Պեպլում
Սուր և սանդալներ (անգլ.՝ sword & sandal) կամ պեպլում (անգլ.՝ Peplum), պատմական կամ աստվածաշնչային թեմատիկայով ֆիլմերի ժանր, որին բնօրոշ է պատմական, այդ թվում աստվածաշնչային սյուժեների օգտագործումը, ֆիլմի երկարատևությունը՝ երբեմն ավելի քան երկում ժամ և մասշտաբություն՝ մարտական դրվագներ, համայնապատկերային նկարահանում և մեծ թվով երրորդ պլանի անձանց առկայությունը :
Չնայած սյուժեի պատմականությանը, ի օգուտ տեսարանականության ֆիլմում կարող են իրական պատմության հետ շատ տարբերություններ լինեն:
Ակունքները [խմբագրել]
Պեպլում ժանրի նախանշանակն է համարվում իտալական «Կաբիրիան» (1914), որի սյուժեն ընթանում է Պունիական երկրոդ պատերազմի ֆոնին, և ամերիկյան «Անհամբերություն» (1916) ֆիլմը, որտեղ իրադարձությունների մի մասը անցնում է Բաբելոնի թագավորությունում:
«Կաբիրիայից» հետո Իտալիայում կազմակերպվում է այնպիսի ֆիլմերի նկարահանումը, որտեղ հորինված անտիկ հերոսները պայքարում են տարբեր պատմական ժամանակաշրջանների թշնաիմների հետ՝ բարբարոսների, թաթար-մոնղոլների, արնախումների հետ: Հոլիվուդում աստվածաշնչային ֆիլմերի նկարահանումը գլխավորել էր Սեսիլ Բլաունթ Դե Միլը:
Ծաղկում [խմբագրել]
1950-60-ականներին պեպլումը նոր ծնունդ է ապրում՝ ինչպես Իտալիայում, այդպես էլ ԱՄՆ-ում: Հռոմեական «Չինտչիտա» ստուդիան «Տիբրոսի Հոլիվուդ» են սկսում անվանել: 7 տարվա ընթացքում այդիտալական ստուդիայում ավելի քան 60 շահագործական կինո է նկարահանվում, որտեղ անտիկ հերոսների պատկերում էին ամերիկացի կուլտուրիստները, և առաջին հերթին Սթիվ Ռիվսը, ով «Հերակլի քաջագործությունները» ֆիլմից հետո դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դերասանը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- The Many Faces of Hercules at Brian's Drive-In Theatre
- PEPLVM - Images de l'Antiquité, par Michel Eloy (ֆրանսերեն)
- http://www.santoandfriends.com (filmography of Mexican muscleman films)