Ուորեն Բիթի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ուորեն Բիթի | |
|---|---|
դերասան, ռեժիսոր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Henry Warren Beaty |
| Ծննդյան օր՝ | մարտի 30, 1937 |
| Ծննդավայր՝ | Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1957-ից սկսած |
| Ամուսին՝ | Անեթ Բենինգ, 1992-ից մինչ օրս |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 1 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ուորեն Բիթի (անգլերեն՝ Warren Beatty, մարտի 30, 1937, Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, դերասանուհի Շիռլի Մակլեյնի եղբայրը:
Առավել նշանավոր ֆիլմերից են` «Բոննի և Քլայդ», «Մակկեյբ և միսսիս Միլլերը», «Երկինքները կսպասեն», «Իշտար», «Կարմիրները», «Դիկ Թրեյսի» և այլն:
7 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2-ը. «Կարմիրները»` Օսկար լավագույն ռեժիսորի համար և 2000 թվականին Իրվինգ Թալբերգի անվան Օսկար, 10 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը: Նաև BAFTA, Դավիթ դի Դոնատելլո, Վնետիկի կինոփառատոնի մրցանակների դափնեկիր է: