Մինչ քաղաքը քնած է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինչ քաղաքը քնած է
անգլ.՝ While the City Sleeps
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ նուար
Թեմասերիական մարդասպան
Թվական1956, մայիսի 16, 1956[1], մայիսի 20, 1956[1], մայիսի 30, 1956[1] և դեկտեմբերի 28, 1956[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրից Լանգ[2][3]
ՊրոդյուսերRKO?
Սցենարի հեղինակՔեյսի Ռոբինսոն և Carroll Clark?
ԴերակատարներԴանա Էնդրյուս[3][4], Ռոնդա Ֆլեմինգ[4], Ջորջ Սանդերս[4], Ջոն Դրյու Բերիմոր[4], Այդա Լուպինո[4], Howard Duff?[4], Վինսենտ Փրայզ[4], Թոմաս Միտչել[4], James Craig?[4], Մեյ Մարշ[4], Սելիա Լովսկի[4], Լարի Ջ․ Բլեյք[4], Լեոնարդ Քերի[4], Ռոբերտ Ուորվիք[4], Sally Forrest?[4], Վլադիմիր Սոկոլով[4] և Կարլթոն Յանգ[5]
ՕպերատորԷռնեստ Լասլո
ԵրաժշտությունHerschel Burke Gilbert?
ՄոնտաժGene Fowler Jr.?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունRKO Pictures
Տևողություն100 րոպե

«Մինչ քաղաքը քնած է» (անգլ.՝ While the City Sleeps), ռեժիսոր Ֆրից Լանգի ամերիկյան կինոնկարն է, թողարկվել է 1956 թ․։

Ֆիլմը հիմնված է Չարլզ Էյնշտեյնի 1952 թվականի «Արյունալի խթանը» քրեական վեպի վրա, որը հիմնված է իրական մարդասպանի և հանցագործ Ուիլյամ Հեյրենսի պատմության վրա, ով ստացել է «Շրթներկային մարդասպան» մականունը այն բանից հետո, երբ հանցագործության վայրերից մեկում շրթներկով հաղորդագրություն էր գրել ոստիկանությունը՝ իրեն կանգնեցնելու խնդրանքով։ Հանցագործին ի վերջո բռնեցին, նա խոստովանեց և ցմահ դատապարտվեց։ Լանգը ֆիլմի գործողությունները տեղափոխել է 1940-ականների կեսերի Չիկագոյից 1950-ականներին Նյու Յորք։

Ֆիլմ-նոարի ժանրում նկարահանված այս ֆիլմը համատեղում է մոլագարի որսի հետախուզական պատմությունը և հսկա մեդիակորպորացիայում իշխանության համար պայքարի մասին դրաման։ Ինչպես իր М և "Զայրույթ" ֆիլմերում, Լանգը գայթակղիչ քրեական թրիլլերի մեջ ներմուծում է հասարակության բարոյական կառուցվածքին ուղղված սոցիալական սուր մեկնաբանությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութի առաքիչներից մեկը ( Ջոն Դրյու Բերիմոր ) գնումը առաքում է երիտասարդ կնոջ բնակարան՝ մուտքի կողպեքը բաց թողնելով, ապա վերադառնում և սպանում է նրան։ Պատին նա շրթներկով գրում է. «Հարցրեք մայրիկին»։

"Քայն ինք" կորպորացիայի սեփականատեր, մահացող մեդիամագնատ Ամոս Քայնը( Robert Warwick ) կանչում է իր կորպորացիայի երեք հիմնական ստորաբաժանումների ղեկավարներին`հեռագրական գործակալության ղեկավար Մարկ Լեյվինգին (George Sanders), "Նյու Յորք սենթինել" ամենախոշոր թերթի խմբագիր Ջոն Դեյ Գրիֆֆիթին(Թոմաս Միտչել) և լուսանկարչական ծառայության ղեկավար Հարի Կրիտցերին (Ջեյմս Քրեյգ)։ Նա հրամայում է անհապաղ սկսել այս սպանության մանրամասն լուսաբանումը և մոլագարի սեփական հետաքննությունը, ում նա անվանում էր «շրթներկային մարդասպան»։ Իր սիրելի լրագրող, քրեական տեսաբան և հայտնի հեռուստահաղորդման հաղորդավար Էդվարդ Մոբլիի(Դանա Էնդրյուս) հետ հերթական հանդիպման ժամանակ Քեյնը մահանում է։

Քայնի ամբողջ կայսրությունը ժառանգում է նրա անփույթ որդին՝ խրախճասեր և փլեյբոյ Ուոլթերը(Վենսան Փրայս)։ Երիտասարդ Քայնը չի ցանկանում զբաղվել կորպորացիայի ընթացիկ գործերով և որոշում է ստեղծել գործադիր տնօրենի պաշտոն, որի համար նա առաջադրում է 3 թեկնածուների՝ Լավինգին, Գրիֆիթին և Կրիտցերին։ Միևնույն ժամանակ Քեյնը հասկացնում է, որ այդ պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի նա, ով կառաջադիմի «Շրթներկային մարդասպանի» հետաքննության հարցում։

Սկսվում է իշխանության համար պայքար, որի ընթացքում թեկնածուներից յուրաքանչյուրն օգտագործում է իր հաղթաթղթերը։ Գրիֆիթը, որպես թերթի գլխավոր խմբագիր և արհեստավարժ լրագրող, օգտվում է լրագրողական միջավայրում ունեցած առավելագույն ազդեցությունից, մասնավորապես նրան աջակցում է Մոբլին, ով դառնում է Շրթներկային մարդասպանի հետաքննության առանցքային դեմքը։ Մոբլիի հարսնացուն՝ Նենսի Լիգեթը (Սելլի Ֆորեսթ), աշխատում է որպես Լավինգի օգնական և ապրում է կորպորատիվ երկնաքերում գտնվող, Կրիտցերի բնակարանի դիմացի բնակարանում։ Իշխանության համար պայքարում Լավինգն ապավինում է տեղեկատվական ծառայության՝ իրեն ենթակա աշխատակիցների ցանցին, հեռագրական գործակալության և դրան ենթակա հեռուստատեսության ուժին, ինչպես նաև, առաջատար լրագրողներից մեկի՝ Միլդրեդ Դոնների (Աիդա Լուպինո) օգնությանը, որի հետ նա ոչ ֆորմալ հարաբերություններ ունի։ Կրիտցերը ընկերությունում հեղինակություն չի վայելում որպես առաջնորդ և այդ պատճառով խաղադրույք է կատարում Ուոլթեր Քայնի հետ ունեցած իր բարեկամական կապի վրա և, որ նույնքան կարևոր է, Ուոլթերի կնոջ՝ նախկին պարուհի և մոդել Դորոտի Քայնի(Ռոնդա Ֆլեմինգ) հետ գաղտնի սիրային կապի վրա, ով փայփայում է կորպորացիայի մոխրագույն կարդինալը դառնալու երազանքը։ Սկզբում Լավինգը, ոստիկանության իր մարդկանց օգնությամբ կարողանում է կարևոր տեղեկություններ ստանալ գործի գլխավոր կասկածյալի մասին և դառնում է առաջատարը՝ ղեկավարի պաշտոնի համար մրցավազքում։ Այնուամենայնիվ, Մոբլին, որը սերտորեն համագործակցում է հետախուզությունն առաջնորդող լեյտենանտ Բյորտ Քաուֆմանի (Հովարդ Դաֆֆ) հետ, գտնում է այդ տեղեկատվության հերքումը, գործի նոր կարևոր ապացույցները և ստեղծում է մարդասպանի հոգեբանական դիմանկարը։ Մոլագարին հրահրելու համար Մոբլին ելույթ է ունենում իր հեռուստահաղորդման մեջ՝ նրան ուղղված անմիջական կոչով՝ նկարագրելով նրա անհատականությունը և տալով նրա բավականին ճշգրիտ նկարագրությունը։ Մոբլիի հեռուստատեսային ելույթը հսկայական անդրադարձ է առաջացնում, ինչը հանգեցնում է հեռուստաընկերություններից մեկի հետ մեծ եկամտաբեր պայմանագրի կնքմանը և ևս մեկ անգամ կտրուկ ավելացնում է Լավինգի շանսերը կորպորացիայի ղեկավարության համար պայքարում։

Մոբլիի գործողությունները հանգեցնում են նաև նրան, որ մոլագարը, պատահաբար իմանալով Մոբլիի հարսնացուի և նրա հասցեի մասին, փորձում ՝ սպանել Նենսիին։ Երբ վերջինիս հաջողվում է փակվել նրանից սեփական բնակարանում, կատաղած Շրթներկային մարդասպանը ներխուժում է դիմացի Կրիտցերի բնակարան, որտեղ նա հարձակվում է այնտեղ գտնվող Դորոթի Քայնի վրա։ Վերջինիս հաջողվում է փախչել նրա ձեռքերից և թաքնվել Նենսիի բնակարանում։ Մինչդեռ, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, Մոբլին և Քաուֆմանը գնում են Նենսիի տուն, որի մոտ նկատում են մոլագարին։ Մոբլին հետապնդում է նրան քաղաքի փողոցներով և ի վերջո բռնում է մետրոյում։ Այդ ընթացքում Միլդրեդին ուղարկում են մոլագարի վերջին զոհից հարցազրույց վերցնելու։ Նա իր համար շատ օգտակար տեղեկություն է պարզում․ որ դա Քեյնի կինն է, որը միևնույն ժամանակ Կրիտցերի սիրուհին է։ Միլդրեդը, Դորոթին և Կրիցերը, միասին հավաքվելով, դուրս են բերում կորպորացիայում իշխանությունը զավթելու ծրագիր։ Թվում է, թե արդեն հաղթական Գրիֆիթը (նրա ենթական բռնել է մոլագարին) ընկնում է հուսահատության մեջ, երբ, անսպասելիորեն, Կրիտցերը դառնում է այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը։ Այս հանգամանքը անհանգստացնում է նաև Մոբլիին, որն աշխատանքից հեռանալու մասին դիմում է գրում և ծառայողական բարում անաչառորեն բնութագրում է Ուոլտեր Քայնի քաղաքականությունը՝ պատմելով ողջ ճշմարտությունը։ Նրա ելույթը պատահաբար լսում է հենց ինքը Քեյնը, ում Մոբլիի խոսքերը ստիպում են վերանայել իր գործողությունները։ Ֆիլմն ավարտվում է մի տեսարանով, որտեղ Մոբլին և Նենսին գալիս են Մայամի՝ հանգստանալու, հաստատվում են հյուրանոցում և հաղորդագրություն են լսում ռադիոյով այն մասին, որ "Քայն ինքի" գործադիր տնօրեն է նշանակվել Գրիֆիթը, օգնական՝ Նենսի Լիգեթը, իսկ Գրիֆիթն իր հերթին պատրաստվում է առաջադրել Մոբլիին՝ "New York Sentinel"-ի գլխավոր խմբագրի պաշտոնի համար։

Փաստորեն, կինոնկարն մեծամասամբ կենտրոնացած է մեդիա կորպորացիայում իշխանության պայքարի թեմայի վրա, ինչը, պարզվում է, նույնիսկ ավելի ինտրիգային է, քան մոլագարի որսի թեման։ Միևնույն ժամանակ, ղեկավարի պաշտոնի բոլոր թեկնածուների գործողությունները, նույնիսկ այնպիսի դրական անձանցը, ինչպիսին Գրիֆիթն է, բավականին անբարոյական են, քանի որ նրանք հանցագործին բռնելուն նայում են բացառապես սեփական կարիերայի առաջխաղացման տեսանկյունից։ Այսպիսով, Լանգը շարունակում է քննադատական գիծը՝ լրատվամիջոցների մեջ գերակշռող բարքերի վերաբերյալ, որոնք նա սկսել է իր «Երկնագույն Գարդենիա» նուարում։ Կորպորացիայում իշխանության համար պայքարում շեշտ դնելու համար Լանգը հիմնականում հրաժարվել է հերոսների միջև սեռական հարաբերությունների թեման զարգացնելուց, որը գրքում կարևոր տեղ է զբաղեցնում, մասնավորապես, նա իջեցրեց Մոբլիի սեռական գործունեությունը մինչև ռոմանտիկ հարաբերություններ հարսնացուի հետ, Կրիտցերի և Դորոթիի հարաբերությունների պատմությունը հասցրեց նվազագույնի, և նաև ջնջեց Միլդրեդի սեռական խարդախությունները։ Ֆիլմի գործողությունների ժամանակի փոփոխությունը՝ համեմատած սցենարի հետ, թույլ տվեց, որ Լանգը ֆիլմում ներառի ժողովրդական մշակույթի և մշակութային իրողությունների տարրեր, որոնք համահունչ էին 1950-ականների կեսերին։ Դրանցից ամենաէականը հեռուստատեսային սյուժեի ներմուծումն էր, որն այդ պահին դարձել էր մատչելի և ազդեցիկ լրատվամիջոց, ինչպես նաև գաղափար երիտասարդների գիտակցության վրա ունեցած կոմիքսների կործանարար ազդեցության մասին (մոլագարը կոմիքսների բուռն երկրպագու էր)։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատության գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Բոսլի Քրոութերը բարձր է գնահատել ֆիլմը, հատկապես դերասանական խաղը՝ գրելով․ "Քանի որ ֆիլմն այսքան լի է ձայներով, մոլեգնությամբ, սպանություններով, իրականությամբ, կեղծ սիրով և օֆիսային ինտրիգաներով, հեռուստադիտողը մնում է անիմացության մեջ․ իսկ հիշու՞մ են արդյոք Քայնի հսկայական արտադրական տան ղեկավարներն այդպիսի մանր հարցերի մասին, ինչպիսին եղանակն է։ Բայց, չնայած լրագրողական խրախճանքը մի փոքր չափազանցված է, այնուամենայնիվ, Քեյսի Ռոբինսոնի խիտ և գրագետ սցենարը, և մի քանի արհեստավարժ դերասանական աշխատանքներ «Մինչ քաղաքը քնած է»-ն դարձնում են զվարճալի և հմուտ ֆիլմ"[6]:

"Time Out" ամսագիրն այսպես է գրել ֆիլմի մասին. «Լանգին հաջողվում է ոգով լցնել ապակեպատ գրասենյակները, որոնց միջով ամեն ինչ երևում է և ոչինչ չի կարելի թաքցնել, հաջողվել է հետևել Էնդրյուսի և մարդասպանի միջև եղած ակնհայտ զուգահեռներին։ Լանգի ամենաթերագնահատված ֆիլմերից մեկն է»։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]