Քեթրին Հեփբորն
| Քեթրին Հեփբորն | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Katharine Hepburn, |
| Ծննդյան օր՝ | մայիսի 12, 1907 |
| Ծննդավայր՝ | Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունիսի 29, 2003 |
| Վախճանի վայր՝ | Օլդ Սեյբրուկ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1928-1994 |
| Ամուսին՝ | Օգդեն Սմիթ |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Քեթրին Հեփբորն (անգլերեն՝ Katharine Hepburn, 1907թ. մայիսի 12 — 2003թ. հունիսի 29), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ:
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում:
[խմբագրել] Կենսագրություն
Քեթրին Հեփբորնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում: Հայրը մասնագիտությանբ բժիշկ, ուրոլոգ վիրաբույժ Թոմաս Նորվալ Հեփբորնն էր, մայրը սուֆրաժիստուհի Քեթրին Մարթա Հյութոնը: Նա ընտանիքի 6 երեխաներից 2-րդն էր: Ուսում ստացել է Bryn Mawr քոլեջում: Դպրոցական տարիներին նա ամաչկոտ էր և դժվար էր ձեռք բերում նոր ընկերներ:
12 տարեկանից սկսած նա խաղում է սիրողական ներկայացումներում: 1928 թվականին կայանում է նրա նորամուտը Բալթիմորի թատրոնում, իսկ մեկ տարի անց խաղում է արդեն Բրոդվեյում: Հենց այդ ժամանակ էլ ամուսնանում է Ֆիլադելֆիա քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բրոքեր Օգդեն Սմիթի հետ: Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում և նրանք 1934 թվականին բաժանվում են:
1942 թվականին «Տարվա կինը» ֆիլմի նկարահումների ժամանակ ծանոթանում է դերասան Սփենսեր Թրեյսիի հետ, ում հետ ունենում է երկարատև սիրավեպ` գրեթե 30 տարի և միասին նկարահանվում են ևս 9 ֆիլմում: 1962-ից 1967 թվականներին Քեթրին Հեփբորնը չի նկարահանվում ֆիլմերում և խնամում է անկողնային հիվանդ Սփենսեր Թրեյսիին, ով իր օրինական կնոջից (ում հետ ամուսնացած էր 1928 թվականից) առանձին էր ապրում: Նրանց վերջին համատեղ աշխատանքը Սթենլի Կրամերի «Գուշակիր, ով է գալու ճաշին» ֆիլմն էր: Միայն Թրեյսիի մահից հետո Քեթրին Հեփբորնը վերադառնում է կինո և թատրոն: Սփենսեր Թրեյսի-Քեթրին Հեփբորն զույգը համարվում է Հոլիվուդյան ամենանշանավոր դերասանական աստղային զույգերից մեկը:
Քեթին Հեփբորնը մահացել է 2003 թվականի հունիսի 29-ին 96 տարեկան հասակում Կոնեկտիկուտ նահանգի Օլդ-Սեյբրուկ քաղաքում գտնվող իր առանձնատանը:
[խմբագրել] Դերասանական կարիերան
Քեթրին Հեփբորնի նորամուտը կինոյում կայացել է 1932 թվականին «Բիլլին ամուսնալուծության մասին» ֆիլմում: Դերասանուհին փայլում է դերասանական խաղով 1933 թվականին նկարահանված իր հաջորդ երկու «Վաղ փառք» և «Փոքրիկ կանայք» ֆիլմերում: 1938 թվականին Քերի Գրանտի հետ նկարահանվում է «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմում, որը սակայն հաջողություն չի ունենում և այդ ֆիլմի տապալումից հետո Հեփբորնը 2 տարի չի նկարահանվում կինոյում հրաժարվելով բոլոր առաջարկներից: Դերասանուհին կինո վերադառնում է միայն 1943 թվականին խաղալով «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում: Դրանից հետո նկարահանվում է կինոյում խաղալով իր ժամանակի ամերիկացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերում ընկերակցելով մյուս հայտնի դերասաններին:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում
Առավել նշանավոր ֆիլմերն են:
| տարեթիվ | ֆիլմի անվանում | օրիգինալ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|
| 1933 | Վաղ փառք | Morning Glory | Լոուել Շերման | Դուգլաս Ֆերբենքս |
| 1933 | Փոքրիկ կանայք | Little Women | Ջորջ Կյուկոր | |
| 1935 | Էլիս Ադամս | Alice Adams | Ջորջ Սթիվենս | |
| 1938 | Փոքրիկի դաստիարակություն | Bringing Up Baby | Հովարդ Հոուքս | Քերի Գրանտ |
| 1940 | Ֆիլադելֆյան պատմություն | The Philadelphia Story | Ջորջ Կյուկոր | |
| 1942 | Տարվա կինը | Woman of the Year | Ջորջ Սթիվենս | Սփենսեր Թրեյսի |
| 1944 | Վիշապի սերունդները | Dragon Seed | Հարոլդ Բուկե Ջեք Կոնուեյ |
Ակիմ Թամիրով |
| 1945 | Առանց սիրո | Without Love | Հարոլդ Բուկե | Սփենսեր Թրեյսի |
| 1947 | Կանաչի ծով | The Sea of Grass | Էլիա Կազան | Սփենսեր Թրեյսի |
| 1947 | Սիրո երգը | Song of Love | Ժան Ժենե | |
| 1949 | Ադամի կողը | Adam's Rib | Ջորջ Կյուկոր | Սփենսեր Թրեյսի |
| 1951 | Աֆրիկական թագուհին | The African Queen | Ջոն Հյուսթոն | Համֆրի Բոգարտ |
| 1952 | Փիթը և Մայքը | Pat And Mike | Ջորջ Կյուկոր | |
| 1956 | Ամառ | Summertime | Դևիդ Լին | |
| 1956 | Անձրևի վաճառողը | The Rainmaker | Ջոզեֆ Էնթոնի | Բերտ Լանկաստեր |
| 1962 | Երկար օրը գնում է գիշեր | Long Day's Journey into Night | Սիդնի Լյումետ | Ռալֆ Ռիչարդսոն |
| 1967 | Գուշակիր, ով է գալու ճաշին | Guess Who's Coming to Dinner | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի |
| 1968 | Առյուծը ձմռանը | The Lion In Winter | Էնթոնի Հարվի | Պիտեր Օ'Թուլ |
| 1981 | Ոսկե լճի վրա | On Golden Pond | Մարկ Ռայդելլ | Հենրի Ֆոնդա |