Մուլտիպլիկացիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլտիպլիկացիան կինոարվեստի ձև է, որի ստեղծագործությունները ստեղծվում են առանձին պատկերների կադր առ կադր նկարահանմամբ, կամ էլ առանձին թատերական տեսարանների նկարմամբ տիկնիկային ֆիլմերի համար։ Այս տիպի ֆիլմերը կոչվում են մուլտիպլիկացիոն կամ անիմացիոն կինոնկարներ։
Բովանդակություն |
[խմբագրել] Ստուգաբանություն
Մուլտիպլիկացիա բառը առաջացել է լատիներեն ծագում ունեցող multiplication - բազմապատկում և անգլերեն animation - շնչավորում, կենդանավորում։
[խմբագրել] Մուլտիպլիկացիայի Տեխնիկա
[խմբագրել] Պատմություն
Նկարչական մուլտիպլիկացիան սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Է. Կոլը 1908-ին: Ծավալային մուլտֆիլմի հիմնադիրն է ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վ. Ստարևիչը /«Գեղեցկուհի Լյուկանիդան», 1912/: 1920-30-ական թթ.-ից սկսած՝ մուլտիպլիկացիայի զարգացմանը մեծապես նպաստել է ամերիկացի կինոռեժիսոր Ուոլդ Դիսնեյի ստեղծագործական աշխատանքը:
