Էնթոնի Հոփքինս
| Էնթոնի Հոփքինս | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Philip Anthony Hopkins |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 31, 1937 |
| Ծննդավայր՝ | Պորտ Տոլբոտ, Ուելս, Մեծ Բրիտանիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1965-ից սկսած |
| Ամուսին՝ | Պետրոնելլա Բարկեր (1967–72) Ջենիֆեր Լինտոն (1973–2002) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 1 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 4 BAFTA |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Էնթոնի Հոփքինս (անգլերեն՝ Anthony Hopkins, դեկտեմբերի 31, 1937, Ուելս, Մեծ Բրիտանիա), կինոյի և թատրոնի մեծ բրիտանացի դերասան, խաղացել է մոտ 120 ֆիլմում:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Առավել հայտնի է մարդասպան և կաննիբալ բժիշկ Հաննիբալ Լեկտորի կերպարով` «Գառնուկների լռությունը», «Հաննիբալ և «Կարմիր վիշապը» ֆիլմերում: Մյուս նշանավոր ֆիլմերից են` «Առյուծը ձմռանը», «Մոգություն», «Մարդ փիղը», «Բրեմ Սթոքերի Դրակուլան», «Ստվերների երկիրը», «Աշնան լեգենդներ», «Նիքսոն», «Ամիսթադ», «Զորրոյի դիմակը», «Ծանոթացեք, Ջո Բլեք» «Օգոստոս» և այլն:
[խմբագրել] Մրցանակներ
Ստանալով ԱՄՆ-ի քաղաքացիություն, 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Օսկար մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար: Ընդհանուր թվով ստացել է 40 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 37-ի, որոնց թվում պատվավոր Ոսկե Գլոբուս, 2 Էմմի (մրցանակ), 3 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլոյի անվան մրցանակ և այլն:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս: