Ալ Կապոնե
| Ալ Կապոնե | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ալֆոնս Գաբրիել Կապոնե |
| Ծննդյան օր՝ | հունվարի 17, 1899թ. |
| Ծննդավայր՝ | |
| Վախճանի օր՝ | հունվարի 25, 1947թ. |
| Վախճանի վայր՝ | |
Ալֆոնս Գաբրիել «Ալ» Կապոնե (անգլ.`Alphonse Gabriel "Al" Capone, հունվարի 17, 1899թ.- հունվարի 25, 1947թ.), ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է չոր օրենք: Բացի այդ Կապոնեն զբաղվել է նաև ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ: Չնայած իր անօրինական գործունեություններին` Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով` ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը:
Ալ Կապոնեի մասին նկարահանվել են շատ ֆիլմեր: Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թվականին նկարահանված Սպիով դեմքը (Ալ Կապոնեյի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թվականին նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեյի դերում` Ռոբերտ Դե Նիրո, դերերում`Շոն Քոնների, Քեվին Քոսթներ)