Ադամ Սենդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Սենդլեր
անգլ.՝ Adam Sandler
Ադամ Սենդլերը 2009 թ.-ին
Հասակը178 սմ
Ծնվել էսեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց (1988) և Manchester Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնհուդայականություն[4][5]
ՄասնագիտությունԴերասան,
Պրոդյուսեր,
Սցենարիստ
Ակտիվ շրջան1972–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա
Ընտրանի"Մեծ հայրիկը",
"Առաջին 50 համբույր",
"Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար"
Ծնողներհայր՝ Stanley Sandler?, մայր՝ Judy Sandler?
Ամուսին(ներ)Ջեքի Սենդլեր
(2 երեխա)
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001191
ԿինոՊոիսկID 7627
adamsandler.com

Ադամ Ռիչարդ Սենդլեր (անգլ.՝ Adam Richard Sandler, սեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3], Բրուքլին, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, դերասան, երաժիշտ, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ «Saturday Night Live» ծրագրում ճանաչում ձեռք բերելուց հետո նա սկսեց նկարահանվել Հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, որոնք կինովարձույթում հավաքեցին ավելի քան 100 միլիոն դոլար։ Նա ճանաչում է ձեռք բերել «Բիլի Մեդիսոն» (1995), «Երջանիկ Գիլմորը» (1996) և «Մեծ հայրիկը» (1999)։ Նա հանրությանը հայտնի է «Երգիչը հարսանիքում» (1998), «Իսպանական անգլերեն» (2004), «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար», «Ակամա միլիոնատերը», «Առաջին 50 համբույր», «Ձևացրու, որ իմ կինն ես» (2011) ռոմանտիկ ֆիլմերում կատարած գլխավոր դերակատարումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք։ Ադամ Սենդլերի ծնողներն են տարրական դասարանների ուսուցչուհի Ջուդին ու ինժեներ-էլեկտրիկ Ստենլին։ Ադամը ծագումով հրեա է։ Նրա ընտանիքը Մանչեստր (Նյու Հեմպշիր նահանգ) է տեղափոխվել, երբ Ադամը հինգ տարեկան էր։ Այդտեղի դպրոցում սովորելիս էլ նա իր մեջ հայտնաբերում է մարդկանց ծիծաղեցնելու տաղանդը, իսկ Նյու Յորքի համալսարանում սովորելու տարիներին նա պարբերաբար ելույթներ էր ունենում ակումբներում։ 1991 թվականին նա ավարտում է ուսումն ու ստանում բակալավրի աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի վերջում Սենդլերը հայտնվեց «Շոու Կոսբի» ամերիկյան սերիալում։ 1989 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Բոլորը տախտակամածին» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է սթենդ ափ ժանրի սկսնակ կոմիկ Շեկի Մոսկովիցեի մասին, ում և խաղացել է Ադամը։ Իր կարիերայի սկզբում նա նաև հանդես էր գալիս կատակերգական ակումբներում։ Նրա մասին իմանում է կոմիկ Դենիս Միլլերը և հրավիրում է Լոս Անջելեսում ներկայանալու։ Նա նաև Ադամին խորհուրդ է տալիս «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» ֆիլմի պրոդյուսեր Լորնի Մայքլսին։ 1990 թվականին SNL-ը վարձում է նրան որպես հեղինակ, բայց արդեն հաջորդ տարի Ադամը սկսում է նկարահանվել ակնարկներում և կատարել երգեր։

1994 թվականին Սենդլերը Բրենդեն Ֆրեյզերի և Սթիվ Բուշեմիի հետ խաղում է «Դատարկագլուխները» կատակերգությունում։ Նա խաղում է գլխավոր դերը «Բիլլի Մեդիսոն» ֆիլմում։ Հետո նա խաղում է այնպիսի հաջողված կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Երջանիկ Գիլմոր», «Գնդականթափանց» և «Հարսանիքի երգիչ»։ Նա նաև պետք է խաղար «Շատ վատ բաներ» ֆիլմում, բայց հրաժարվեց՝ որոշելով խաղալ «Մայրիկի տղան» ֆիլմում, որը դարձավ իր կատակերգական ֆիլմերից առաջին հիթը։

Չնայած նրան, որ իր նախկին ֆիլմերը դրական կարծիքներ չէին ստացել քննադատների կողմից, նրա աշխատանքը Պոլ Թոմաս Անդերսոնի «Պունշ՝ հարբած սեր» (Punch-Drunk Love) մելոդրամայում դրական արձագանքներ ստացավ։ Ադամը շարունակեց ժամանակ առ ժամանակ խաղալ դրամաներում և մելոդրամաներում՝ «Իսպանական անգլերեն» և «Դատարկված քաղաք»։ Նա նաև խաղացել է մեկ այլ հաջողակ կատակերգությունում՝ «Մեծ հայրիկը», որի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ապագա կնոջ՝ Ջեկի Սենդլերի հետ։

Նա խաղացել է գլխավոր դեր «Դատարկված քաղաք» ֆիլմում, որը մի տղամարդու մասին է, ով կորցրել է իր ընտանիքը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Հետո նա խաղացել է Քևին Ջեյմսի հետ «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» ֆիլմում։ Ֆիլմում նրանք խաղում են նյույորքյան հրշեջների, ովքեր հոմոսեքսուալ զույգ են ձևանում, որպեսզի ստանան սոցիալական նպաստներ՝ նախատեսված ընտանիքների համար։

Սենդլերը խաղում է «Գիշերվա հեքիաթներ» ընտանեկան կատակերգությունում, որը հյուրանոցում աշխատողի մասին է, ով պատմում է իր զարմիկներին հեքիաթներ քնելուց առաջ, որի արդյունքում նրանք իրականանում են։ Դա առաջին ընտանեկան ֆիլմն էր Ադամ Սենդլերի և Ուոլթ Դիսնեյ ընկերության համար։

2009 թվականին Ադամը խաղում է Ջուդ Աապատոուի «Ծիծաղաշարժ մարդիկ» տրագի կոմեդիայում։

«Համադասարանցիներ» ֆիլմում Ադամը հավաքել էր խումբ իր դերասան ընկերներից՝ Քեվին Ջեյմս, Քրիս Ռոք, Դեվիդ Սպեյդ, Ռոբ Շնայդեր։ Ֆիլմը պատմում էր հինգ դպրոցական ընկերների մասին, ովքեր 30 տարի անց որոշել էին իրենց ընտանիքների հետ միասին անցկացնել հուլիսի 4-ը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սալմա Հայեկը, Մարիա Բելոն, Մայա Ռուդոլֆը և այլք։

2009 թվականին Սենդլերը Ջենիֆեր Էնիսթոնի հետ խաղում է «Ձևացրու, որ իմ կինն ես» կատակերգությունում։

Կրկին միանալով դերասանուհի Դրյու Բերիմորի հետ՝ Ադամը նկարահանվեց «Խառնվածները» ֆիլմում, որն իրենց երրորդ համատեղ աշխատանքն էր «Հարսանիքի երգիչ» և «Առաջին 50 համբույր» ֆիլմերից հետո։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սենդլերը դուստրերի հետ 2011 թվականին

2003 թվականին Ադամ Սենդլերն ամուսնացել է մոդել և դերասանուհի Ջեքի Տիտոունի հետ, ով շատ ֆիլմերում է խաղացել Ադամի հետ։ Ջեքին ամուսնությունից առաջ ընդունել է հուդայականություն։ Հարսանիքը կայացել է ծովափին։ Հյուրերի մեջ եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը, Դասթին Հոֆմանը, Ռոդնի Դանջերֆիլդը, Շերոն Օսբորնը և Ռոբ Շնայդերը։ 2006 թվականին Ադամը և Ջեքին ունեցան դուստր, ում անվանեցին Սեդի Մադիսոն։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Սանի Մեդելինը[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1972 - 1995 ԱԲԳ հատուկ դպրոցից հետո ABC Afterschool Specials դեղատան գործարար սերիալ,
Դրամա,
Արկածային
Լարրի Իլայքեն, ...
1975 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Վարիոուս սերիալ,
Կատակերգություն
Դեյվ Ուիլսոն, ...
1984 - 1992 Լոսբիի շոուն The Cosby Show Սմիթի սերիալ,
Կատակերգություն
Ջեյ Սենդրիչ, ...
1989 Բոլորին տախտակամածից դուրս Going Overboard Շչեկի Մոսկովիչ Կատակերգություն Վալերիյ Բրեյման
1991 Ծաղրածու Շեյկսը Shakes the Clown ծաղրածու Դինկ Կատակերգություն Բոբ Գոլդթույեթ
1993 Ձվագլուխները Coneheads Կարմին Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Սթիվ Բերոն
1994 Դատարկագլուխները Airheads Փիփ Կատակերգություն,
Քրեական
Ռիչ Ուիլկս Բրենդեն Ֆրեյզեր,
Սթիվ Բուշեմի
1994 Անսահման խելագարը Mixed Nuts Լուիս Կատակերգություն Նորա Էֆրոն Սթիվ Մարտին,
Ջուլիետ Լյուիս
1995 Բիլի Մեդիսոն Billy Madison Բիլի Մեդիսոն Մելոդրամա,
Կատակերգություն
Թամրա Դևիս
1996 Երջանիկ Գիլմորը Happy Gilmore երջանիկ Գիլմոր Սպորտային,
Կատակերգություն
Դենիս Դուգան
1996 Անխոցելին Bulletproof Մոուզես Մարտական,
Կատակերգություն
Էրնեստ Ռ. Դիկենսոն
1997 Հարսանիքի երգիչը The Wedding Singer Ռոբի Հարթ Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ֆրենկ Կորաչի Դրյու Բերիմոր
1998 Մայրիկի տղան The Waterboy Ռոբերթ 'Բոբի' Բաուչեր կրտսեր Սպորտային,
Կատակերգություն
Ֆրենկ Կորաչի Քեթի Բեյթս
1999 Մեծ հայրիկը Big Daddy Սոնի Կոուֆաքս Կատակերգություն Դենիս Դուգան Ռոբ Շնայդեր
2000 Նիկի՝ փոքրիկ սատանան Little Nicky Նիկի Կատակերգություն Սթիվեն Բրիլ Պատրիսիա Արկետ
2001 Գազանը The Animal Թովնի Կատակերգություն Լյուկ Գրիֆիլդ Ռոբ Շնայդեր
2002 Ոտքերից վայր գցող սերը Punch-Drunk Love Բարի Էգան Մելոդրամա,
Կատակերգություն
Պոլ Թոմաս Անդերսոն
2002 Ակամա միլիոնատերը Mr. Deeds Լոնգֆելոու Դիդս Կատակերգություն Սթիվեն Բրիլ Վայնոնա Ռայդեր
2002 Ութ խելահեղ գիշերներ Eight Crazy Nights Դավեյ / Ուիթեյ / Էլիանոր / Դիր (հնչյունավորում) Մուլտֆիլմ Սեթ Կիրսլի Ռոբ Շնայդեր
2003 Կառավարելով ցասումը Anger Management Դեյվ Բազնիկ Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Սիգալ Ջեք Նիկոլսոն
2003 Բազմոց Couch Բազմոց թեստավորող մարդ Կարճամետրաժ Փոլ Թոմաս Անդերսոն
2003 Ծաղիկներ և արյուն Blossoms & Blood Բարրի Էգան Կարճամետրաժ Փոլ Թոմաս Անդերսոն
2004 Առաջին 50 համբույր 50 First Dates Հենրի Ռութ Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Սիգալ Ռոբ Շնայդեր,
Դրյու Բերիմոր
2004 Իսպանական անգլերեն Spanglish Ջոն Կլասկի Դրամա,
Մելոդրամա
Ջեյմս Լ. Բրուքս Թեա Լեոնի,
Պաս Վեգա
2005 Ամենաերկար յարդը The Longest Yard Փոլ Քրու Կատակերգություն,
Քրեական,
Սպորտային
Փիթեր Սիգալ Քրիս Ռոք
Թերի Քրյուզ
Քևին Նեշ
Սթիվ Օսթին
Դալիփ Սինգհ
2006 Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար Click Միշել Նյուման Կատակերգություն,
Փիլիսոփայական
Ֆրենկ Կորաչի Քեյթ Բեքինսեյլ,
Քրիստոֆեր Ուոքեն
2007 Դատարկված քաղաքը Reign Over Me Չարլի Ֆինեմեն Դրամա Մարկ Բայնդեր Լիվ Թայլեր,
Դոնալդ Սազերլենդ
2007 Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի I Now Pronounce You Chuck & Larry Չաք Լևին Կատակերգություն Դենիս Դուգան Քևին Ջեյմս,
Ջեսիկա Բիլ
2008 Մի կատակեք Զոհանի հետ You Don't Mess with the Zohan Զոհան Կատակերգություն Դենիս Դուգան
2008 Գիշերային հեքիաթներ Bedtime Stories Սքիթեր Բրոնսոն Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ադամ Շենկման
2009 Ուրախ մարդիկ Funny People Ջորջ Սիմոնս Կատակերգություն Ջուդ Ալատաու
2010 Համադասարանցիները Grown Ups Լենի Ֆեդեր Կատակերգություն Դենիս Դուգան Սալմա Հայեկ,
Սթիվ Բուշեմի,
Քևին Ջեյմս,
Ռոբ Շնայդեր,
Քրիս Ռոք
2011 Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It Դենի Մաքաբի Կատակերգություն,
Մելոդրամա
Դենիս Դուգան Ջենիֆեր Էնիսթոն,
Նիկոլ Քիդման
2011 Իմ ընկերը գազանանոցից Zookeeper Դոնալդ կապիկ (հնչյունավորում) Կատակերգություն Ֆրենկ Կորաչի Քևին Ջեյմս,
Ռոզարիա Դոուսոն
2011 Այդքան տարբեր երկվորյակներ Jack and Jill Ջեք Սադելշտեյն / Ջիլ Սադելշտեյն Կատակերգություն Դենիս Դուգան Ալ Պաչինո,
Քեթի Հոլմս
2012 Նա իմ տղան է That's My Boy Դոնի Կատակերգություն Շոն Անդերս
2012 Տրանսիլվանիա հյուրանոց Hotel Transylvania Դրակուլա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ջենիդի Տարտակովսկի Սելենա Գոմես,
Սթիվ Բուշեմի
2013 Համադասարանցիները 2 Grown Ups 2 Լենի Ֆեդեր Կատակերգություն Դենիս Դուգան Սալմա Հայեկ,
Թեյլոր Լոտներ,
Սթիվ Բուշեմի,
Քևին Ջեյմս,
Մայլո Վենտիմիլյա,
Քրիս Ռոք
2013 Երեք Միսիսիպի Three Mississippi (ասեկոսեներ)
2014 Խառնվածները Blended Ջիմ Ֆրիդմեն Կատակերգություն Ֆրենկ Կորաչի Դրյու Բերիմոր,
Բելլա Տորն,
Թերի Քրուզ,
Ջոել Մակհեյլ
2014 Տղամարդիկ, կանայք և երեխաները Men, Women & Children Դոն Տրուբի Կատակերգություն, դրամա Ջեյսոն Ռայտման Էմմա Թոփսոն,
Ջենիֆեր Գարներ,
Քեյթլին Դեվեր,
Ջուդի Գրիր,
Դին Նորիս
2014 Կոշկակարը The Cobbler կոշկակար Դրամա, կատակերգություն, ֆանտազիա Թոմաս Մաքարթի Սթիվ Բուշեմի,
Դասթին Հոֆման,
Էլեն Բարկին,
Դեն Սթիվենս,
Մետոդ Մեն
2015 Պիքսելներ Pixels Սեմ Բրեներ Քրիս Կոլամբուս Քևին Ջեյմս,
Միշել Մոնագան,
Պիտեր Դինկլեյջ

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1998 Մայրիկի տղան The Waterboy
1999 Մեծ հայրիկը Big Daddy
1999 Կանչով տղամարդը Deuce Bigalow: Male Gigolo
2000 Նիկի՝ փոքրիկ սատանան Little Nicky
2001 Գազանը The Animal
2001 Փնթի Ջոնի արկածները Joe Dirt
2002 Ակամա միլիոնատերը Mr. Deeds
2002 Վերափոխման վարպետը The Master of Disguise
2002 Ութ խելահեղ գիշերներ Eight Crazy Nights
2002 Ճուտիկը The Hot Chick
2003 Կառավարելով ցասումը Anger Management
2003 Դիկի Ռոբերթս. Աստղային երեխան Dickie Roberts: Former Child Star
2003 Մայորը The Mayor
2004 Դանան և Ջուլիա Շոուն The Dana & Julia Show
2005 Ամեն ինչ կամ ոչինչ The Longest Yard
2005 Կանչով տղամարդը 2 Deuce Bigalow: European Gigolo
2005 Todd's Coma Todd's Coma
2006 Տղա երեքի համար Grandma's Boy
2006 Պահեստայինների նստարանը The Benchwarmers
2006 Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար Click
2006 Gay Robot Gay Robot
2007 Համատեղ կյանքի օրենքը (սերիալ) Rules of Engagement
2007 Չաքը և Լարին. Հրդեհային հարսանիք I Now Pronounce You Chuck & Larry
2008 Ձնեմարդ Strange Wilderness
2008 Մի կատակեք Զոհանի հետ You Don't Mess with the Zohan
2008 Տղաներին դա դուր է գալիս The House Bunny
2008 Գիշերային հեքիաթներ Bedtime Stories
2008 Կարճ ուղի The Shortcut
2009 Առևտրային ոստիկանը Paul Blart: Mall Cop
2010 Համադասարանցիները Grown Ups
2011 Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It
2011 Լավագույն պաշտպանություն (սերիալ) Breaking In
2011 Բակի Լարսոն՝ ծնված աստղ լինելու համար Bucky Larson: Born to Be a Star
2011 Իմ ընկերը գազանանոցից Zookeeper
2011 Այդքան տարբեր երկվորյակներ Jack and Jill
2012 Նա իմ տղան է That's My Boy
2012 Տրանսիլվանիա հոթելը Hotel Transylvania
2013 Համադասարանցիները 2 Grown Ups 2
2013 Ավտոկայանողները Valet Guys

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1975 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում (սերիալ) Saturday Night Live
1995 Բիլի Մեդիսոն Billy Madison
1996 Երջանիկ Գիլմորը Happy Gilmore
1998 Մայրիկի տղան The Waterboy
1999 Մեծ հայրիկը Big Daddy
1999 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում. Ադամ Սենդլեր Saturday Night Live: The Best of Adam Sandler
2000 Նիկի՝ փոքրիկ սատանան Little Nicky
2002 Ութ խելահեղ գիշերներ Eight Crazy Nights
2008 Մի կատակեք Զոհանի հետ You Don't Mess with the Zohan
2010 Համադասարանցիները Grown Ups
2011 Բակի Լարսոն՝ ծնված աստղ լինելու համար Bucky Larson: Born to Be a Star
2011 Այդքան տարբեր երկվորյակներ Jack and Jill

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1995 Բիլի Մեդիսոն Billy Madison

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]