Ջեք Նիկոլսոն
| Ջեք Նիկոլսոն | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ջոն Ջոզեֆ Նիկոլսոն John Joseph Nicholson |
||||||||||||||
| Հասակը` | 177 սմ | ||||||||||||||
| Ծնվել է` | ապրիլի 22, 1937 | ||||||||||||||
| Ծնվելու վայր` | Նեպտուն, Նյու Ջերսի, |
||||||||||||||
| Ազգություն` | |||||||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Ռեժիսոր | ||||||||||||||
| Ակտիվ շրջան | 1955–2010 | ||||||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
||||||||||||||
| Ամուսին(ներ) | Սանդրա Նայթ (ամուսնալուծված) (1 երեխա) |
||||||||||||||
| Երեխա(ներ) | 1 երեխա | ||||||||||||||
| Պարգևներ և մրցանակներ` | 2 BAFTA | ||||||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000197 | ||||||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 30056 | ||||||||||||||
| Վեբկայք | http://www.jack-nicholson.info/ | ||||||||||||||
|
|||||||||||||||
Ջեք Նիկոլսոն , (անգլ.՝ Jack Nicholson, ապրիլի 22, 1937) ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս:
Բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին, Ջերսիում: Ծնողները մասնագիտությամբ պարող էին: Մայրը` Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ:
Մանկություն [խմբագրել]
Նրան դաստիարակել և մեծացրել են պապը` Ջոն Նիկոլսոնը` մասնագիտությամբ նկարիչ դիզայներ և տատը` Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր: Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մայրը որպես քույր: Միայն 1974 թվականին, պապի և տատի մահվանից հետո է նա իմացել որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է [1]: Իսկ նրա իսկական հոր մասին, ըստ իր` Ջեք Նիկոլսոնի կարծիքի, իր մայրը և նրա ամուսինը իմացել են, սակայն ոչ ոքի չեն պատմել այդ մասին, նույնիսկ իրեն [2]:
Դպրոց [խմբագրել]
Ջեքը դաստիարակվել է որպես կաթոլիկ կրոնի հետևորդ [3]: Նիքը, ինչպես նրան անվանում էին դպրոցական ընկերները, շատ հումորով ու դերասանական վարպետությամբ օժտված երեխա էր: Նա հաճախում էր Մանասկուանի դպրոցը, որտեղ նա 1954 թվականին ընտրվել է «դասարանի ծաղրածու», իսկ դպրոցի թատրոնի և դրամատուրգիայի մրցանակը ներկայումս կրում է նրա անունը:
2004 թվականին Նիկոլսոնը այցելել է իր հարազատ դպրոց (ավարտելուց 50 տարի անց), հանդիպելով դպրոցի շրջանավարտների ու իր համադասարանցիների հետ:[4]
Անձնական կյանք [խմբագրել]
Դերասանը մեկ անգամ է ամուսնացել, բայց ունի 5 երեխա 4 կանանցից:
- Ջենիֆեր Նիկոլսոն (ծնվ. 1963 թ) — նախկին կնոջից` Սանդրա Նայթից: Նրանք ամուսնացել են 1962 թվականի հունիսի 17-ին և ապրել են միասին մինչև 1968 թվականի օգոստոսի 8-ը.
- Կալեբ Հոդդարդ (ծնվ. 1970) — դերասանուհի Սյուզան Անսպաչից, ով իր խաղընկերն եր «Հինգ թեթև պիես» ֆիլմում
- Հանի Հոլլման (ծնվ. 1981) — դանիացի մոդել Վիննի Հոլլմանից
- Լորեյն Նիկոլսոն (ծնվ. 1990) և Ռեյմոնդ Նիկոլսոն (ծնվ. 1992) — Ռեբեկա Բրուսսարդից
Ջեք Նիկոլսոնը շատ սիրավեպեր է ունեցել նաև այլ կանանց հետ: Դրանցից ամենաերկարը` 17 տարի դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հետ:
Նրա ամենամոտիկ ընկերը ռեժիսոր Ռոման Պոլանսկին է: Բևեռլի Հիլզում գտնվող իր տան հարևանությամբ են բնակվել դերասաններ Մառլոն Բրանդոն և Ուորեն Բիթին, և հենց նրանց անունով այդ փողոցը անվանել են «Վատ տղաների փողոց»:
Ջեք Նիկոլսոնը բասկետբոլի և բեյսբոլի մեծ սիրահար է, իսկ նախընտրած թիմերն են Լոս Անջելես Լեյքերսը և Նյու Յորք Յանկինզը: Նույնիսկ նկարահանող ընկերություները ստիպված են լինում համաձայնեցնել նկարահանման գրաֆիկը Լոս Անջելես Լեյքերսի խաղացանկին [5]:
Նա ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ակտիվ հետևորդներից է և մեծ գումարներ է ներդնում նախընտրական քարոզչության ժամանակ [6]:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ջեք Նիկոլսոնը խաղացել է համաշխարհային կինոյի շատ նշանավոր ռեժիսորների (Սթենլի Կուբրիկ, Ռոման Պոլանսկի, Միլոշ Ֆորման, Մարտին Սկորսեզե, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Միքելանջելո Անտոնիոնի) կուլտային ֆիլմերում և ընկերակցել բազմաթիվ ճանաչված դերասանների ու դերասանուհիների:
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950 ական թթ. և նկարահանվում է մինչև մեր օրերը: Նրա խաղացանկը հասնում է մոտ 70 ֆիլմի, իսկ խաղացած դերերը տարբեր ժանրերի են, դրամա, սարսափ, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ, կատակերգական և այլն:
4 ֆիլմերի ռեժիսոր է, 6 ֆիլմի սցենարի հեղինակ, 8 ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր:
Առավել նշանավոր ֆիլմերն են
Մրցանակներ և փաստեր [խմբագրել]
Կինոյի պատմության ամենաշատ մրցանակներ ստացած դերասաններից մեկն է: Ընդհանուր թվով մոտ 65 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 50 մրցանակի:
Դերասաններից ամենաշատ Օսկարի ներկայացվածն է` 12 անգամ, Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիկոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնյամյակի ընթացքում ներկայացվել Օսկարի:
Նաև ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած դերասանն է` 7 անգամ, նրանից շատ այս մրցանակը ստացել է միայն դերասանուհի Մերիլ Սթրիփը` 8 անգամ:
Ստացել է 3 Օսկար` «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի համար` Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և «Քնքշության խոսքեր» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Հետաքրքիր մի փաստ, բոլոր այն ֆիլմերում, որոնց համար Ջեք Նիկոլսոնը Օսկար է ստացել, այդ ֆիլմի գլխավոր դերասանուհին նույնպես մրցանակ է ստացել:
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել է նրա 2 հերոս որպես բացասական կերպար.
- Ջեք Տորենս, «Փայլատակում», 25-րդ տեղ
- Ջոկեր, «Բեթմեն (ֆիլմ, 1989)», 45-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Չինական թաղամաս» - 21- րդ տեղ
- «Թռիչք կկվի բնի վրայով» - 33-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Մի քանի լավ տղաներ», լավագույն դատական դրամաներ, 5-րդ տեղ
- «Չինական թաղամաս», լավագույն դետեկտիվ ֆիլմեր, 2-րդ տեղ
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ջեք Նիկոլսոնի պաշտոնական կայք (անգ.)
- IMDb-ում Ջեք Նիկոլսոնի էջ (անգ.)
- КиноПоиск կայքում(ռուս.)
- Ջեք Նիկոլսոնը www.peoples.ru կայքում ռուս.
- Վ. Ա. Ֆեդորով, Ջեք Նիկոլսոնի մոգությունը // Видео-Асс экспресс. 1993. N 22. С.10-15. ռուս.
- Ջեք Նիկոլսոնի կենսագրություն, ֆոտոներ և ֆիլմեր mirovoekino.ru կայքում
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ http://www.jacknicholson.org/Time.html(անգ.)
- ↑ http://www.jacknicholson.org/1984RollingStone.html(անգ.)
- ↑ http://www.adherents.com/people/pn/Jack_Nicholson.html The religion of Jack Nicholson
- ↑ Деннис МакДугал։ «Five easy decades: how Jack Nicholson became the biggest movie star in the world»։ http://books.google.com/books?id=FMkTJzvSUqQC&printsec=frontcover&dq=Jack+Nicholson&hl=ru&ei=kW-2Tqn8F4T28QPI7OmgBQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=2&ved=0CDUQ6AEwAQ#v=onepage&q=Class%20reunion&f=false։ Վերցված է 2011-11-6։
- ↑ http://www.rottentomatoes.com/news/comments/?entryid=222453(անգ.)
- ↑ http://www.jacknicholson.org/art43.html(անգ.)