Ալեք Բոլդուին
| Ալեք Բոլդուին | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Alexander Rae "Alec" Baldwin III |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 3, 1958 |
| Ծննդավայր՝ | Էմիտվիլ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1980-ից սկսած |
| Ամուսին՝ | Քիմ Բեսինջեր (1993-2002) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 3 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Իռլանդ (ծն. 1995) |
| Կայք՝ | պաշտոնական էջ |
Ալեք Բոլդուին (անգլերեն՝ Alec Baldwin, ապրիլի 3, 1958, Էմիտվիլ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ), ամերիկացի դերասան:
Նրա երեք եղբայրները` Ուիլյամ Բոլդուին, Սթիվեն Բոլդուին և Դենիել Բոլդուին, նույնպես դերասաններ են: Ամուսնացած է եղել դերասանուհի Քիմ Բեսինջերի հետ:
[խմբագրել] Ֆիլմեր
Խաղացել է մոտ 90 ֆիլմում, առավել նշանավորներն են` «Ռադիոխոսակցություններ» (1988), «Բիթլջուս» (1988), «Որս «Կարմիր Հոկտեմբերի» հետևից» (1990), «Ամուսնանալու սովորություն» (1991), «Ամերիկացիները» (1992), «Ստվերը» (1994), «Փախուստ» (1994), «Միսսիսիպիի ուրվականները» (1996), «Սահմանին» (1997), «Մերկուրին վտանգի մեջ է» (1998), «Նոթինգ Հիլ» (1999), «Նյուրնբերգ» (2000), «Պեռլ Հարբոր» (2001), «Սառեցնողը» (2003), «Ավիատորը» (2004), «Ահա և Պոլլին» (2004) «Սատանան և Դենիել Վեբստերնը» (2004), «Ուրացողները» (2006), «Հասարակ դժվարություններ» (2009) և այլն:
[խմբագրել] Մրցանակներ
33 տարբեր կինոմրցանակներ է ստացել, ներկայացված է եղել ևս 50 տարբեր մրցանակի, այդ թվում` 1 անգամ ներկայացվել է Օսկարի, 10 անգամ` Ոսկե Գլոբուսի` ստացել է 3 Ոսկե Գլոբուս, 8 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ), ստացել այդ մրցանակը 2 անգամ, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր է, 1 անգամ ներկայացված է եղել Ոսկե Ազնվամորի հակամրցանակի: