Բրոնքսյան պատմություն
| Բրոնքսյան պատմություն A Bronx Tale |
|
| Ժանր | Դրամա Քրեական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1993թ. |
| Լեզու | Անգլերեն |
| Ռեժիսոր | Ռոբերտ Դե Նիրո |
| Պրոդյուսեր | Ռոբերտ Դե Նիրո Ջեյն Ռոզենտալ Ջոն Կիլիկ |
| Սցենարիստ(ներ) | Չեզ Պալմինտերի |
| Դերակատարներ | Լիլո Բրանչատո կրտսեր Չեզ Պալմինտերի Ռոբերտ Դե Նիրո Ֆրենսիս Կապրա Տարալ Հիքս Ջո Պեշի |
| Օպերատոր | Ռեյնալդո Վիլյալոբոս |
| Ընկերություն | Savoy Pictures |
| Տևողություն | 120 րոպե |
| MPAA վարկանիշ | |
Բրոնքսյան պատմություն (անգլ.` A Bronx Tale) 1993թ.-ին նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ է, որտեղ գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ականներին: Ֆիլմը Ռոբերտ Դե Նիրոյի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Վերջինս հանդես է գալիս նաև ֆիլմում: Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նույնպես խաղում է ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին` Սանիին:
[խմբագրել] Սյուժեն
Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` Սի, որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման:
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված Սին վազում է դեպի Սանիի բարը` Նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու: Սակայն երբ մտնում է բարի մեջ, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով կրակում է Սանիի վրա և սպանում նրան: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Բրոնքսյան պատմություն»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Բրոնքսյան պատմություն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- Բրոնքսյան պատմություն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Բրոնքսյան պատմության վայրը