Բեն Քինգսլի
| Բեն Քինգսլի | |
|---|---|
2008 թ. Տրիբեկայի կինոփառատոնում |
|
| Բնագիր ԱԱՀ | Krishna Pandit Bhanji |
| Ծնվել է` | դեկտեմբերի 31, 1943 |
| Ծնվելու վայր` | Սկարբորո, Յորքշիր, Մեծ Բրիտանիա |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 1966 |
| Ամուսին(ներ) | Անժելա Մորանտ (1966–72; 2 երեխա) Էլիսոն Սատկլիֆ (1978–92; 2 երեխա) |
| Երեխա(ներ) | Թոմաս Բհանջի, Ջասմինա Բհանջի, Էդմունդ Քինգսլի, Ֆերդինանդ Քինգսլի |
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս |
| էջ IMDb-ում | ID 0001426 |
Բեն Քինգսլի (անգլ.՝ Ben Kingsley, իսկական անուն ազգանունը` Կրիշնա Պանդիտ Բհանջի, դեկտեմբերի 31, 1943, Սկարբորո, Յորքշիր, Մեծ Բրիտանիա), մեծ բրիտանացի դերասան:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Բեն Քինգսլին ծնվել է 1943 թվականին Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսության Սկարբորո քաղաքում: Հայրը ծագումով քենիացի մասնագիտությամբ բժիշկ Ռախիմտուլ Հարջի Բհանջին էր, մայրը ծագումով հրեա բրիտանացի դերասանուհի և մոդել Անն Լինա Մերի Գուդմանը: Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան: Հոր խորհրդով վերցնում է Բեն Քինգսլի անունը: 1967 թվականից Շեքսպիրյան Թագավորական թատրոնի անդամ է:
Սկսած 1960-ական թթ. վերջից նկարահանվում է հեռուստատեսային սերալներում: Առաջին դերը գեղարվեստական ֆիլմում 1972 թվականին նկարահանված «Վախը բացում է դռները» ֆիլմն էր: Դրան հաջորդող երկրորդ ֆիլմը` «Գանդի», դարձավ Քինգսլիի ամենանշանավոր և հաջողված աշխատանքներից մեկը: Ինքը Քինգսլին ստացավ Օսկար լավագույն դերասան անվանակարգում, իսկ ֆիլմը արժանացավ ևս մի քանի մրցանակների, որոնց թվում հեղինակավոր Օսկար լավագույն ֆիլմի համար: Եվս 2 ֆիլմի համար ներկայացվեց Օսկարի, 2002 թ. «Սեքսուալ գազանը» և 2003 թ. «Ավազից և մշուշից տունը»:
Անձնական կյանք [խմբագրել]
Բեն Քինգսլին 4 անգամ ամուսնացած է եղել և ունի չորս երեխա` Թոմաս և Ջասմինա Բհանջի, դերասանուհի Անջելա Մորանտից և Էդմունդ ու Ֆերդինանդ Քինգսլի թատերական ռեժիսոր Էլիսոն Սատկլիֆից:
2007 թ. սեպտեմբերի 3ից մինչ օրս ամուսանացած է բրազիլացի դերասանուհի Դանիելա Լավենդերի հետ: Արդեն շուրջ տասը տարի ապրում է Անգլիայի Սպելսբուրի համայնքում:[1]:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է մոտ 100 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.
Մրցանակներ [խմբագրել]
Ստացել և ներկայացվել է 30-ից ավելի կինոմրցանակի, որոնց թվում 4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար: 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս, նույնպես ստացել 1-ը: 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ստացել է BAFTA և այլն: 2 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակի:
2000 թվականին ստացել է Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում: