Արևի մութ կողմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևի մութ կողմը
անգլ.՝ The Dark Side of the Sun
Երկիր ԱՄՆ
 Հարավսլավիա
 Կանադա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2] և դրամա[1][2]
Թվական1988
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲոժիդար Նիկոլիչ
ԴերակատարներԳայ Բոյդ[3], Բրեդ Փիթ[3][2], Cheryl Pollak?[3], Միլենա Դրավիչ[3], Գորիցա Պոպովիչ, Սոնիա Սավիչ և Ստոլ Արանջելովիչ
ԵրաժշտությունՎոկի Կոստիչ և Kornelije Kovač?
Պատմվածքի վայրՉեռնոգորիա
Տևողություն97 րոպե

«Արևի մութ կողմը» (անգլ.՝ The Dark Side of the Sun), ֆիլմ մի երիտասարդի մասին, որի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան դուրս գալ լույսի տակ առանց պաշտպանիչ մուգ հագուստի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիք Քլեյթոնը տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Ինչպես ինքն էր անվանում՝ մաշկի հազվագյուտ հիվանդություն՝ պիգմենտային քսերոդերմայի ծայրահեղ ձև։ Նրա մաշկը չէր ընդունում լույսը։ Այդ պատճառով նա փողոց էր դուրս գալիս կաշվե պաշտպանիչ հագուստով։ Նման անհրաժեշտությունը նրան զրկում էր իր ընկերներից և շրջապատի մարդկանց։ Ռիքի ամբողջ շփումը սահմանափակվում էր հոր հետ խոսակցություններով, տան աշխատողի հետ գործնական շփումով և հոգեպես անառողջ մորը հետևելով։ Երիտասարդի միակ զվարճանքը մոտոցիկլետ վարելն էր։

Մի անգամ Ռիքը ընկնում է մի թատերական խումբ և սիրահարվում է այդ թատրոնի դերասանուհուն։ Հանուն նրա հետ զրուցելու Ռիքը որոշում է դեն նետել իր մութ հանդերձները։ Արևի լույսով և սիրով լցված երեք երջանիկ օրվա համար նա վճարում է իր սեփական կյանքով[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Բրեդ Փիթ Ռիք Քլեյթոն Ռիք Քլեյթոն
Գայ Բոյդ Ուոլթեր Քլեյթոն Ուոլթեր Քլեյթոն Ռիքի հայրը
Միլենա Դրավիչ Էմիլի Քլեյթոն Էմիլի Քլեյթոն Ռիքի մայրը
Շերիլ Պոլլակ Ֆրենսիս Ֆրենսիս
Գորիցա Պոպովիչ Նինա Նինա
Կոնստադին Նիչխով Էդ Էդ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևի մութ կողմը» ֆիլմը նկարահանվել է 1988 թվականին Հարավսլավիայում՝ Դուբրովնիկի (Խորվաթիա) և Կոտորի շրջակայքում[5]։

Ռիկ Քլեյթոնը Բրեդ Փիթի առաջին գլխավոր դերն էր։ Նրան չորս հարյուր դիմորդներից ընտրել է չեռնոգորցի ռեժիսոր Բոժիդար Նիկոլիչը Լոս Անջելեսում անցկացված լսումների ժամանակ, ըստ ռեժիսորի՝ Փիթը ցատկել է ուրախությունից՝ այդ դերը ստանալու համար[5]։ Սակայն նկարահանումներն ավարտելուց հետո ֆիլմը չի թողարկվել, այն անմիջապես հոլովակով թողարկվել է միայն 1997 թվականին[5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0118930/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film356017.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt0118930/fullcredits
  4. Filmaffinity.com
  5. 5,0 5,1 5,2 Kate Thomas (2015 թ․ ապրիլի 8). «Heartthrob in training! 24-year-old Brad Pitt shows off his six-pack in shirtless snaps from cheesy forgotten first film Dark Side Of The Sun» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  6. Likecroatia.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]