Պեռլ Հարբոր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Պեռլ-Հարբոր
Pearl Harbor
Pearl Harbor poster.jpg
1941, դեկտեմբերի 7, Ամերիկան դեռ կանգնած է իր տեղում
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Մելոդրամա,
Դրամա,
Ռազմական
Թվական 2001
Պրեմիերա մայիսի 21, 2001
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մայքլ Բեյ
Պրոդյուսեր Մայքլ Բեյ,
Ջերի Բրուկհայմեր,
Քենի Բեյթս
և ուրիշներ
Սցենարիստ Ռենդալ Ուոլես
Դերակատարներ Քեյթ Բեքինսեյլ,
Ջենիֆեր Գարներ,
Բեն Աֆլեք,
Ջոշ Հարթնեթ,
Քյուբա Գուդինգ կրտսեր,
Ալեք Բոլդուին
Օպերատոր Ջոն Շվարցման
Երաժշտություն Հանս Ցիմեր
Մոնտաժ Ռոջեր Բարթոն,
Մարկ Գոլդբլաթ,
Քրիս Լենբենզոն
և ուրիշներ
Կինոընկերություն Jerry Bruckheimer Films,
Touchstone Pictures
Տևողություն 183 րոպե
Բյուջե 140,000,000 $
Շահույթ 449,220,945 $
MPAA վարկանիշ RATED PG-13.svg
IMDb ID 0213149
Տեսահոլովակ

«Պեռլ-Հարբորը» (անգլ.՝ Pearl Harbor) ռազմական մելոդրամա է, որի ռեժիսորը Մայքլ Բեյն է։ Ֆիլմը երեք գլխավոր հերոսների սիրային եռանկյունու պատմություն է, որը տեղի է ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակ։ Ֆիլմը ստացել է Օսկար (լավագույն հնչյունային օպերատոր) և ներկայացվել է Ոսկե Գլոբուսի։

Սյուժեն[խմբագրել]

Ռեյվ ՄակՔոուլին և Դենի Ուոլքերը մանկության ընկերներ են ԱՄՆ-ի Թենեսի նահանգից։ Նրանք մեծացել են միասին և իրար ասես եղբայր են եղել։ Մանկության տարիներից սկսած նրանց հետաքրքրել է ավիացիան, ռազմական օդանավերը․ և նրանք դառնում են ԱՄՆ Զինված Ուժերի Օդային Կորպուսի օդաչուներ։ Ռեյվը սիրային հարաբերություններ է սկսում բուժքույր Էվելինի (Քեյթ Բեքինսեյլ) հետ։ Սակայն նրանք միմյանց հետ չեն մնում։ Ռեյվը միանում է «Արծվի Էսկանդորին» և մեկնում է Անգլիա, որպեսզի կասեցնի գերմանացիների ռազմաօդային հարվածները։ Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ երբ Դենիին և Էվելինին ծառայելու համար տեղափոխում են՝ Պեռլ Հարբոր,Հավայան կղզիներ։ Լուր է գալիս այն մասին որ Ռեյվը մահացել է մարտի ժամանակ։ Դենին շարունակ մխիթարում էր Էվելինին, այդպես մի քանի ամիս հետո նրանք հասկացան որ սիրում են միմյանց։ Նրանց մոտ ամեն ինչ շատ լավ էր ընդանում։ Բայց ահա մի օր շատ անսպասելի հայտնվում է Ռեյվը։ Պարզվում է որ նա ողջ է մնացել, հասցնելով դուրս գալ խորտակվող ինքնաթիռից և նա փրկվել է ֆրանսիացի ձկնորսների կողմից։ Իսկ Կարմիր Խաչը նրան ուղարկել է իր հայրենիք։ Ռեյվն ու Դենին որոշում են պարզել իրենց հարաբերությունները, դա հասնում է կռվի։ Եվ նրանք ոստիկանությունից փրկվելու համար փախչում են միասին և այդ գիշեր քնում են մեքենայի մեջ։ Այս ամենին զուգահեռ Ճապոնացի ֆաշիստները մշակում են ծրագիր որպեսզի օդային հարված հասցնեն Պեռլ Հարբորի վրա։ Ռեյվի և Դենիի կռվի հենց հաջորդ օրնել ճապոնացիները իրագործում են իրենց ոճրագործական ծրագիրը, որը մշակված էր ամենաբարձր մակարդակի վրա։ Ամերիկյան նավատորմը որն աշխարհի ամենամեծ և ամենահզոր ռազմական նավահանգիստն էր, բառացիորեն կործանվում է անսպասելի հարվածից։ Էվելինը և նրա ընկերուհիները օգնություն են ցույց տալիս ավելի քան 2000 վիրավոր նավաստիների, իսկ Ռեյվն ու Դենին բարձրացնում են իրենց կործանիչները կիսով չափ ավերված օդանավակայանից և կործանում են մի քանի ճապոնական ինքնաթիռ։ Հոգեբանական հաղթանակի հասնելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերը պլանավորում է պատասխան հարված հասցնել, բայց հենց Ճապոնիայի սրտի՝ Տոկիոյի վրա։ Ռեյվն ու Դենին կազմեցին այդ ծրագրի մի մասը։ Ամերիկացիները մեծ դժվարությամբ կարողանում են պատասխան հարվածը հասցնել Տոկիոյի վրա։ Ահռելի հարվածը հասցնելուց հետո նրանք պետք է վայրէջք կատարէին ճապոնացիների կողմից չոկուպացվաց Չինաստանի տարածքում։ Ռեյվի և Դենիի ինքնաթիռները վառելիքի պակասության պատճառով վայրէջք է կատարում սահմանի վրա, և նրանք գերի են ընկնում ճապոնացիների կողմից։ Փրկելով Ռեյվին Դենին մահանում է ճապոնացի զինվորի կրակոցից։ Ռեյվը վերադառնում է հայրենիք՝ Էվելինի մոտ և նրանք երկուսով մեծացնում են Էվելինի որդուն, որի հայրը Դենին էր։

Դերերում[խմբագրել]

Դերասան Դեր
Բեն Աֆլեք Լեյտենանտ (հետո Կապիտան) Ռեյվ ՄակՔոուլի
Ջոշ Հարթնեթ Լեյտենանտ (հետո Կապիտան) Դենիել Ուոլքեր
Քեյթ Բեքինսեյլ Բուժքույր Էվելին
Քյուբա Գուդինգ Դորիս Միլլեր
Թոմ Սայզմոր Էրլ
Ջոն Վոյթ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ
Կոլմ Ֆիոր Ադմիրալ Է․Կիմմել
Ալեք Բոլդուին մայոր Ջիմմի Դոլիթլ
Յոուեն Բրեմներ լեյտենանտ Ռեդ Ունքել
Ջեյմի Քինգ բուժքույր Բեթի Բայեր
Քեթրն Կելլներ բուժքույր Բառբարա
Ջենիֆեր Գարներ բուժքույր Սանդրա
Մայքլ Շենոն լեյտենանտ Գուզ Վուդ
Ուիլյամ Ֆիչտներ Միսթեր Ուոլքեր (Դենիի հայրը)
Գրեմ Բեքել Ադմիրալ Չեսթեր Լիմիթզ
Դեն Էյրկրոյդ Կապիտան Թյուրման

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել]