Մայքլ Մեդսեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մայքլ Մեդսեն | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Մայքլ Մեդսեն Michael Madsen |
| Հասակը` | 188 սմ |
| Ծնվել է` | սեպտեմբերի 25, 1957 |
| Ծնվելու վայր` | Չիկագո, Իլինոյս, |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր |
| Ակտիվ շրջան | 1981–այժմ |
| Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Մարտական |
| Ամուսին(ներ) | Դեաննա Մորգան (3 երեխա), Ջանին Բիսինյանո (ամուսնալուծված) (2 երեխա), Ջորջանա Լափիեռ (ամուսնալուծված) |
| Երեխա(ներ) | 5 երեխա |
| Պարգևներ և մրցանակներ` | Պաշտոնական կայք |
| էջ IMDb-ում | ID 0000514 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 7111 |
Մայքլ Մեդսեն (անգլ.` Michael Madsen, ծնվ.` սեպտեմբերի 25, 1957թ.), ամերիկացի կինոդերասան, գրող և լուսանկարիչ:
Խաղացել է 150-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացել «Կատաղած շները», «Սպանել Բիլին», «Դոննի Բրասկո», Ջեյմս Բոնդի ֆիլմերից «Մեռիր բայց ոչ հիմա»-ն, «Մեղքերի քաղաքը» և այլ հայտնի ֆիլմեր, որոնցում Մեդսենը խաղացել է գլխավոր դերեր:
Մեդսենը հայտնի է նաև որպես մի շարք համակարգչային խաղերի հնչյունավորող, դրանցից էլ կարելի է առանձնացնել, «Grand Theft Auto III»-ը, «True Crime: Streets of L.A.»-ը, «DRIV3R»-ը: Հնչյունավորել է նաև «Կատաղած շները» ֆիլմի հիման վրա ստեղծված խաղում իր իսկ խաղացած կերպարին (Միստր Բլանդ):
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Մայքլ Մեդսեն