Ֆենակիստիսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Մեյբրիջի ֆենակիստիսկոպը (1893)

Ֆենակիստիսկոպ (հուն.՝ φεναξ — «խաբեբա» և հունարեն՝ σκοπέω - «նայում եմ»), լաբորատոր սարք, որի աշխատանքը հենված է մարդու աչքի ցանցաթաղանթի պատկերը որոշ ժամանակ պահելու ընդունակության վրա։ Ֆենակիստիսկոպի գյուտարարն է Ժոզեֆ Անտուան Ֆերդինանդ Պլատոն[1]։ Պլատոյի հետ համարյա միաժամանակ Սիմոն ֆոն Շտամպֆերը հայտնագործեց մի նմանատիպ սարք, որը անվանեց Ստրոբոսկոպ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]