Բրայան Օսթին Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Օսթին Գրին
անգլ.՝ Brian Austin Green
Հասակը183 սմ
Ծնվել էհունիսի 15, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վան-Նայս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունAlexander Hamilton High School?, North Hollywood High School? և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1985-այժմ
Ամուսին(ներ)Մեգան Ֆոքս
Համատեղ ապրող(ներ)Վանեսա Մարսիլ, Թիֆֆանի Թիսսեն, Մեգան Ֆոքս, Sharna Burgess? և Թորի Սփելինգ
Երեխա(ներ)Նոա Շեննոն Գրին, Բոդհի Ռենսոմ Գրին, Journey River Green?, Կասիուս Լիա Մարսիլ-Գրին և Zane Walker Green?
IMDbID 0004977

Բրայան Օսթին Գրին (Անգլ.՝ Brian Austin Green, հուլիսի 15, 1973(1973-07-15), Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1])[2], ամերիկացի դերասան, առավել հայտնի է դարձել «Բեվերլի-Հիլզ 90210», որտեղ խաղացել է Դեյվիդ Սիլվերի դերը։ Այնուհետև նկարահանվել մի շարք այլ ֆիլմերում, սերիալներում և հեռուստաշոուներում՝ «Տերմինատոր։ Պայքար ապագայի համար» (Դերեք Ռիզ), «Ֆրեդդի» (Քրիզ) և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Օսթին Գրինը ծնվել է 1973 թվականի հունիսի 15-ին, Կալիֆոռնիա նահանգի Վան-Նայս քաղաքոում։ Նրա ծնողները՝ Ջոսյս Գրինը և Ջոնսոն Գրինը երաժիշտ-կատարողներ էին։ Բրայաբը ունի շոտլանդական, հնդկական և հունգարական արմատներ ունի։ Բրայանի երկրորդ անունը Օսթին է։ «Օսթին» անվանումը ստացավ, երբ սկսեց մասնակցել «Screen Actors Guild» միությանը։ Անվանումը ստացավ, որպեսզի տարբերի այլ «Բրայան» անունով մի տղայից։ Բրայանը մեծացել է Հոլլիվուդում և հաճախել է «North Hollywood» դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է «Hamilton High School» երաժշտական ակադեմիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Օսթին դերասանակն կարիերան սկսել է դեռևս 12 տարեկանից։ Առառավել հայտնի է դարձել «Բեվեռլի-Հիլզ, 90210» սերիալի ժամանակ (Դեյվիդ Սիլվեր)(1990-2000 թվականներ)։ Մինչ «Բեվեռլի-Հիլզ, 90210» սերիալը Բրայանը նկարահավել է այլ ֆիլմերում։ 1986-1989 թվականներին նկարահավել է «Knots Landing»-ում խաղալով Բրայան Քեննինգեմի դերը, Էբբի Քեննիգեմի որդին։ 1997 թվականին վերադարձել է «Knots Landing» և շարունակել դերը։ «Բեվեռլի-Հիլզ» սերիալի բրոդյուսեր՝ Աարոն Սփելլինը պատմել է, որ Բարայանին քասթինգում ընտրեց Դեյվիդի Սիլվերի դերի համար, քանի որ զգացել է, որ Բրայանը այն անձն է, ով պետք է։ Բրայանը բնավորությամբ համապատասխանում էր դերին։ 1990-ականներին Բրայանը նկարահանվում է մի շարք այլ շոուներում, ինչպիսիք են՝ «Հասակի խնդիր», «Փարքեր Լյուիսը չի կարող հաղթել», «Մելոռույզ Փլեյս», «Փրկության նշանով։ Ուսանողական տարիներ», «Կախարդական քառյակ», «Ռոքեր-մկները Մարսից», «MADTv», «Մալիբուի լողափը», «Սաբրինա։ Փոքրիկ կախարդուհի»։ Սկսած 2001 թվականից մինչև 2002 թվականը Բրայանը նկարահանվել է բզվզկին հայտնի «Showtime» հեռուստաալիքի «Բուլվարի հարությունը», խաղալով Լյուկ Բոններայի դերը, ով ոստիկան էր։ 2004 թվականին խաղացել քամեո-դեր «Հույս և հավատ» շոում, որտեղ էլ ծանոթացել է Մեգան Ֆոքսի հետ և սկսել հանդիպել։ 2005 թվականին նկարահանվել է «Ֆրեդդի» շոում, որի նկարահանումները 2006 թվականին դադարեցվել են։ Այունուհտև նկարահանվել է տարբեր սերիալների որոշ սերիաներում՝ «Մթնշաղի գոտի», «Լաս-Վեգաս», «Հանցագործության վայր Մայամի», «Դոմինո»։ Նկարահանվել է նաև սարսափ ֆիլմում՝ «Գրեյս»։ 2006 թվականին կարահնվել «Ջորջ Լոպեզ» շոում՝ Քրիզի դերում։ Սկսած 2008-ից մինչև 2009 թվականը Բրայանը խաղացել է Դերեք Ռիզի դերը «Պայքար ապագայի համար» հեռուստասերիալում։ Սերիալի վեջում Բարայանի հերոսը մահանում է, սակայն ֆինալում կրկին հայտնվում է։ Բրայանը նկարահանվում է «Հանցագործության վայր Մայամի» սերիալի 7-րդ սեզոնում (Էնթոնի Գրին)։ Բրայանը ստացել է դեր The CW-ից «Կեղտոտ քաղաքականություն» սերիալում՝ Մինիկա Քելլիի, Գաբրիել Յունինի և Ջեյսոն Դորինգի հետ, սակայն սերիալը չի հեռարձակվում։ 2009 թվականի սեպտեմբերի 27-ին Բրայանը Մեգանի հետ հայտնվեց «Saturday Night Live» շոում, որտեղ խաղաց Բանբոլի անունով մի մարդու դեր։ Սկսած 2009 թվականից մինչև 2010 թվականը խաղացել է Ջոն Քորենի դերը «Սմոլվիլիաի գաղթնիքները» սերիլում։ 2010 թվականին կարահնվել է «Հոսահատ տիրուհիներ» սերիալի մի քանի սերիաներում (Քիթ Ուոսթոն)։ 2012 թվականին նկարահանվել «Բարկությամբ կառավարվողներ», «Երջանիկ ավարտ» ֆիլմերում։ 2012 թվականին ստացել է դեր և նկարահանվել է «Ազատ անսամբլ» ֆիլմում, որպես Թոմմի։ Թոմմին «Mother of the Bride» խմբի վոկալիստ էր, ով երազում էր ռոք-աստղ դառնալ։

Անձական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին Բրայանը հանդիպել է դերասանուհի Թորի Սփելլինգի հետ։ Սակայն զույգը բաժանվել է։ Բրայանը հանդիպել է Թիֆֆանի Թիսսենի հետ։ Սակայն զույգը բաժանվել է։ Բրայանը սկսել է հանդիպել Վաննեսա Մարսիլի հետ, վերջինս էլ Բրայանին պարգևել է տղա երեխա՝ Կասսիուս Լիջ, երեխան ծնվել է 2002 թվականի մարտի 30-ին։ 2004 թվականիկ Բրայանը հարաբերություններ է սկսում դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Ֆոքսի հետ։ Այդ ժամանակ Մեգան Ֆոքսը 18 տարեկան էր, իսկ Բրայանը մեծ էր Մեգանից 13 տարի։ 2009 թվականին զուգը համարյա նշանված էր, երբ հայտարարվեց նրանց բաժանման մասին։ 2010 թվականին լուրեր են տարածվում, որ Բրաանը և Մեգան Ֆոքսը միացել են։ 2010 թվականի հունիսի 1-ին Մեգան Ֆոքսը և Բրայանը Հավայան կղզիներում ամուսնանում են։ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին Մեգանը Բրայանին տղա է պարգևում՝ Նոա Շեննոն Գրին։ 2014 թվականի փետրվարի 13 լույս աշխարհ է գալիս զույգի երկրորդ տղան՝ Բոդհի Ռենսոն Գրին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ

Տարի Անվանում Դեր
1990 Kid Լուի
1991 An American Summer Չարլզ Ֆին
1991 Kickboxer 2։ The Road Back Թոմմի
1992 Spies Inc. Դիկտոր
1997 Laws Of Deception Քել Միլլեռ
2002 Ronnie Սթենլի
2002 Purgatory Flats Ռենդի Մեքլին
2002 Bleach Զաք
2003 Southside Ջեք Օ'Մելլի
2003 Fish Without A Bicycle Բեն
2005 Domino -
2006 Grace Ջիմմի
2008 How To Lose Friends & Alienate People -
2009 Impact Point Հոլդեն
2009 Stay Cool -
2010 Urgency Թոնի
2010 Monster Heroes Ջեյմս
2011 Cross Քալլեն
2011 Turning Japanese Սեմ
2011 ChromeSkull։ Laid To Rest 2 Փերսթոն
2013 Last Stop Ջեք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Օսթին Գրին» հոդվածին։