Բաբելոն (ֆիլմ)
| Բաբելոն Babel |
|
Եթե ուզում ես, որ քեզ հասկանան…Լսիր |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2006 |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու |
| Պրոդյուսեր | Սթիվ Գոլին |
| Սցենարիստ(ներ) | Գիլյերմո Արանգա |
| Դերակատարներ | Բրեդ Փիթ Քեյթ Բլանշետ |
| Երաժշտություն | Գուստավո Սանտանոլա |
| Ընկերություն | Central Films |
| Տևողություն | 143 րւպե |
| Բյուջե | $25,000,000 |
| Շահույթ | $135,000,000 |
Բաբելոն (անգլ.՝ Babel), 2006 թ. նկարահանված միջազգային դրամա, որի ռեժիսորն է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, իսկ սցենարիստը Գիլերմե Արիագան: «Բաբելոնը» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ավելի ուշ ֆիլմը շահել է «Ոսկե Գլոբուս» որպես տարվա լավագույն դրամա, և առաջադրվել յոթ «Օսկարի»` ստանալով մեկը երաժշտության համար։
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Մարոկկո [խմբագրել]
Հարավային Մարոկկոյում Աբդուլլան գնում է 270 Winchester հրացանը իր հարևանից և տալիս այն իր երկու տղաներին` Յուսեֆին և Ահմեդին և ուղարկում պահելու ոչխարի հոտը: Նրանք որոշում են փորձարկել զենքը: Յուսեֆը կրակում է հեռվում անցնող տուրիստական ավտոբուսի վրա և ծանր վիրավորում Սյուզանին` մի ամերիկացի կնոջ, ով իր ամուսնու` Ռիչարդի հետ էր: Տղաները հասկանալով թե ինչ են արել, որոշում են թաքցնել զենքը: Մարոկկոյի ոստիկանությունը, կասկածելով ահաբեկչության մեջ, գտնում է Հասսանին: Նա ասում է, որ այդ զենքը ստացել է մի ճապոնացուց, հետո վաճառել իր հարևանին: Երեխաները ամեն ինչի մասին պատմում են իրենց հորը և նրանք փախչում են տնից սարերը: Ոստիկանները գտնում են նրանց, տեղի է ունենում փոխհրաձգություն և Ահմեդը վիրավորվում է, նրա եղբայրը դադարեցնում է կրակը և հանձնվում: Այդ ժամանակ ավտոբուսը տեղափոխում է վիրավոր Սյուզանին մոտակա գյուղը: Այստեղ տեղի անասնաբույժը կարում է Սյուզանի վերքը և նրանք սպասում են ուղղաթիռի, որը գալիս է վերջում: Հինգ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզանին ուղարկում են իր տուն:
Ճապոնիա [խմբագրել]
Սյուժետային այս գիծը պատմում է մի ճապոնացի խուլ անչափահաս աղջկա` Չիեկոի մասին: Նա ուզում է հասկացված լինել իր աշխարհում, իր շրջապատում, որից նա առանձնացած է: Դա փորձում է անել ճապոնացի դետեկտիվ Կենյին, որը իրականում փնտրում էր նրա հորը` Յասիխիրոին, ում զենքից տեղի է ունեցել կրակոցը Մարոկկոյում:
ԱՄՆ / Մեքսիկա [խմբագրել]
Ամերիկայում Սյուզանի և Ռիչարդի երկու երեխաները գտնվում են Ամելիայի` մեքսիկացի կնոջ խնամակալության տակ: Այդ ժամանակ տեղի է ունենում իր որդու հարսանիքը Մեքսիկայում: Ամելիան որոշում է տանել երեխաներին իր հետ` նախընտրելով չհրաժարվել մասնակցությունից: Նրա զարմիկ Սանտյագոն տեղափոխում է նրանց սահմանից այն կողմ: Երեխաները ականատես են լինում մեքսիկական մեծ հարսանիքի, որը նրանց և ուրախացնում է և զարմացնում: Հարսանիքից հետո Սանտյագոն մեքենայով հետ է տանում Ամելյաին և երեխաներին, սակայն նրանց չեն թողնում անցնել սահմանը: Սանտյագոն կտրում է սահմանը և քշում մեքենան դեպի անապատ, որտեղ նա իջեցնում է նրանց: Շուտով Ամելյաին գտնում է ամերիկյան ոստիկանությունը, որից հետո գտնվում են նաև երեխաները: Ամելյաին հետ պետք է ուղարկեն Մեքսիկա, քանի որ նա անօրինական էր աշխատում Ամերիկայում 16 տարի:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Բրեդ Փիթ | Ռիչարդ |
| Քեյթ Բլանշետ | Սյուզան |
| Մոհամեդ Ակզամ | Անվար |
| Գաել Գարսիա Բերնալ | Սանտյագո |
| Ադրիանա Բարազա | Ամելիա |
| Կոջի Յակուշո | Յասիհիրո |
| Ռինկո Կուկուչի | Չիեկո |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ֆիլմի պաշտոնական կայք (անգ.)
- «Բաբելոն»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Բաբելոն»(անգ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Բաբելոն»(անգ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Բաբելոն»(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Բաբելոն»(անգ.) ֆիլմը Metacritic կայքում: