Ջենիֆեր Անիսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջենիֆեր Անիստոնից)
Picto infobox film.png
Ջենիֆեր Անիսթոն
Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն
Jennifer Joanna Aniston
JenniferAnistonFeb09.jpg
Բնօրինակ անուն Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն
Jennifer Joanna Aniston
Հասակը 164 սմ
Ծնվել է՝ փետրվարի 11, 1969 (1969-02-11) (45 տարեկան)
Ծննդավայր Շերման Օուքս, Կալիֆորնիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1988–այժմ
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի "Ամենակարող Բրյուսը",
"Ձևացրու, որ իմ կինն ես",
"Ահա և Պոլին"
Ամուսին(ներ) Բրեդ Փիթ (2000-2005 թթ.) (ամուսնալուծված)
IMDb ID 0000098
ԿինոՊոիսկ ID 21444

Ջենիֆեր Ջոաննա Անիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, ծնվ. Փետրվար 11, 1969), ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1990-ականներին «Ընկերները» հեռուստասերիալում Ռեյչլ Գրինին հիանալի մարմնավորելու համար։ Այս դերը նրան բերեց մի շարք մրցանակներ՝ Էմմի (մրցանակ), Ոսկե Գլոբուս և Կինոդերասանների գիլդիայի մրցանակները։

Հետագայում ևս Էնիսթոնը շարունակում է հոլիվուդյան հաջողակ դերասանուհու իր կարիերան։ Նա քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում իր դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»։ Իր ամենաեկամտաբեր ֆիլմերը եղել են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես» և «Անտանելի տնօրենները»։ 2012 թ. Էնիսթոնն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

Կենսագրություն[խմբագրել]

Ջենիֆերը ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում։ Հայրը՝ Ջոն Անիսթոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում, իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ։ Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Անիսթոնը՝ հոր որդին։ Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում։ Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Էնիսթոնն սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը։ Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ, ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանիվով առաքիչ և այլն։ 1989 թ. նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա։

Կարիերա[խմբագրել]

Հեռուստատեսություն[խմբագրել]

Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիսթոնն ստացել է 1990 թ.։ Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս։ Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին։ Այս մտքերը, սակայն, տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ» հեռուստասերիալում (1994-2004)։ Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Անիսթոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիստոնին հանձնեցին Ռեյչլ Գրինին։

Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիսթոնի մշտական ուղեկիցն իր կարիերայում։ Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար։ Բացի դրանից հենց այս դերն էր, որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիսթոնը (սերիալի իր խաղընկերուհիների հետ) դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

Կինո[խմբագրել]

Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար։ Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ։ Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում։ Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կածիքին, որ Անիսթոնը բավականին եթերային դերասանուհի է։ Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն։ Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը։ 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ։

Այլ աշխատանքներ[խմբագրել]

Անիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները։

Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում։ Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել։

2007 թվականից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում։

Բարեգործություն[խմբագրել]

Անիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով։ Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է)։ Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին։ Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը։

Հետաքրքիր տվյալներ[խմբագրել]

2007 թ. Ֆորբս ամսագիրը Անիսթոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլիոն դոլլար մաքուր եկամուտով։

Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Թվական Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
1990 Camp Cucamonga Ավա
1990 Molloy Քորտնի
1990 Ferris Bueller Ջինի
1992 Քվանտային ցատկ Quantum Leap Կիկի Ուիլսոն
1992 [Գերմանի գլուխը Herman’s Head Սյուզի Բրուքս
1993 Լեպրոկոն Leprechaun Տորի Ռիդինգ
1994 Հաղթահարողը Muddling Through Մեդելին Դրեգո Կուպեր
1994-2004 Ընկերներ Friends Ռեյչել Գրին
1994-1995 Բերքի արդարադատությունը Burke's Law Լինդա Քեմփբլ
1996 Գործընկերներ Partners Սյուզան
1996 Երազների արքայազնը Dream of an Insomniac Էլիսոն
1996 Նա է այն միակը She’s the One Ռենե Ֆիցպատրիկ
1997 Կատարելության պատկերը Picture Perfect Քեյթ ՄՈսլի
1997 Անհաստատ իդեալ Til There Was You Դեբբի
1997 Լեռների արքան (մուլտֆիլմ) King of the Hill Պիպերոնի Սյու (ձայն)
1998 Իմ հիացմունքի առարկան The Object of My Affection Նինա Բորովսկի
1998 Վարդագույն բարակ գիծը The Thin Pink Line Քլով
1998 Հերկուլես (մուլտսերիալ) Hercules Գալատեա (ձայն)
1999 Գրասենյակային տարածություն Office Space Ջոանա
1999 Երկաթե հսկան The Iron Giant Էննի Հյուզ (ձայն)
1999 Հարավային զբոսայգի South Park Միսիս Սթիվենս (ձայն)
2001 Ռոք-աստղ Rock Star Էմիլի Պոուլ
2002 Լավ աղջիկը The Good Girl Ջասթին
2003 Ամենակարող Բրյուսը Bruce Almighty Գրեյս Քոնելի
2004 Ահա և Պոլին Along Came Polly Պոլի Պրինս
2005 Դավաճանության գինը Derailed Լյուսինդա Հերրինս
2005 Լուրեր են պտտվում Rumor Has It… Սառա Հետինգեր
2006 Ամուսնալուծություն ամերիկյան ձևով The Break Up Բրուք
2006 Փողոտ ընկերները Friends with Money Օլիվիա
2008 Կեղտ Dirt Թինա Հարրոդ
2008 Ստուդիա 30 30 Rock Քլեր Հարպեր
2008 Սիրային մենեջմենթ Management Սյու Քլաուսեն
2008 Մարլին ու ես Marley & Me Ջենիֆեր Գրոգան
2009 Խոստանալ` չի նշանակում ամուսնանալ He’s Just Not That Into You Բեթ Մերֆի
2009 Սերը պատահում է Love Happens Էլոյս
2010 Գիշատիչների քաղաքը Cougar Town Գլեն («All Mixed Up» էպիզոդում)
2010 Գլուխների որսորդը The Bounty Hunter Նիկոլ Հյորլի
2010 Ավելին, քան ընկեր The Switch Քեսի Լարսոն
2011 Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It Քեթրին Մյորֆի
2011 Անտանելի տնօրենները Horrible Bosses բժիշկ Ջուլիա Հարրիս
2012 Տարօրինակությունների ծարավ Wanderlust Լինդա Գերգենբլատ
2012 Այրող սեր Burning Love Դանա
2013 Մենք Միլլերներ ենք We're the Millers Ռոուզ Օ'Ռայլի
2013 Փախցրու կնոջս Life of Crime Միքի Դոուսոն
2014 Անտանելի տնօրենները Horrible Bosses 2 բժիշկ Ջուլիա Հարրիս
2014 Միասնություն Unity պատմող, ձայն
2015 Առանց սիրո մեղավորը Squirrels to the Nuts Ջեյն
2015 Տորթ Cake Քլեր Սիմոնս
2015 Գորիի աղջիկները Goree Girls Տրիշա Դյուրան

Արտաքին հղումներ[խմբագրել]