Շոն Հեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Հեյս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1970(1970-06-26)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և պոդքաստեր
ԱմուսինՍքոթ Էյզենոգլ[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Sean Hayes (actor) Վիքիպահեստում

Շոն Պատրիկ Հեյս (անգլ.՝ Sean Patrick Hayes հունիսի 26, 1970(1970-06-26)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, երգիչ և պրոդյուսեր։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Ուիլ և Գրեյս» սիթքոմում խաղացած Ջեք Մակֆարլենդի դերը։ Իր դերի համար նա շահել է «Էմմի» մրցանակ, չորս ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, ինչպես նաև ստացել է «Ոսկե գլոբուս»-ի վեց մրցանակ։

Հեյսը նաև հայտնի է «Բիլլի հոլիվուդյան համբույրը» (1998 թվական), «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական), «Դեռ չի խաղացել արկղում» (2007 թվական) և «Բլյուզմենները» (2008 թվական) ֆիմերում խաղացած դերերով և թատերաբեմում աշխատանքով։ Նա «Խոսատանալ, խոստանալ» բեմադրությունում խաղացած դերով առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյսը ծնվել է Իլինյոսում՝ իռլանդական ծագում ունեցող Մերի և Ռոնալդ Հեյսերի ընտանիքում[3][4]։ Նա դաստիարակվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով[5]։ Ավարտելով Գլեն Էլենի (Իլինյոս նահանգ) Glenbard West High School -ը՝ Հեյսը ընդունվել է Իլինյոս նահանգի համալսարան[4]։

1995 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկզբից աշխատել է որպես կոմիկ։ Մեկ տարի անց նա դեր է ստացել «Մետաքսե ցանցեր» սերիալի առաջին էպիզոդում[6]։

1988 թվականին Հեյսը ստացել է «Բիլիի հոլիվուդյան համբույրը» ֆիլմում գլխավոր դեր, ինչպես նաև «Ուիլ և Գրեյս» սիթքոմում սկսել է կատարել Ջեք Մակֆարլենդի դերը։ Այս սերիալը սկսնակ դերասանին բերել է մեծ համբավ և բազմաթիվ մասնագիտական մրցանականեր, այդ թվում՝ նաև «Էմմի» մրցանակ[7]։

Այնուհետև Հեյսը ստացել է ավելի շատ դերեր․ Ջերի Լյուիս՝ «Մարտին և Լյուիս» հեռուստաֆիլմում (2002 թվական), Ուեյն՝ «Էյպրիլի տոները» (2003 թվական) և Ռիչարդ Լևին՝ «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական) ֆիլմում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր «Առայժմ չի խաղացել արկղում» ֆիլմում[6], որտեղ Ջեք Նիկոլսոնը և Մորգան Ֆրիմանը դարձել են նրա նկարահանումների խաղընկերները։

2010 թվականի ապրիլին կայացել է Շոն Հեյսի առաջնաելույթը Բրոդվեյում՝ «Խոստանալ, խոստանալ» մյուզիքլում՝ Քրիստին Չենովետի հետ միասին։ Այդ դերի համար դերասանն առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակի։ Նա նաև առաջատար է եղել 2010 թվականի հունիսի 13-ի CBS «Թոնի» մրցանակաբաշխությանը[8]։

2017 թվականին Շոն «Էմոջի ֆիլմ»-ում հնչյունավորել է Սթիվենի կերպարը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյսը տարիներ շարունակ հրաժարվել է քննարկել իր սեռական կողմնորոշումը, սակայն 2010 թվականին պատմել է իր համասեռականության մասին[9]։ 2014 թվականի նոյեմբերին 8 տարվա հարաբերություններից հետո նա ամուսնացել է իր գործընկեր, կոմպոզիտոր Սքոթ Այսենոգլի հետ[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Լուկաս Lucas հանդիսատես
1996 ս Մետաքսե ցանցեր Silk Stalkings Ռոջեր
1998 ֆ Բիլիի հոլիվուդյան համբույրը Billy's Hollywood Screen Kiss Բիլլի Կոլիր
1998-2006 ֆ Ուիլ և Գրեյս Will & Grace Ջեք Մակֆարլենդ
2000 մֆ Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins ուղեղի պատիճ #13
2001 ֆ Կատուներն ընդդեմ շների Cats & Dogs Թինկլես
2001 ս Կլինիկա Scrubs Նիկ Մյորդոկ
2002 տֆ Մարտին և Լյուիս Martin and Lewis Ջերի Լյուիս
2003 ֆ Էյպրիլի տոները Pieces of April Ուեյն
2004 ֆ Ժամադրություն աստղ հետ Win a Date with Tad Hamilton! Ռիչարդ Լևի
2007 ֆ Առայժմ չի խաղացել արկղում The Bucket List Թոմաս
2007 ս Ստուդիա 30 30 Rock Ջեսի Պարսել
2008 ֆ Բլյուզմնները Soul Men Դեննի Էփշթեյն
2008 մֆ Իգոր Igor Բրեյն
2010 ֆ Կատուներն ընդդեմ շների. Քիթի Գալորի վրեժը Cats & Dogs: The Revenge of Kitty Galore Թինկլես
2011 ս Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in Cleveland Չեդ
2012 ֆ Երեք հիմարները The Three Stooges Լարի Ֆայն
2013 մֆ Հրեշների համալսարանը Monsters University Թերի Փերրի
2013 ս Սմեշ Smash Թերենս Ֆոլս
2014 ս Վերադարձ The Comeback նա ինքը
2017 ս Ուիլ և Գրեյս Will & Grace Ջեք Մակֆարլենդ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր Ծանոթագրություն
2010 Խոստանալ, խոստանալ[4] Չակ «Թոնի» մրցանակ «Լավագույն դերասան մյուզիքլում» անվանակարգում

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://people.com/tv/sean-hayes-marriage-husband-scott-icenogle-continue-to-normalize-what-should-be-normal/
  3. «Sean Hayes Biography». filmreference. 2008. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 Biography for Sean Hayes — IMDb
  5. William Keck (27 декабря 2000). «It's Not Easy Being Jack». The Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  6. 6,0 6,1 Sean Hayes — IMDb
  7. «Awards for Sean Hayes». IMDb (անգլերեն) — Весь перечень наград и номинаций Шона Хейса. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 26 декабря 2011-ին.
  8. Gina DiNunno (2010 թ․ մայիսի 24). «Sean Hayes to Host the Tonys». TVGuide. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  9. Karpel, Ari (Апрель 2010). «Sean Hayes: I Am Who I Am». The Advocate (անգլերեն). Վերցված է 11 июня 2010-ին.
  10. Sieczkowski, Cavan (20 ноября 2014). «Sean Hayes Marries Longtime Partner Scott Icenogle». The Huffington Post (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Հեյս» հոդվածին։