Ծանոթացեք՝ Ջո Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ծանոթացեք, Ջո Բլեք
Meet Joe Black
Երկիր ԱՄՆ
Թվական 1998
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Մարտին Բրեստ
Պրոդյուսեր Մարտին Բրեստ
Սցենարիստ Բո Գոլդման
Դերակատարներ Բրեդ Փիթ
Էնթոնի Հոփքինս
Կլեր Ֆորլանի
Օպերատոր Ջո Մաքդոնալդ
Կինոընկերություն Universal Pictures
Տևողություն 178 րոպե
Բյուջե $90 000 000
Շահույթ $142 000 000 (ԱՄՆ)[1]
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 0137523

« Ծանոթացեք` Ջո Բլեք» (անգլ.՝ Meet Joe Black), միստիկական դրամա կյանքի ու մահվան մասին։ Սցենարը գրվել է Ալբերտո Կասելլայի «Մահն արձակուրդ է վերցնում» պիեսի հիման վրա։ Ֆիլմը 1934թ. նկարահանված «Մահն արձակուրդ է վերցնում» (անգլ.՝ «Death Takes a Holiday») ֆիլմի ռեմեյքն է, որ վերանկարահանվել էր դեռ 1971թ.։

Սյուժեն[խմբագրել]

Մեծահարուստ Վիլյամ Պերրիշի 65-րդ տարեդարձի նախօրյակին նրա տանը եռում է նախապատրաստական աշխատանքը, որ վերահսկում է Էլիսոն Պերրիշը։ Պերրիշն իր կրտսեր դստերը` Սյուզենին, խնդրում է ամուսնանալ միայն սիրելով։ Նա լսում է մի ձայն, որ կրկնում է իր ասածը։

Սյուզենը սրճարանում պատահաբար հանդիպում է մի երիտասարդի հետ, սակայն հրաժեշտից հետո, երբ փողոցում կանգնած երիտասարդը նայում էր հեռացող Սյուզենի հետևից, նրան հարվածում է մեքենան։ Երիտասարդը մահանում է։

Երեկոյան Պերրիշի քաղաքային բնակարանում ընթրիքի են հավաքվում նրա ընտանիքն ու նրա կրտսեր աղջկա մոտ ընկերը` Դրյուն։ Ընթրիքի ժամանակ Պերրիշը լսում է մի ձայն, որ նրան խնդրում է ներս թողնել։ Հայտնվում է Մահվան հրեշտակը և Պերրիշին առաջարկում գործարք կնքել. Պերրիշը կդառնա նրա ուղեկցորդը մարդկանց աշխարհում, իսկ ինքը կհետաձգի նրա վախճանը` պայմանով, որ Պերրիշը ոչ ոքի չպիտի ասի, թե իրականում ով է նա։ Սյուզենը հիշում է երիտասարդին, որին հանդիպել էր առավոտյան։ Մահվան հրեշտակը Պերրիշին բացատրում է, որ իրեն մարմին էր պետք, և ինքը պատահական ընտրություն է կատարել։

Սյուզենը հորը պատմում է, որ սիրահարվել է Ջոյին։ Հայրն աղջկան արգելում է մտածել նրա մասին։ Ջոն Սյուզենին ասում է, որ սիրում է նրան։

Ջոն Պերրիշին ասում է, որ սիրում է նրա դստերը և ուզում է նրան տանել իր հետ։ Այդ մտքից սարսափած Պերրիշը Ջոին բացատրում է, թե ինչ է իսկական սերը։ Ջոն որոշում է տանել միայն Պերրիշին, բայց տանել երեկույթից անմիջապես հետո։

Պերրիշը ելույթ է ունենում, շնորհակալություն է հայտնում բոլորին, զրուցում դուստրերի հետ։ Սկսվում է տոնական հրավառությունը։ Ջոն Պերրիշին խոստովանում է, որ իսկապես սիրում է նրա դստերը, և նրան թողնելն իր համար շատ դժվար է։ Նրանք երկուսով հեռանում են, բայց քիչ անց Ջոն վերադառնում է Սյուզենի մոտ։ Զրույցի ընթացքում Ջոն հիշում է իրենց պատահական հանդիպումը սրճարանում. նրա խոսքից հասկացվում է, որ նա չի հասկանում` ինչպես է հայտնվել այդտեղ, բայց ուզում է հանդիպել Սյուզենի հետ։

Դերերում[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝