Գառնուկների լռությունը
| Գառնուկների լռությունը The Silence of the Lambs |
|
| Ժանր | թրիլլեր |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Թվական | 1991 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոնաթան Դեմմի |
| Պրոդյուսեր | Քենեթ Ուտտ Էդվարդ Սաքսոն |
| Սցենարիստ(ներ) | Տեդ Տալլի Թոմաս Հարրիս (վեպ) |
| Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս Ջուդի Ֆոսթեր |
| Օպերատոր | Տակ Ֆուջիմոտո |
| Երաժշտություն | Հովարդ Շոր Թոմ Պետտի |
| Ընկերություն | Orion Pictures Strong Heart/Demme Production |
| Տևողություն | 118 րոպե |
| Բյուջե | 19 000 000 դոլլար |
| IMDb | ID 0102926 |
«Գառուկների լռությունը» (անգլերեն The Silence of the Lambs), 1991 թվականին նկարահանված թրիլլեր ժանրի ամերիկյան ֆիլմ: Նկարահանվել է Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա:
Ֆիլմը ընդհանուր թվով արժանացել է 40 տարբեր մրցանակի և ներկայացված է եղել ևս 27 մրցանակի, այդ թվում 5 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 2 BAFTA, Ոսկե Արջ և այլն: Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում):
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս, իսկ Հաննիբալ Լեկտորը գլխավորում է բացասական հերոսների ցանկը: Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 5-րդն է:
Համարվում է կինոյի պատմության լավագույն թրիլլերներից մեկը:
Սյուժեն [խմբագրել]
ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից: Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը:
Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս): Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգաբեն, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր):
Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին: Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը` նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը):
Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը ...
Դերերում [խմբագրել]
- Ջուդի Ֆոսթեր - Կլարիս Սթարլինգ
- Էնթոնի Հոփքինս - Հաննիբալ Լեկտոր
- Սկոտ Գլեն - Ջեք Քրոուֆորդ
- Թեդ Լիվայն - Ջեյմ Գամբ/ Բուֆֆալո Բիլ
- Բրուք Սմիթ - Քեթրի Մարտին
- Էնթոնի Հիլդ - դոկտոր Ֆրեդերիկ Չիլտոն
- Քեյսի Լեմմոնս - Արդելիա Մեպպ
- Դայեն Բեյքեր - սենատոր Ռութ Մարտին
- Չառլզ Նեպեր - լեյտենանտ Բոյլ
- Ռոջեր Կորման -ՀայդենԲյորք