Ուինզոր Մաքքեյ
| Ուինզոր Մաքքեյ | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Ուինզոր Մաքքեյ |
| Ծննդյան օր՝ | 1867, սեպտեմբերի 26 |
| Վախճանի օր՝ | 1934, հունիսի 26 |
| Քաղաքացիություն՝ | |
| Կայք՝ | IMDb |
Ուինզոր Մաքքեյ (անգլ.՝ Winsor McCay) կանադացի նկարիչ, արվեստագետը, լինելով անիմացիոն ֆիլմերի նախաձեռնող, ոչ միայն ստվերում է թողել իր ժամանակակիցների աշխատանքները, այլև հիմք դրել այն ուղուն, որով տասնամյակներ անց գնացին Ուոլթ Դիսնեյը և ուրիշներ: Մաքքեյի ամենահայտնի ստեղծագործություններն են «Փոքրիկ Նեմոն Սլամբերլենդում»`
կոմիքսների շարքը, որը 1905-1914 թվականներին շարունակաբար լույս է տեսել թերթերի հումորային էջերում և «Դինոզավր Գերտան» մուլտիպլիկացիոն ֆիլմը` նկարված 1914 թվականին: Կինոյի և անիմացիայի պատմաբանները իրենց դասակարգման մեջ Մաքքեյի այս հերոսին բնութագրել են որպես հատուկ ֆիլմի համար ստեղծված առաջին մուլտիպլիկացիոն կերպար, որը դրսևորում է ուրույն, իրական անհատականությանը բնորոշ գծեր: Այս ֆիլմում Գերտա անունով դինոզավրը անախորժությության մեջ ընկնելով լաց է լինում, երբ իրեն նախատում են, իսկ վերջում թույլ է տալիս, որ Մաքքեյը հեծի իրեն, վերջինս մեկ քայլով հայտնվում է շարժանկարի մեջ: Քննադատ Լեոնարդ Մալթինն մի անգամ ասել է. «Մաքքեյը համադրում է հրաշալի գրաֆիկան և պատմողի երևակայությունը»: Գերտան այսօր էլ ապրում և աչքի է ընկնում նույն չարաճճի հմայքով, որ գրավում էր հանդիսատեսին 1914 թվականին: Մաքքեյի առաջին` «Ֆելիքս Ֆիդլի հեքիաթները ջունգլիի սատանաների մասին» կոմիքսը տպագրվել է «Ցինցինատ Ինքուայր» թերթի հումորային էջում 1903 թվականի հունվարից մինչև նոյեմբեր և ունեցել 43 առանձին թողարկում: Այն ժամանակ թերթերի էջերը բավականին մեծ էին, և Մաքքեյը սովորաբար կես էջի վրա էր աշխատում: Նկարված պատմությունները վերաբերում էին ջունգլիի կենդանիներին, և թե ինչպես են վերջիններս հարմարվում թշնամական աշխարհին: Դրանք ունենում էին առանձին վերնագրեր, օրինակ` «Ինչպես փիղը ձեռք բերեց իր կնճիթը» կամ «Ինչպես ջայլամն այդքան բարձրահասակ դարձավ»: Մաքքեյի երկու ամենահայտնի գործերը` «Փոքրիկ Նեմոն» (1911) և «Ռերեբիթ Ֆենդիի երազները» (1921) հիմնված են հերոսների ցնորքների վրա: Այս գեղարվեստական մտապատրանքների պատկերումով Մաքքեյը փորձում էր ընդգրկել երազի տեսիլը` տեսողական կողմը և առաջացրած զգացումները: Մաքքեյի մուլտֆիլմերը երբեք մասսայականություն չեն վայելել, բայց իր արտահայտիչ գրաֆիկայի ոճի շնորհիվ ունեցել է ցայտուն հետևորդներ: Այս ինքնատիպ նկարիչը ստեղծել է մի շարք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնցում գրեթե յուրաքանչյուր կադր նկարված է Մաքքեյի ձեռքով, և խիստ հազվադեպ նրա օգնականների կողմից: Իր շրջագայությունների ժամանակ Մաքքեյը ֆիլմերը ցուցադրելուց բացի, նաև հանդես էր գալիս դասախոսություններով ու նկարչության դասեր տալիս: «Էննի» մրցանակաբաշխությունը Ուինզոր Մաքքեյ պատվին անվանել է հատուկ մրցանակ՝ այն շնորհվում է 1972 թվականից:
Կոմիքսները [խմբագրել]
- Ֆելիքս Ֆիդլի հեքիաթները ջունգլիի սատանաների մասին (A Tale of the Jungle Imps by Felix Fiddle, 1903)
- Little Sammy Sneeze (1904 - 1906)
- Dream of the Rarebit Fiend (1904 - 1913)
- The Story of Hungry Henrietta (1905)
- A Pilgrim's Progress (1905 - 1910)
- Փոքրիկ Նեմոն Սլամբերլենդում (Little Nemo in Slumberland) (1905 - 1914, 1924 - 1927) (1911-1914 «Հրաշալի երազների երկրում» անունով)
- Poor Jake (1909 - 1911)
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
- Փոքրիկ Նեմոն (Little Nemo, 1911) նաև հանդիպում է Winsor McCay, the Famous Cartoonist of the N.Y. Herald and His Moving Comics
- How a Mosquito Operates (1912) նաև հանդիպում է The Story Of A Mosquito
- Դինոզավր Գերտան (Gertie the Dinosaur, 1914)
- The Sinking of the Lusitania (1918)
- Dreams of the Rarebit Fiend: Bug Vaudeville (1921)
- Dreams of the Rarebit Fiend: The Pet (1921)
- Dreams of the Rarebit Fiend: The Flying House (1921)
- Կենտավրոսները (The Centaurs, 1921)
- Գերտան ճանապարհորդում է (Gertie on Tour, 1921)
- Flip's Circus (1921)
- The Barnyard Performance (1922-27) նաև հանդիպում է Performing Animals and A Midsummer's Nightmare
