Թրիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրիլեր (անգլ.՝ thrill թրթիռ, հուզմունք բառերից) գրականության և կինոմատոգրաֆի ստեղծագործական ժանր, որը հանդիսատեսի կամ ընթերցողի մոտ առաջացնում է անհանգիստ սպասում, լարվածություն, վախ։ Այս ժանրը ճշգրիտ սահմաններ չունի և նրա առկայությունը զգացվում է շատ ուրիշ ժանրերում։ Կինեմատոգրաֆում թրիլեր ժանրի ֆիլմեր կարող են հանդիսանալ դետեկտիվ, լրտեսական, սարսափ և արկածային ժանրերի ֆիլմերը, ինչպես նաև որոշ գանգստերական և նուար ժանրի ֆիլմեր։