Դեյվիդ Լլոյդ Ջորջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեյվիդ Լլոյդ Ջորջ (անգլ.` Lloyd George, 1868-1945), անգլիական պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։ 1905-08 թթ. առևտրի, 1908-15 թթ.՝ ֆինանսների նախարար, 1916-22 թթ.՝ պրեմիեր մինիստր։ 1919-20 թթ. Փարիզի հաշտության կոնֆերանսի և Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից։ 1919-22 թթ. պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրքական ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել։

1917—22 թթ. Լլոյդ Ջորջն իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը. «Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909 թվականների սոսկալի սպանդին և 1915 թվականի զարհուրելի կոտորածին»[1]։ Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «Փոքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը։ Բայց, լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝ հայկական հարցը զոհաբերել բրիտանական կայսրության շահերին։

Երկեր[խմբագրել]

  • Военные мемуары, т. 1-6, М., 1934-37;
  • Правда о мирных договораx, т. 1-2 М., 1957.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ллойд Джордж, Правда о мирных договорах, т. 2, с. 390:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png