Սիդնի Պուատյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդնի Պուատյե
Poitier cropped.jpg
1963 թ. լուսանկար
Բնագիր ԱԱՀ Sidney Poitier
Ծնվել է՝ փետրվարի 20, 1927 (1927-02-20) (87 տարեկան)
Ծնվելու վայր՝ Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն դերասան, կինոռեժիսոր
Ակտիվ շրջան 1943
Ամուսին(ներ) Խուանիտա Հարդի (1950–65)
Ջոաննա Շիմկուս (1976–)
Երեխա(ներ) Սիդնի Տամիա Պուատյե (ծն. 1973)
Պարգևներ և մրցանակներ՝ 2 Օսկար, 3 Ոսկե Գլոբուս
Վեբկայք պաշտոնական կայք

IMDb-ում էջ

Սիդնի Պուատյե (անգլ.՝ Sidney Poitier, փետրվարի 20, 1927, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, նաև ռեժիսոր, Օսկարի դափնեկիր։ Առաջին սևամորթ դերասանն է ով ստացել Օսկար լավագույն դերասանի համար մրցանակը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Սիդնի Պուատյեն ծնվել է Մայամիում, Բահամյան ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Մանկությունն անցել է Բահամյան Կղզիների Քեթ կղզում։ ԱՄՆ է կրկին տեղափոխվել 15 տարեկանում։ Սկզբում նա խաղացել է թատրոնում և չնայած խիստ ընդգծված խոսքային շեշտադրմանը (ակցենտ), Պուատյեն ԱՄՆ-ում ձեռք է բերում ճանաչում, մասնավորապես խաղալով «Պորգի և Բեսս» ներկայացման մեջ։

Ապա սկսվում է նկարահանվել կինոյում որպես հավասար հանդես գալով սպիտակամորթ դերասանների հետ («Չխոնարհվող գլուխներ», Թոնի Քերթիսի հետ)։ Սևամորթների իրավունքների պաշտպանության պայքարի ժամանակներում, Պուատյեն դարձավ առաջին սևամորթ դերասանը, ում հոնորարները արդեն հավասարվեցին մյուս դերասանների հոնորարների հետ։ («Սովորեք սիրով», 1967)։

1960 ական թթ. վերջին Պուատյեն նկարահանվեց մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ արծարծվում էին ռասսսայական խտրականության հարցեր, «Գուշակի, ով է գալու ճաշին», «Տոթ ամառային գիշերվա ժամանակ», որը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ, և մի քանի տարից անց նկարահանվեց այս ֆիլմի երկու շարունակություն՝ «Իմ անունն է միստր Թիբս» (1970) և «Կազմակերպություն» (1971)։ Սկսած 1970-ական թթ. Պուատյեն սկսվում է զբաղվել նաև ռեժիսորական աշխատանքներով։

Անձնական կյանք[խմբագրել]

1950 թվականի ապրիլի 29-ին ամուսնանում է Խուանիտա Հարդիի հետ և 1973 թ. ծնվում է նրանց աղջիկը՝ Սիդնի Տամիա Պուատյեն, ով դարձավ դերասանուհի։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից կարելի է առաձնացնել Քվենտին Տարանտինոյի «Մահվան ապացույց» ֆիլմը։ Պուատյեն և Հարդին ամուսնալուծվում են 1965 թվականին։

1976 թվականից ամուսնացած է լիտվա-հրեական ծագումով կանադացի դերասանուհի Ջոաննա Շիմկուսի հետ (Ռոբեր Էնրիկոյի «Արկածներ որոնողները» ֆիլմում Լետիսիա Վայսի դերակատար)։ Ամուսնությունից հետո Շիմկուսը չի նկարահանվում։

1997 թվական Սիդնի Պուատյեն նշանակվում է Ճապոնիայում և Բահամյան կղզիներում ԱՄՆ-ի դեսպան և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նա նաև Բահամյան կղզիներում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչն է։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Խաղացել է ընդհանուր թվով 54 ֆիլմում, 9 ֆիլմի ռեժիսոր է։
Առավել նշանավոր ֆիլմերից են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1955 «Դպրոցական ջունգլիներ» Ռիչարդ Բրուքս Պոլ Մազուրսկի
1956 «Քաղաքային սահման» Մարտին Ռիտ Ջոն Կասսավետիս
1958 «Չխոնարհվող գլուխներ» Սթենլի Կրամեր Թոնի Քերթիս
1963 «Վիկինգների նավերը» Ջեք Կարդիֆ Ռիչարդ Ուիդմարկ
1965 «Երբևե պատմված պատմություններից ամենամեծը» Ջորջ Սթիվենս
Դևիդ Լին
Չառլթոն Հեսթոն
Մաքս ֆոն Սյուդով
Խոսե Ֆերրեր
Թելլի Սավալաս
Մարտին Լանդաու
1967 «Տոթ ամառային գիշերվա ժամանակ» Նորման Ջուիսոն Ռոդ Սթայգեր
1967 «Գուշակր, ով է գալու ճաշին» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Քեթրին Հեփբորն
1988 «Մահացու կրակ» Ռոջեր Սփոթիսվուդ Թոմ Բերինջեր
1997 «Շնագայլը» Մայլք Քեյթոն Ջոնս Բրյուս Ուիլիս
Ռիչարդ Գիր
Ջեք Բլեք

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Սիդնի Պուատյեն ստացել է ընդհանուր թվով 26 կինոմրցանակ, ներակայցված է եղել ևս 25-ի, որոնց թվում 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը լավագույն դերասան և Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ 10 անգամ ներակայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը, 6 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը, 2 անգամ ներկայացվել է Էմմիի։ Ստացել է նաև Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ, Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։

Կինոմրցանակներից բացի Պուատյեն ստացել է նաև ԱՄՆ նախագահի ազատության մեդալ և Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Սիդնի Պուատյեն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևալ տեղերում

Արտաքին հղումներ[խմբագրել]