Բ-կարգի ֆիլմեր
Բ-կարգի ֆիլմեր են համարվում փոքր բյուջեյով ստեղծված ֆիլմերը, որոնցում մեծ մասամբ խաղում են նոր կամ անհայտ դերասաններ և հիմնականում այդ ֆիլմերը մեծ մասսայականություն չեն վայելում։ Բ-ֆիլմերի կարգին չեն կարող դասվել արտհաուս ժանրի ֆիլմերը, կամ առավել ևս՝ պոռնոգրաֆիկ ֆիլմերը:
Տերմինն առաջ է եկել հոլիվուդյան ոսկեդարի ժամանակաշրջանում: 1950-ականներից հետո այն ավելի լայն իմաստով սկսվեց օգտագործվել: Չնայած դրան, պահպանվում է որոշակի երկիմաստություն. մի կողմից այսպիսի ֆիլմը կարող է ունենալ բարձր գեղարվեստական և էսթետիկական բնույթ, մյուս կողմից էլ կարող է օգտագործվել էրոտիկ ժանրը` նույնիսկ առանց իմաստի ու բովանդակության: Ինչպես նաև կարող են օգտագործվել երկու որակավորումները համատեղ:ԱՄՆ-ում մինչև 1950-ականները այսպիսի ֆիլմերը բացարձակապես վեսթերն ժանրի մեջ էին, դրանցից հետո գլխավոր թեման գիտական ֆանտաստիկան էր:
Արտաքին հղումներ [խմբագրել]