Մաքս ֆոն Սյուդով
| Մաքս ֆոն Սյուդով | |
|---|---|
դերասան |
|
| ԱԱՀ՝ | Մաքս ֆոն Սյուդով |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 10, 1929 |
| Ծննդավայր՝ | Լունդ, Շվեդիա |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1957-ից սկսած |
| Ամուսին՝ | Կերստին Օլին (1951-1979, 2 երեխա) Քեթրին Բրելետ (1997-ից մինչ օրս, 2 երեխա) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Մաքս ֆոն Սյուդով (շվեդերեն` Carl Adolf von Sydow, իսկական անուն ազգանունը` Կառլ Ադոլֆ ֆոն Սյուդով, ապրիլի 10, 1929, Լունդ, Շվեդիա), շվեդ դերասան, առավել նշանավոր են նրա շվեդ հայտնի ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մաքս ֆոն Սյուդովը ծնվել է 1929 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում: Հայրը` Կառլ Վիլհելմ ֆոն Սյուդովը երաժշտագետ էր և դասավանդում էր Լունդի համալսարանում, մայրը` Մարիա ֆոն Սյուդովը (իսական անուն ազգանունը Գրետա Ռապե) ուսուցչուհի էր:
1951 թվականին Սյուդովը ավարտում է Ստոկհոլմի «Դրամատեն» թատրոնին կից դերասանական ստուդիան: 1955 թվականին տեղափոխվում է Մայմլո, որտեղ ծանոթանում է շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հետ, հետագայում հանդես գալով նրա նշանավոր շատ ֆիլմերում:
1960-ական թթ. վերջին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, բնակություն հաստատելով Լոս Անջելեսում: 1970-ական թթ կեսերին տեղափոխվում է Հռոմ, որտեղ ընկերանում է իտալացի հայտնի դերասան Մարչելլո Մաստրոյաննիի հետ:
Չնայած պատկառելի տարիքին, դեռևս շարունակում է նկարահանվել կինոյում` խաղալով ոչ մեծ դերեր:
Մրցանակներ [խմբագրել]
23 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 9-ի, որոնց թվում.
- 2 անգամ ներկայացվել է Օսկարի
- 2 անգամ Ոսկե Գլոբուսի
- Վենետիկի և Կաննի կինոփառատոնների մեկական մրցանակ
- 1 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ) մրցանակի
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 130-ից ավելի` ինչպես շվեդական) այնպես էլ ամերիկական ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերից են.