Քրիստոֆ Վալց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆ Վալց
գերմ.՝ Christoph Waltz
Ծնվել էհոկտեմբերի 4, 1956(1956-10-04)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[4]
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Թերեզիանում և Մաքս Ռայնհարդտ սեմինար
Քաղաքացիություն Գերմանիա և  Ավստրիա[5]
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոդերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Յոհանես Վալց, մայր՝ Elisabeth Urbancic?
Պարգևներ և մրցանակներ
Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»

Romy

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

O.E. Hasse Award?

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Բավարական հեռուստատեսության մրցանակ

[6]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[7]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

և

Q122917604?

Քրիստոֆ Վալց (գերմ.՝ Christoph Waltz, հոկտեմբերի 4, 1956(1956-10-04)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի և ամերիկացի կինոդերասան, որը մեծ հայտնիություն ձեռք բերեց Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում մարմնավորելով Շտանդարտենֆյուրերի դերը։ Հենց այդ դերի համար Վալցն արժանացավ բոլոր հնարավոր կինոմրցանակներին, այդ թվում նաև «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և «BAFTA»։

Հետագայում ևս նա շարունակեց իր համագործակցությունը Տարանտինոյի հետ՝ նկարահանվելով նրա «Ջանգոն ազատված» վեստեռնում։ Այդ դերը նրան բերեց երկրորդ «Օսկար»-ը, «Ոսկե Գլոբուս»-ը և «BAFTA»-ն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆ Վալցը ծնվել է կինոմատոգրաֆիստների ընտանիքում (նրա ծնողները՝ Յոհաննես Վալցը և Էլիզաբեթ Ուրբանչիկը եղել են կոստյումների մոդելավորող։ Իսկ տատն ու պապը՝ թատրոնի դերասաններ)։ Ավարտել է Մաքս Ռեյնհարդտի անվան թատերական սեմինարը, հետո տեղափոխվել է Նյու Յորք և սովորել է Լի Ստրասբերգի ինստիտուտում։ Իր կարիերայի սկզբում Վալցի գործակալը հորդորում էր իրեն, որ խուսափի ամերիկյան պրոեկտներին մասնակցելուց, հիշեցնելով, որ Հոլիվուդում ավստրիացի դերասանը խաղալու է միայն ֆաշիստի դեր՝ պատերազմական ֆիլմերում։

1970-ականների վերջին սկսեց նկարահանվել տարբեր հեռուստասերիալներում, հիմնականում դետեկտիվ սերիալներում։ Փոքրիկ դեր է խաղացել Քշիշտոֆ Զանուսիի «Կյանք կյանքի համար» ֆիլմում (1991)։ Խաղացել է նաև հայտնի ավստրիական «Կոմիսար Ռեքս» հեռուստասերիալում։

Այնուամենայնիվ, Հոլիվուդյան հասարակության և մասնագետների ուշադրության կենտրոնում Վալցը ընկավ՝ միայն 2009 թվականին մարմնավորելով շտանդարտենֆյուրերի կերպարը Տարանտինոյի «Անփառունակ Սրիկաները» ֆիլմում։ Այդ դերի համար նա արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին 2009 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ 2010 թվականի հունվարին արժանացավ «լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակին՝ «Ոսկե Գլոբուս»-ում։ Այդ դերը նրան բերեց նաև «Ամերիկյան կինոքննադատների ասոցիացիայի» «Ամերիկյան կինոդերասանների Գիլդիայի» մրցանակներին, նաև «Օսկար» և «BAFTA» որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Ֆիլմ Դեր
1982 Տրիստան և Իզոլդա Տրիստան
1995 Մեծն Եկատերինա Միրովիչ
1995 Արքայազնին կգահազրկեն Ռոման
1996 Կոմիսար Ռեքս (հեռուստասերիալ) Մարտին Վուլֆ
1996 Զբոսաշրջիկ Շտեֆան Գարներ
1997 Մեր Աստծո եղբայրը Մաքս
1999 Նկար Կլաուս Հերման
2001 Դորիան Գրեյ։ Սատանայական Դիմանկար Ռոլֆ Շտայներ
2003 Բեռլինյան Բլյուզ Բժիշկ
2008 Անտառային Գաղտնիք Հանս Քորթման
2009 Անփառունակ սրիկաները Հանս Լանդա
2011 Կանաչ ձիաբոռ Բենջամին Չուդնովսկի
2011 Ջուր փղերին Ավգուստ Ռոզենբլյուտ
2011 Հրացանակիրները Կարդինալ Ռիշելյե
2011 Կոտորած Ալան Քոուեն
2012 Ջանգոն ազատված Քինգ Շուլց
2013 Թեորեմ Զրո Քոուեն Լետ
2013 Էպիկ Մանդրեյք (հնչունավորում)
2014 Մափեթները 2 Կամեո
2014 Մեծ աչքեր Ուոլթեր
2014 Անտանելի բոսսերը 2
2016 Տարզան Կապիտան Ռոմ
2016 Կակաչի տենդ Կորնելիս Սենդվուրթ
2017 Կարիբյան Ծովի Ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում Կապիտան Բրենդ (խոսակցություններ)
Ռեյկյավիկ Միխայիլ Գորբաչով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]