Վանեսա Մարսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեսա Մարսիլ
անգլ.՝ Vanessa Marcil
Ծնվել էհոկտեմբերի 15, 1968(1968-10-15)[1] (55 տարեկան)
ԾննդավայրIndio, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունIndio High School? և College of the Desert?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիBeverly Hills, 90210? և General Hospital?
Ամուսին(ներ)Քորի Ֆիլդման և Կարմինե Ջովինացցո
Համատեղ ապրող(ներ)Բրայան Օսթին Գրին և Բեն Յանգեր
Երեխա(ներ)Կասիուս Լիա Մարսիլ-Գրին
Պարգևներ և մրցանակներ
vanessamarcil.net

Վանեսա Մարսիլ Ջովինաձո (անգլ.՝ Vanessa Marcil-Giovinazzo[2] , արտասանվում է /mɑrˈsɛl/, ծննդյան անունը Սալլի Վանեսա Օրտի անգլ.՝ Sally Vanessa Ortiz, 1968, հոկտեմբերի 15[3]), ամերիկացի դերասանուհի։ Ոչ մեծ հռչակ է ձեռք բերել «Գլխավոր հոսպիտալ» սերիալում Բրենդի Բարեթ Կարինթսոնի, «Բեվերլի Հիլզ, 90210»-ում Ջին Քինքեյդի և «Լաս Վեգաս» հեռուստասերիալում Սեմ Մարկեսի դերերը տանելով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսան չորս երեխաներից ամենափոքրն է, Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում՝ դեղաբույսեր վաճառող Պատրիս Մարսեդի և կապալառու Պիտեր Օրտիսի ընտանիքում[4][5]։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվել են[6]։ ԴԵրասանուհու հայրը մեքսիկացի է, մայրը՝ ֆրանսիական, իտալական և պորտուգալական արմատներով ամերկացի[7]։

Մարսիլը 1989-2002 թվականների ընթացքում ամուսնացած է եղել Քորի Ֆալդմանի հետ, սակայն երբեմն նա հերքում է այդ փաստը[8]։ Օրինակի համար, 2005 թվականի հունիս ամսվա «Maxim» ամսագրի հարցազրույցում, դերասանուհին ասել է․ «Ես Քորիի հետ ամուսնացած չեմ եղել։ Ես նրա հետ պատանի ժամանակ թմրանյութեր եմ օգտագործել[9]։ Ինչպես էլ որ լինի, Նևադա նահանգի ամուսնությունների մասին տեղեկությունները փաստում է այն բանը, որ Ֆելդմանը և Մարսիլը ամուսնացել է են 1989 թվականի օգոստոսի 6-ին՝ Վանեսան գրանցվել է որպես Սալա Վանեսա Օրտիս[10]։

1995-1997 թվականների ընթացքում Մարսիլը հանդիպել է Նատան Ֆիլիոնի հետ[11], իսկ 1999-2003 թվականների ընթացքում՝ իր նախկին կոլեգա Բրայան Օսթին Գրինի հետ։ 2002 թվականի մարտի 30-ին ծնվեց Մարսիլի ու Գրինի տղան (նրանք ամուսնացած չէին)՝ Կասիուս Լիջա Մարսիլ Գրինը (անգլ.՝ Kassius Lijah Marcil-Green)[12]։ Դերասանուհին սիրավեպ է ունեցել նաև Թայլեր Քրիստոֆերի հետ[13]։

2010 թվականի հուլիսի 11-ին Նյու Յորքում Մարսիլն ամուսնացել է դերասան Կարմին Ջովինաձոյի հետ[14]։ 2011 թվականի հունիսին զույգը հայտարարեց, որ սպասում է իր առաջնեկին[15], սակայն 2011 թվականի դեկտեմբերին Ջովինաձոն Twitter-ով հայտարարեց, որ Մարսիլը կորցրել է երեխային[16]։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Վանեսան Կամինից ապահարզան պահանջեց[17]։ Նրանք պաշտոնապես բաժանվել են 2013 թվականի մարտին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1992 թվականին «Գլխավոր հոսպիտալ» սերիալում հայտնվելը, Մարսիլը խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումների մեջ։ Դերակատարման համար դերասանուհին երեք անգամ «Էմմի» մրցանակ է ստացել (1997, 1998 և 2003 թվականներին), նաև 2003 թվականին ստացել է «երկրորդ պլանի կնոջ դերի առաջնակարգ կատարում» մրցանակ։ 1998 թվականի փետրվարին «գլխավոր կնոջ դերի առաջնակարգ կատարում» անվանակարգով ստացել է «Soap Opera Digest Awards» մրցանակ[18]։

1994 թվականին նկարահանվել է Պրինսի «The Most Beautiful Girl in the World» երաժշտական տեսահոլովակում, ինչպես նաև հաջորդ տարում ընդգրկվել է People ամսագրի կողմից կազմված «աշխարհի 50 ամենգեղեցիկ մարդկանց» շարքի մեջ[19]։ 1996 թվականին ստացել է իր առաջին դերը մեծ ֆիլմում, Նիկոլաս Քեյջի, Շոն Քոններիի, Էդ Հարիսի հետ խաղացել է «ժայռը» կինոնկարում։

«Գլխավոր հոսպիտալում» վեց տարի նկարահանվելուց հետո, դերասանուհին 1998 թվականին լքում է այն և սկսում նկարահանվել «Սիրել, կարդալ և խաբել» հեռուստատեսային ֆիլմում, մշտական դեր է ստացել Սթիվեն Սփիլբերգի «Անհավանական պատահականություն» պրոդյուսերակկան ծրագրում։ 1998 թվականի նոյեմբերին դերասանուհին միացել է հայտնի երտիասարդական Բևեռլի Հիլզ, 90210 դրամայի դերասանական կազմին, որտեղ շնորհավորական ուղերձ է հղել Ջերեմի Սիստոյին։ 1999 թվականին խաղացել է երկու անկախ ֆիլմերում՝ «Լավագույն տղաները քնում են միայնակ» և «Սեր մինչև անդունդը»։

Փիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Телевидение
Տարի Անվանում Օրիգանալ անվանումը Դերը Ծանոթագրություն
1996 Ժայռը The Rock Կառլա Պաստոլիցի
1997 Երազանք պահիր 976-WISH Դանիել կարճամետրաժ ֆիլմ
1999 Լավ տղաները մենակ են քնում Nice Guys Sleep Alone Էյրին
2000 Մեր միջև գտնվող անդունդը This Space Between Us Մեգգի Հարթի
2002 Հաքեր Storm Watch Տեսս Վուդվարդ Անվան գործածության այլ ձևերը «Virtual Storm» և «Code Hunter»
2010 Բանենի ճանապարհը The Bannen Way Մեդիսոն վեբ սերիալ

Մրցանականեր և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Արդյունք Անվանակարգում Սերիալի անվանումը
1994 «Դայջեստ» մրցանակ Առաջադրված Նորեկ կնոջ առավել լավ կատարում Գլխավոր հոսպիտալ
1995 Soap Opera Digest Awards Առաջադրված Ամենալավ զույգը (Մորիս Բենարդի հետ) Գլխավոր հոսպիտալ
1997 «Էմմի» ցերեկային մրցանակ Առաջադրված «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար Գլխավոր հոսպիտալ
1997 Soap Opera Digest Awards Հաղթանակ Ամենավառ կերպար ունեցող դերասանուհին Գլխավոր հոսպիտալ
1998 «Էմմի» ցերեկային մրցանակ Առաջադրված «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար Գլխավոր հոսպիտալ
1998 Soap Opera Digest Awards Հաղթանակ Գլխավոր դերի առավել լավ կատարում Գլխավոր հոսպիտալ
2003 «Էմմի» ցերեկային մրցանակ Հաղթանակ «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար Գլխավոր հոսպիտալ
2003 Soap Opera Digest Awards Հաղթանակ Հանդիսավոր վերադարձը իր դերին Գլխավոր հոսպիտալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Actress Vanessa Marcil Weds CSI NY Star!». UsMagazine.com.
  3. According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
  4. «Vanessa Marcil». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Vanessa Marcil Biography (1990–)». Filmreference.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  6. «Vanessa Marcil Biography – Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  7. «Vanessa Marcil – Profile, Latest News and Related Articles». Eonline.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  8. Vanessa Marcil Married Corey Feldman (1989—2003)
  9. Стать «Viva Vanessa». Журнал Maxim, июнь 2005. Страница 148
  10. «AiLIS Public Inquiry Nevada». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «VANESSA MARCIL TELLS ALL». corinthoscompound.com (originally a Soap Opera Digest interview). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Vanessa Marcil Biography». askmen.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. Ciaccia, Maria. «Tyler Christopher». About.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  14. Porter, Rick (July 13, 2010). «Vanessa Marcil, CSI: NY star Carmine Giovinazzo get married» Արխիվացված 2010-12-11 Wayback Machine. Zap2it. Retrieved July 17, 2010.
  15. Kroll, Dan J. (June 23, 2011). «Vanessa Marcil announces she’s pregnant». SoapCentral. Retrieved July 3, 2011.
  16. Perry, Shayla (December 8, 2011). «Vanessa Marcil-Giovinazzo Suffers Miscarriage» Արխիվացված 2012-01-08 Wayback Machine. CelebrityBabyScoop. Retrieved December 9, 2011.
  17. Brian Austin Green’s Ex Vanessa Marcil Getting Divorced
  18. «Vanessa Marcil Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Vanessa Marcil – Most Beautiful, Vanessa Marcil». People. 1995 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]