Ջուդի Ֆոսթեր
| Ջուդի Ֆոսթեր | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ալիսա Քրիստիան Ջուդի Ֆոսթեր |
| Ծնվել է` | նոյեմբերի 19 1962 |
| Ծնվելու վայր` | Լոս Անջելես, |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասանուհի, Պրոդյուսեր, Ռեժիսոր |
| Ակտիվ շրջան | 1968–այժմ |
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
| Ընտրանի | "Մեվերիկ", "Աննան և թագավորը" |
| IMDb-ում էջ | ID 0000149 |
| Վեբկայք | kinopoisk-ում էջ |
Ջուդի Ֆոսթեր (անգլերեն՝ Jodie Foster, նոյեմբերի 19, 1962, Լոս Անջելես, ԱՄՆ) - ամերիկացի դերասանուհի, նաև պրոդյուսեր և ռեժիսոր:
Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են` «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» (1974), «Բագսի Մելոուն» (1976), «Տաքսիստը» (1976), «Նյու Հեմփշիր հյուրանոցը» (1984), «Սիեստա» (1987), «Մեղադրյալները» (1988), «Գառնուկների լռությունը» (1991), «Ստվերներ և մշուշ» (1992), «Սոմերսբի» (1993), «Նելլ» (1994), «Մեվերիկ» (1994), «Հաղորդակցություն» (1997), «Աննան և թագավորը» (1999), «Վախի սենյակը» (2002), «Վտանգավոր խաղեր» (2002), «Թռիչքի իլյուզիա» (2005), «Բռնված չես, գող չես» (2006), «Նիմ կղզին» (2008), Կուղբ» (2011), Կոտորած» (2011) և այլն:
40 կինոմրցանակի դափնեկիր է, առաջադրված է եղել ևս 22 անգամ, որոնց թվում`
- 4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում
- 7 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2 անգամ
- 2 անգամ ստացել է BAFTA
- 1 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ) մրցանակի
- Դավիդ դի Դոնատելլո մրցանակի եռակի դափնեկիր
- ստացել է Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Ջուդի Ֆոսթերի հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս: