա 2 ֆիլմ` «Կատաղած ցուլ» որպես լավագույն սպորտային ֆիլմ և «Փառավոր տղաներ» ֆիլմը լավագույն գանգստերական ֆիլմերի ցանկում 2-րդ տեղում, զիջելով միայն հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմին:
- IMDb վարկածի 250 լավագույն ֆիլմերի ցանկում ներկայացված է 6 ֆիլմով:
Ֆիլմերը[խմբագրել]
Ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմեր ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 ֆիլմի պրոդյուսեր: Որպես դերասան հանդես է եկել 13 ֆիլմում:
Առավել նշանավոր ֆիլմերն են