Ջոզեֆ Գորդոն-Լևիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ
Joseph Gordon-Levitt by Gage Skidmore.jpg
Բնագիր ԱԱՀ Joseph Leonard Gordon-Levitt
Ծնվել է՝ փետրվարի 17, 1981 (1981-02-17) (33 տարեկան)[1]
Ծնվելու վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, ռիժիսոր, սցենարիստ, hitRECord-ի պրոդյուսեր, սեփականատեր և հիմնադիր
Ակտիվ շրջան 1988-այժմ
էջ IMDb-ում ID 0330687

Ջոզեֆ Լեոնարդ Գորդոն-Լևիթ (անգլJoseph Leonard Gordon-Levitt, ծնվ.՝ փետրվարի 17, 1981թ.), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Առաջին դերերը կինոյում կերտել է վաղ հասակում։ Վաղ ֆիլմերից առավել հայտնի են «Բեթհովենը», «Հրեշտակները դաշտից դուրս», «10 պատճառ քեզ ատելու» և այլն։

Գորդոն-Լևիթը տևական դադար է առնում դերասանական կարիերայից՝ ընդունվելով Կոլումբիայի համալսարան, սակայն կրթությունը կիսատ է թողնում 2004-ին և վերադառնում դերասանական կարիերային։ Մինչ այժմ Գորդոն-Լևիթի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ամռան 500 օր», «Սկիզբ», «50/50», «Շտապ առաքում», «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» և այլն։

«hitRECord» առցանց բազայի հիմնադիրն ու տնօրենն է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Մոնիտոր». «Էնթերթեյնմենթ Վիքլի» (1247). Փետրվարի 22, 2013.