Ջեյն Ֆոնդա
| Ջեյն Ֆոնդա | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Lady Jayne Seymour Fonda |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 21, 1937 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1959-ից սկսած |
| Ամուսին՝ | Ռոժե Վադիմ(1965-1973), Թոմ Հեյդեն(1973-1989), Թեդ Թուրներ(1991-2001) |
| Ծնողներ՝ | Հենրի Ֆոնդա Ֆրենսիս Ֆորդ Սեյմուր |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 2 Օսկար, 6 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Վանեսա Վադիմ Թրոյ Գարիտի |
| Կայք՝ | պաշտոնական կայք |
Ջեյն Ֆոնդա (անգլերեն՝ Jane Fonda, դեկտեմբերի 21, 1937, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել, գրող և հասարակական գործիչ: Ամերիկացի հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի աղջիկը, դերասան Պիտեր Ֆոնդայի քույրը:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ջեյն Ֆոնդան ծնվել է 1937 թվակակին դերասան Հենրի Ֆոնդայի ընտանիքում: Նրան Ջեյն անվանել են ի պատիվ Հենրիխ VIII արքայի երրորդ կնոջ` լեդի Ջեյն Սեյմուրի: Դերասանական կրթությունը ստացել է Նյու Յորքի դերասական ստուդիայում: Այնուհետև սկսել է իր դերասանական կարիերան թատրոնում, միաժամանակ աշխատելով որպես մոդել: Սկսած 1959 թվականից սկսել է նկարահանվել կինոյում:
Ջեյն Ֆոնդայի խաղացած գրեթե բոլոր դերերը կարելի է բաժանել երկու խմբի, առաջինը սեքսուալ կնոջ կերպար, և երկրորդը դրամատիկ դերեր:
1960-ական թթ. Ջեյն Ֆոնդան բնակվում է Ֆրանսիայում, որտեղ հանդիպում է ռեժիսոր Ռոժե Վադիմի հետ: Նրանք ամուսնանում են 1965 թվականին: Ֆոնդան նկարահանվում է Վադիմի «Բարբարելլա» էրոտիկ ֆիլմում: Նրանք ամուսնալուծվում են 1973 թվականին:
Երկորդ անգամ ամուսնանում է քաղաքական գործիչ Թոմ Հեյդենի հետ: Այդ տարիներին Ֆոնդան զբաղվում է նաև քաղաքականությամբ, մասնավորապես նա մասնակցում հակապատերազմյան ցույցերին: Թոմ Հեյդենի հետ ամուսնություն տևում է 27 տարի` 1973-1990 թթ.:
Ջեյն Ֆոնդայի երրորդ ամուսինը կինոմագնատ Թեդ Թուրներն էր, ում հետ ամուսնացել էր 1991 թվականին: Թեդը նաև սեփական կաբելային հեռուստաալիք ուներ: 2001 թվականին նրանք նույնպես բաժանվում են, որի պատճառը Թուրների դավաճանությունն էր կնոջ նկատմամբ:
Ջեյնը երկու երեխա ունի, աղջիկը` Վանեսսա Վադիմ (28.09.1968) Ռոժե Վադիմից, և որդի` Թրոյ Օ'Դոնովան Հեյդեն (07.07.1973) Թոմ Հեյդենից:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Խաղացել է մոտ 40 ֆիլմում, առավել նշանավոր ֆիլմերն են`
[խմբագրել] Մրցանակներ
Ջեյն Ֆոնդան մոտ 40 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում.
- 7 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը` «Կլյուտ» (1972) և «Վերադարձ տուն» (1979) Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում
- 13 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 6-ը
- 2 BAFTA
- 1 Էմմի (մրցանակ) և այլն
[խմբագրել] Գրականություն
- Andersen, Christopher. Citizen Jane. 1990: Henry Holt and Company. ISBN 0-8050-0959-0.
- Collier, Peter (1991). The Fondas: A Hollywood Dynasty. Putnam. ISBN 0-399-13592-8.
- Davidson, Bill. Jane Fonda: An Intimate Biography. 1991: New American Library. ISBN 0-451-17028-8.
- Fine, Carla and Jane Fonda. Strong, Smart, and Bold: Empowering Girls for Life. 2001: Collins. ISBN 0-06-019771-4.
- Fonda, Jane. My Life So Far. 2005: Random House. ISBN 0-375-50710-8.
- Fonda, Jane. Jane Fonda's Workout Book. 1986: Random House Value Publishing. ISBN 0-517-40908-9.
- Fonda, Jane, with Mignon McCarthy. Women Coming of Age. 1987: Random House Value Publishing. ISBN 5-550-36643-6.
- Fox, Mary Virginia and Mary Molina. Jane Fonda: Something to Fight for. 1980: Dillon Press. ISBN 0-87518-189-9.
- Freedland, Michael. Jane Fonda: The Many Lives of One of Hollywood's Greatest Stars. 1989: HarperCollins Publishers. ISBN 0-00-637390-9.
- French, Sean. Jane Fonda: A Biography. 1998: Trafalgar Square Publishing. ISBN 1-85793-658-2.
- Gilmore, John. Laid Bare: A Memoir of Wrecked Lives and the Hollywood Death Trip. Amok Books, 1997. ISBN 1-878923-08-0.
- Hershberger, Mary. Peace work, war myths: Jane Fonda and the antiwar movement. Peace & Change, Vol. 29, No. 3&4, July 2004.
- Hershberger, Mary. Jane Fonda's War: A Political Biography of an Antiwar Icon. 2005: New Press. ISBN 1-56584-988-4.
- Kiernan, Thomas. Jane: an intimate biography of Jane Fonda. 1973: Putnam. ISBN 0-399-11207-3.
[խմբագրել] Արտաքին հղումներ
- պաշտոնական կայք
- IMDb-ում էջ
- twitter կայքում
- youtube-ում ալիք
- Ջեյն Ֆոնդան facebook-ում
- Yahoo! Movies
- Jane Fonda Profile at Turner Classic Movies
- Spotlight on Jane Fonda
- About.com article about Fonda's Vietnam era activities
- Jane Fonda and Gloria Steinem discuss The Women's Media Center, their non-profit media organization. (video)
- Fonda Family Genealogy
- Text of Jane Fonda Hanoi Radio Broadcast