Իդրիս Էլբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդրիս Էլբա
Ծնվել էսեպտեմբերի 6, 1972(1972-09-06)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՀակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունNational Youth Music Theatre? և Barking and Dagenham College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Սիերա Լեոնե
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, դիջեյ, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԸնտրանիՍոնիկ ոզնին 2, Փնտրելով Դորիին, Զութոպիա, Ջունգլիների գիրքը, Թոր և Ինքնասպանների ջոկատ
Ամուսին(ներ)Sabrina Dhowre?
Պարգևներ և մրցանակներ

Իդրիսա Ակունա «Իդրիս» Էլբա[3][4] (անգլ.՝ Idrissa Akuna «Idris» Elba; սեպտեմբերի 6, 1972(1972-09-06)[1][2], Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության անգլիացի[5] դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Ռոքնռոլլա (2008), «Ուրվական մրցարշավորդ 2» (2012), «Թոր» (2011, 2013) ֆիլմերում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրիսա Ակունա Էլբան, ընտանիքի միակ երեխան, ծնվել է Լոնդոնում։ Սկզբնական շրջանում սովորել է Քեննինգ թաունում, որտեղ առաջին անգամ խաղացել է բեմի վրա[4]։ Նրա հայրը ծնունդով Սիերա Լեոնեից է, իսկ մայրը՝ Գանայից[3][4]։ Էլբան մեծացել է Իսթ Հեմում[6], և 1986 թվականին իր հորեղբոր հետ սկսել է զբաղվել դիջեյությամբ՝ հարսանեկան արարողությունների ժամանակ։ Այնուհետ սկսել է ինքնուրույն զբաղվել դիջեյությամբ՝ հանդես գալով գիշերային ակումբներում DJ Big Driis անվան ներքո[7][8]։ 1989- 1990 թվականներին Իդրիսը աշխատել է Ֆորդի գործարանում Դագենհամում[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբին Իդրիս Էլբան նկարահանվել է հեռուստատեսությունում։ Իր առաջին դերը նա խաղացել է 1995 թվականին «Բժիշկ Էլինոր Բրոմվել» սերիալում՝ հանդես գալով միայն մեկ սերիայում։ Նա նաև նկարահանվել է «Վտանգավոր գոտի» հեռուստասերիալում[10]։

2011 թվականին նկարահանվել է Քեննեթ Բրանայի Թոր ֆիլմում։ Իդրիս Էլբան խաղացել է Հեյմդալ անունով մարտիկի դերում[11][12]։ Այդ տարի սկսվել է «Լյութեր» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ մարմնավորած դերի համար ստացել է ոսկե գլոբուս մինիսերիալներում տղամարդու դերի համար[13]։

2012 թվականին դերասանը նկարահանվել է «Ուրվական մրցարշավորդ 2» ֆիլմում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Shepherd M. C. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 «Idris Elba Summary». TV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Idris Elba Biography». Celebrifi.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=401 (օգնություն)(չաշխատող հղում)
  5. Idris Elba Interview and Takers Trailer " Flicksandbits
  6. Stuart Jeffries (9 мая 2009). «The Midas Touch». Guardian. London. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  7. Esther Addley (21 марта 2008). «He often has fewer lines than anyone else but you still feel as though he has the bigger part, because he is luminous». Guardian. London. Վերցված է 11 апреля 2009-ին.
  8. «Idris Elba». Answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  9. Chris Ayres (23 августа 2008). «Life as a RocknRolla: meet the crafty Cockney Idris Elba». Times Online. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Filmography by TV series for Idris Elba». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 24 марта 2011-ին.
  11. Идрис Эльба (անգլ.) Internet Movie Database կայքում
  12. «Idris Elba joins Marvel Studios' 'Thor'». The Hollywood Reporter. 2009 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Awards for Idris Elba — Internet Movie Database
  14. Boris Kit (5 октября 2010). «Idris Elba, Johnny Whitworth gear up for 'Ghost Rider 2' (exclusive)». heatvision.hollywoodreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրիս Էլբա» հոդվածին։