Լև Ատամանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Ատամանով
Atamanov.jpg
մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր
ԱԱՀ՝ Լև Կոնստանտինի Ատամանով
Ծննդյան օր՝ 1905 թվականի փետրվարի 8 (21)
Ծննդավայր՝ Մոսկվա
Վախճանի օր՝ 1981 թվականի փետրվարի 11
Վախճանի վայր՝ Մոսկվա
Ազգություն Հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի

Լև Կոնստանտինի Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան [1]), սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978[2]):

Կենսագրություն [խմբագրել]

1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով: 1928 թ. աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից:

Սովետական մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է: Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը: «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է: 1949 թվականից` «Союзмультфильм»-ի ռեժիսոր: Նրա «Жёлтый аист» (1950), «Аленький цветочек» (1952), «Золотая антилопа» (1954), «Снежная королева» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով: 1960-ներին` ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ:

Աղբյուրներ [խմբագրել]

  • animator.ru (ռուս.)
  • Гинзбург С., Рисованный и кукольный фильм, М., 1957. (ռուս.)

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, 1 հատոր, էջ 651 (հայ.)
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.