Ֆրից Լանգ
| Ֆրից Լանգ |
|
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1890 Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
| Վախճանվել է՝ | օգոստոսի 2, 1976 (85 տարեկան) Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Գործունեության տարիներ | 1919-1960 |
| Ոճ(եր) | էքսպրեսիոնիզմ |
Ֆրից Լանգ, իսկական անունը Ֆրիդրիխ Քրիստիան Անտոն Լանգ (գերմ. Friedrich Christian Anton Lang; դեկտեմբերի 5, 1890, Վիեննա, Ավստրո-Հունգարիա — օգոստոսի 2, 1976, Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը, 1933 թվականից հետո ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում:
Գերմանական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը: Նկարահանել է համր կինոյի պատմության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը` «Մետրոպոլիս», (1927 թ.):
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ֆրից Լանգը ծնվել է 1890 թվականին Վիեննայում: Հայրը` Անտոն Լանգը ճարտարապետ էր, մայրը` Պաուլ Շլյեզինգեր արմատներով հրեա էր: Նրանք գաղթականներ էին Չեխիայի Մորավիայի նահանգից: Մայրը ընդունել էր կաթոլիկությունը և շատ լուրջ էր վերաբերվում կաթոլիկ ավանդույթներին:
Մանկություն [խմբագրել]
Փոքր տարիքից զբաղվում էր նկարչությամբ, և դպրոցն ավարտելուց հետո 1907 թվականին ընդունվում է բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության ֆակուլտետրը, սակայն այնտեղ սովորում է ընդամենը մեկ կիսամյակ: 1908 թվականին Վիեննայի գրաֆիկական արվեստի ակադեմիայում ուսումնասիրում է գեղանկարչություն, իսկ 1911 թվականին շարունակում է նույն զբաղմունքը Մյունխենի Յուլիուս Լիցի պետական գեղարվեստական դպրոցում:
Մասնակցությունը պատերազմին [խմբագրել]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվում է Վիեննա: 1915 թվականի հունվարի 12-ին որպես կամավոր մեկնում է պատերազմ ծառայության անցնելով № 13 հրետանային դիվիզիոնում: Ռազմաճակատում 3 անգամ վիրավորվում է, ենթարկվում է կոնտուզիայի: 1918 թվականին ճանաչվում է ռազմական ծառայության համար ոչ պիտանի և զորացրվում է ստանալով լեյտենանտի կոչում:
Ամուսնություն [խմբագրել]
Երեք անգամ ամուսնացած է եղել: Առաջին կինը` Էլիզաբեթ Ռոզենտալն էր, ում հետ ամուսնացել է 1919 թվականին: Նա մահացել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին: Երկրորդ կնոջ` գրող և սցենարիստ Թեա ֆոն Հարբոուի հետ ծանոթացել է 1920 թվականին «May-Film GmbH» ընկերությունում աշխատելու տարիներին, ում հետ ամուսնացել է 1922 թվականին, ով միաժամանակ համագործակցել է նրա հետ որպես սցենարիստ: Նրանք միասին աշխատել են մինչև 1933 թվականը` նրանց ամուսնալուծվելը:
1971 թվականին գաղտնի ամուսնացել է քարտուղարուհի և ասիստենտ Լիլի Լաթեյի հետ, ում հետ ծանոթ էր դեռևս 1930 ական թթ.:
Կենսագրական այլ փաստեր [խմբագրել]
Ֆրից Լանգը մահացել է 1976 թվականի օգոստոսի 2-ին Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում:
2007 թվականին Արտյոմ Դեմենոկը Գերմանիայում նկարահանել է «Ֆրից Լանգ» վավերագրական ֆիլմը:
Կարիերա և ֆիլմագրություն [խմբագրել]
Կինոյում իր աշխատանքը սկսել է որպես սցենարիստ: Սցենարներ սկսել է գրել դեռևս պատեզազմի ընթացքում հոսպիատլում գտնվելու ժամանակ:
1918 թվականի օգոստոսին ծանոթանում է գերմանացի կինոպրոդյուսեր Էրիխ Պոմերի հետ, ով նրան հրավիրում է որպես սցենարիստ աշխատելու «Decla» կինոստուդիայում:
Առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքը 1919 թվականին նկարահանված «Խարակիրի» ֆիլմն էր: Նրա հետագա գրեթե բոլոր ֆիլմերը ունեն ռոմանտիկ և էքսպերսիոնիզմ բնույթ, որոնցից շատերը ունեն մի քանի ժամ տևողություն:
- «Սարդերը» (Die Spinnen, 1. Teil — Der Goldene See, 1919; Die Spinnen, 2. Teil — Das Brillantenschiff, 1920) — արկածային դրամա կորած քաղաքականության գանձեր որոնման մասին.
- «Հոգնած մահ» (Der Müde Tod, 1921) — փիլիսոփա-լիրիկական այլաբանական ֆիլմ, որտեղ պատմվում է սիրո մասին, որը փորձում է հաղթել մահին.
- «Դոկտոր Մաբուզե - խաղացողը» (Dr. Mabuse, der Spieler, 1922) — մասշտաբային դետեկտիվ դրամա գերհանցագործի մասին, հիմնված Նորբերտ Ժակի վեպի վրա.
- «Նիբուլինգները» (Die Nibelungen: Siegfried, 1924; Die Nibelungen: Kriemhilds Rache, 1924) — էպիկական ֆանտաստիկա, նկարահանված Զիգֆրիդի մասին հին հունական ասքի մոտիվներով.
- «Մետրոպոլիս» (Metropolis, 1927) — անտիուտոպիական ֆիլմ, որը հսկայական ազդեցություն է ունեցել 20-րդ դարի սոցիալական և գիտական ֆանտաստիկայի վրա, որը համր կինոյի պատմության ամենախոշոր բյուջե ունեցող ֆիլմն է:
- «Կինը լուսնի վրա» (Frau im Mond, 1929) — տիեզարական թռիչքի մասին առաջին ֆիլմը, նկարահանված է հաշվի առնելով այդ ժամանակի գիտական և տեխնիկական հնարավորությունները:
Նրա առաջին ձայնային ֆիլմը 1931 թվականին նկարահանված «М» դետեկտիվ ժանրի դրաման էր, որը պատմում է սերիական մարդասպանի մասին, ում ցանկանում են բռնել ոչ միայն ոստիկանները, այլ նաև հանցագործների մի խումբ: Այս ֆիլմը իր ժանրի կինոյի պատմության լավագույն գործերից է համարվում:
Վեջին գերմանական ֆիլմը դարձավ «Դոկտոր Մաբուզեի կտակը» (Das Testament des Dr. Mabuse, 1933): Ֆիլմը ցուցադրությունը սակայն Գերմանիայում արգելվեց:
1934 թվականին մեկնում է ԱՄՆ և նույն թվականի հունիսի 1-ին պայմանագիր է կնքում «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության հետ: Հոլիվուդում նրան առաջարկում են մի շարք նախագծեր, որոնք նա մերժում է: 1936 թվականին նկարահանում է իր առաջին ամերիկյան ֆիլմը` «Կատաղություն» (Fury, 1936), որը հանդիսանում էր «М» ֆիլմի յուրօրինակ տարբերակ: Ընդհանուր թվով նկարահանել է 46 ֆիլմ, 36 ֆիլմի սցենարի հեղինակ է, 7 ֆիլմի պրոդյուսեր:
1939 թվականի օգոստոսի 14-ն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն: 1956 թվականին մեկնում է ԳՖՀ, որտեղ քննարկում է մի քանի նախագիծ սակայն չկայացնելով կոնկրետ որոշումներ հետ է վերադառնում ԱՄՆ` բնակվելով Բևեռլի Հիլզում: 1957 թվականին գերմանացի պրոդյուսեր Արթուր Բրաուների առաջարկով նկարահանում է «Հնդկական գերեզման» (Das Indische Grabmal, 1958) և «Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը» (Die tausend Augen des Dr. Mabuse, 1960) ֆիլմերը:
1963 թվականին Ժան-Լյուկ Գոդարի «Ատելություն» (Le mepris) ֆիլմում խաղում է ինքն իրեն: 1964 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել:
Ֆիլմագրություն [խմբագրել]
| տարի | անվանում | բնօրինակ անվանում | նկարագրություն |
|---|---|---|---|
| 1919 | Խառնածինը | Halbblut | չի պահպանվել |
| 1919 | Սիրո տիրակալը | Herr der Liebe | չի պահպանվել |
| 1919 | Խարակիրի | Harakiri | «Մադամ Բատերֆլայի» հիմունքներով |
| 1919 | Սարդերը. Մաս 1. Ոսկե լիճը | Die Spinnen, 1. Teil — Der Goldene See | Արկածային ֆիլմ կորած գանձերի մասին շշում գրված ուղերձի մասին չի պահպանվել |
| 1920 | Սարդերը. Մաս 1. Ադամանդե նավակը | Die Spinnen, 2. Teil — Das Brillantenschiff | |
| 1920 | Թափառող կերպար | Das wandernde Bild | Մելոդրամա. Պահպանվել է մասամբ |
| 1921 | Չորս հոգի կնոջ շուրջ | Vier um die Frau | Մելոդրամա |
| 1921 | Հոգնած Մահ | Der Müde Tod | Էքսպրեսիոնիստական պատմություն, որտեղ Մահը հանդիսանում է գործող անձ |
| 1922 | Դոկտոր Մաբուզե - խաղացողը | Dr. Mabuse, der Spieler | Ռեժիսորի սիրված հերոսի, հանճարեղ գողի մասին 1-ին ֆիլմը (4 ժամ տևողությամբ) |
| 1924 | Նիբուլինգներ | Die Nibelungen: Siegfried, Die Nibelungen: Kriemhilds Rache | Դասական էպոսի էկրանավորում |
| 1927 | Մետրոպոլիս | Metropolis | Ապագայի աշխարհի և կին-ռոբոտի մասին ֆիլմ |
| 1928 | Լրտեսները | Spione | Լրտեսական թրիլլեր |
| 1929 | Կինը Լուսնի վրա | Frau im Mond | Գիտական ֆանտաստիկա |
| 1931 | М (Քաղաքը փնտրում է մարդասպանին) | M | Հոգեբանական թրիլլեր մոլագար մարդասպանի մասին. ռեժիսորի առաջին հնչունային ֆիլմը |
| 1933 | Դոկտոր Մաբուզեի կտակը | Das Testament des Dr. Mabuse | |
| 1934 | Լիլիոմ | Liliom | Ֆանտաստիկ հեքիաթային պատմություն հոգիների տեղափոխության մասին |
| 1936 | Ցասում | Fury | Մի երիտասարդի սխալմամբ մահապատժի են ենթարկում: Նա ողջ է մնում և սկսում է վրեժ լուծել այդ քաղաքի բնակիչներից |
| 1937 | Կյանքը տրվում է մեկ անգամ | You Only Live Once | Դատված հանցագործի և դատախազի օգնականուհու ողբերգական սիրո մասին |
| 1938 | Դու և ես | You and Me | Հանցագործ զույգի մասին |
| 1940 | Ֆրենկ Ջեյմսի վերադարձը | The Return of Frank James | Վեստեռն ժանրի ֆիլմ Ջեսսի Ջեյմսի եղբոր մասին |
| 1940 | Վեստեռն Յունիոն | Western Union | Վեստեռն |
| 1941 | Որս մարդու հետևից | Man Hunt | Թրիլլեր մի մարդու մասին, ում փնտրում են նացիստները և բրիտանացիները |
| 1942 | Moontide | Դրամա մի մարդու մասին, ով վախենում է նրանից, որ հարբած վիճակում կարող էր մեղ գալ սպանության համար | |
| 1943 | Դահիճները նույնպես մեռնում են | Hangmen Also Die! | Թրիլլեր ֆիլմ այն մասին, թե ինչպես են նացիստները փնտրում մարդասպան Գեյդրիխին |
| 1944 | Վախի նախարարություն | Ministry of Fear | Գրեհեմ Գրինի վեպի էկրանավորում, լրտեսական թրիլլեր |
| 1944 | Կինը լուսամուտում | The Woman in the Window | Պրոֆեսորի և ճակատագրական գեղեցկուհու սիրո մասին թրիլլեր |
| 1945 | Մեղքի քաղաքը | Scarlet Street | Ֆիլմ-նուար հասարակ մարդու մեղսագործության մասին |
| 1946 | Թիկնոց և դաշույն | Cloak and Dagger | Լրտեսական թրիլլեր պատերազմի ժամանակ Եվրոպայում կատարված գործողությունների մասին |
| 1948 | Գաղտնիք դռան հետևում | Secret beyond the Door | Կապույտ Մորուքի մոտիվներով հոգեբանական թրիլլեր |
| 1950 | Գետի մոտի տունը | House by the River | Գետի մոտ բնակվող մի ընտանիքի պատմություն |
| 1950 | Ամերիկացի պարտիզանները Ֆիլիպիններում | American Guerrilla in the Philippines | Ռազմական ֆիլմ |
| 1952 | Տխրահռչակ ռանչո | Rancho Notorious | Վեստեռն ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը փնտրում է իր սիրած աղջկա սպանողին |
| 1952 | Ընդհարում գիշերվա մեջ | Clash by Night | Փոքրիկ քաղաքի կյանքի մասին պատմություն |
| 1953 | Երկնագույն գարդենիա | The Blue Gardenia | Նուար ժանր դետեկտիվ |
| 1953 | Ուժեղ շոգ | The Big Heat | Ոստիկանության սպանության հետաքննություննը ներկայացնող դետեկտիվ-նուար |
| 1954 | Մարդկային ցանկություն | Human Desire | Էմիլ Զոլայի վեպի էկրանավորում |
| 1955 | Մունֆլիտ | Moonfleet | Գոթիկական մելոդարամ 18-րդ դարի Մեծ Բրիտանիայի մասին |
| 1956 | Մինչ քաղաքը քնած է | While the City Sleeps | դրամա |
| 1956 | Բանական մտածողության սահմանից այն կողմ | Beyond а Reasonable Doubt | Ֆիլմ նուար |
| 1959 | Բենգալյան վագրը | Der Tiger von Eschnapur | Հնդկաստանի մասին արկածային ֆիլմ |
| 1959 | Հնդկական գերեզման | Das Indische Grabmal | Բենգալյան վագր ֆիլմի շարունակություն |
| 1960 | Դոկտոմ Մաբուզեի հազար աչքերը | Die Tausend Augen des Dr. Mabuse |
Գրականություն [խմբագրել]
- George, Manfred (als: m.g.): „The Ministry of Fear. Paramaount“, in: Aufbau (New York, NY), Jg. 11, Nr. 7, 16. Februar 1945
- Moullet, Luc: Fritz Lang. Paris: Seghers, 1963
- Peter Bogdanovich: Fritz Lang in America. London: Studio Vista, 1967
- Lotte Eisner: Fritz Lang. London, 1976
- Frieda Grafe / Enno Patalas / Hans Helmut Prinzler: Fritz Lang, Reihe Film 7, Peter W. Jansen / Wolfram Schütte (Hg.), München: Hanser, 1976, ISBN 3-446-12202-8
- Ott, Frederick W.: The Films of Fritz Lang. Secaucus, NJ: Citadel, 1979
- Maibohm, Ludwig: Fritz Lang. (Heyne Filmbibliothek, Band 32). München: Heyne, 1981, ISBN 3-453-86034-9
- Kaplan, E. Ann: Fritz Lang. A Guide to References and Resources. Boston: K.G. Hall, 1981
- Dürrenmatt, Dieter: Fritz Lang. Leben und Werk. Basel: Museum des Films Basel, 1982
- Humphries, Reynold: Fritz Lang: cinéaste américain. Paris: Albatros, 1982
- Horak, Jan-Christopher: Anti-Nazi-Filme der deutschsprachigen Emigration von Hollywood 1939–1945. Münster: Maks, 1984
- Töteberg, Michael: Fritz Lang. (Rowohlts Monographien). Reinbek bei Hamburg: Rowohlt, 1985
- Cornelius Schnauber: Fritz Lang in Hollywood. Unvollendete Memoiren. Wien, München, Zürich: Europaverlag, 1986, ISBN 3-203-50953-9
- Schütze, Larissa: Fritz Lang im Exil: Filmkunst im Schatten der Politik. München: Meidenbauer, 2006, ISBN 3-89975-587-1
- Nash, Ray R. / Ross, Stanley R. / Conelly, Robert B. (Ed.): Motion Picture Guide. Chicago, IL: Cinebooks, 1987
- Gehler, Fred / Kasten, Ullrich: Fritz Lang – Die Stimme von Metropolis. Berlin: Henschel, 1990, ISBN 3-362-00522-5
- Sturm, Georges: Fritz Lang. films, textes, références. Nancy: Presses universitaires Nancy, 1990
- Eisenschitz, Bernard / Bertetto, Paolo: Fritz Lang. La mise en scène. Paris: Cinémathèque Française, 1993
- Viviani, Christian: „Cape et Poignard. Le miroir et le geste“, in: Positif (Paris), Nr. 405, November, 1. November 1994
- McGilligan, Patrick: Fritz Lang. The Nature of the Beast. New York, NY: Faber and Faber, 1997
- Hoeppner, Klaus (Red.): Fritz Lang. Filmblätter. Filmografie. Bibliografie, Filmheft, Nr. 6, Berlin: Filmmuseum Berlin – Deutsche Kinemathek, 2001
- Mikuž, Jure / Vrodlovec, Zdenko:„ Fritz Lang“. o.O., Moderna galerija, Revija Ekran
- Maik Bozza & Michael Herrmann (Hg.): Schattenbilder - Lichtgestalten. Das Kino von Fritz Lang und F.W. Murnau. Filmstudien. Hrsg. v. M. Bozza u. M. Herrmann. Bielefeld 2009.
- Michaux, Agnès. 'Je les chasserai jusqu'au bout du monde jusqu'à ce qu'ils en crèvent; Paris: Editions 1, 1997; ISBN 2-86391-933-4
- Friedrich, Otto. City of Nets: A Portrait of Hollywood in the 1940s; New York: Harper & Row, 1986; ISBN 0-06-015626-0 (See e.g. pp. 45–46 for anecdotes revealing Lang's arrogance.)
- Patrick McGilligan Fritz Lang: The Nature of the Beast; New York: St. Martins Press, 1997; ISBN 0-312-13247-6
- Cornelius Schnauber Fritz Lang in Hollywood; Wien: Europaverlag, c1986; ISBN 3-203-50953-9 (in German)
- Youngkin, Stephen (2005)։ The Lost One: A Life of Peter Lorre։ University Press of Kentucky։ ISBN 0-8131-2360-7։ - Contains interviews with Lang and a discussion of the making of the film M