Աղջկական աղբյուր
| Աղջկական աղբյուր Jungfrukällan |
|
Գյուղացին կորցնում է իր դստերը, ինչից հետո վրեժխնդիր է լինում, հետո էլ զղջում |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1960 |
| Պրեմիերա | 1960, փետրվարի 8, Շվեդիա |
| Լեզու | շվեդերեն |
| Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
| Պրոդյուսեր | Ինգմար Բերգման, Ալլան Էքելունդ |
| Սցենարիստ(ներ) | Ուլլա Իսաքսսոն |
| Դերակատարներ | Մաքս ֆոն Սյուդով, Հուննել Լինդբլյում, Բիրգիթթա Փեթթերսոն |
| Օպերատոր | Սվեն Նյուքվիսթ, Ռոլֆ Հալմքվիսթ |
| Երաժշտություն | Էրիկ Նուրդգրեն |
| Մոնտաժ | Օսկար Ռոզանդեր |
| Ընկերություն | Svensk Filmindustri (SF) |
| Տևողություն | 89 րոպե |
| Նախորդ | Դեմք |
| Հաջորդ | Սատանու աչք |
| IMDb | ID 0053976 |
«Աղջկական աղբյուր» {շվեդ.՝ Jungfrukällan), 1960 թվականին նկարահանված, Ինգմար Բերգմանի Շվեդական գեղարվեստական ֆիլմ: Առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 8-ին, Շվեդիայում: Բերգմանի արվեստում, սա առանձնակի գործ է, քանի որ այս ֆիլմն արժանացել էր Օսկար մրցանակի՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Անտառային բացատներից մեկում, ապրում է մի գյուղացի ընտանիք. տանտերը՝ Թյորեն, նրա կինը՝ Մերեթան, նրանց դուստրը՝ Կարինը, Թյորեյի դուստրը առաջին ամուսնությունից՝ Ինգերին և մի քանի ծառա: Խորդ դուստրը՝ Ինգերին, հղի է, անհայտ է թե ումից: Նա օտար է զգում իրեն ընտանիքում, նրան ստիպում են ավելի շատ աշխատել, քան Կարինին, ուստի Ինգերին չի սիրում իր խորդ քրոջը: Նա աղոթում է Օդին աստծուն, խնդրելով վերջինիս պատժել Կարինին: Կարինն էլ իր հերթին, երես առած, թեթևամիտ կույս է:
Կարինին ուղարկում են հարևան գյուղ, որպեսզի նա մոմեր հասցնի եկեղեցի: Նրա հետ ուղարկում են նաև Ինգերիին: Անտառում քույրերը հանդիպում են մի մեկուսացված կախարդի: Ինգերին հասկանում է, որ դա հենց Օդինն է և վախից հետ է ընկնում քրոջից: Կարինն էլ հանդիպում է երեք աղքատ հովիվների, որոնք եղբայներ են, նրանցից մեկը համր է, մյուսն էլ դեռահաս: Աղջիկն իր հացը կիսում է հովիվների հետ, ինչից հետո նրանք բռնաբարում ու սպանում են Կարինին: Ինգերին հետևում է այս ամենին թփերի ետևից, բայց չի համարձակվում խառնվել: Հետո եղբայրները հանում են աղջկա գեղեցիկ շորերը, վերցնում են բոլոր իրերը, շաղ են տալիս գետնով մոմերը և գնում են այն արահետով, որով եկել էին քույրերը:
Հովիվ եղբայրները գալիս են Թյորեյի տուն: Նրանք գիշերելու տեղ են խնդրում տանտիրոջից: Վերջինս նրանց տուն է թողնում, նստեցնում է սեղանի առջև և հետո գիշերելու տեղ տալիս: Քնից առաջ, եղբայրներից մեկը տանտիրուհուն առաջարկում է գնել, սպանված աղջկա շորերը: Մերեթան ճանաչում է շորերն ու ողբով հայտնում է այդ լուրը Թյորեյին: Նրանք ամեն ինչ հասկանում են: Թյորեն դուրս է գալիս բակ, որտեղ հանդիպում է Ինգերիին: Նա խոստովանում է ամեն բան և ասում է, որ այդ նա է մեղավոր Կարինի մահվան մեջ: Տանտերը գնում է փայտահատի ետևից, հետո լողանում է բահնիքում: Գյուղացին վերցնում է իր մեծ դանակն ու մտնում հովիվների սենյակը: Հետազոտելով քնած հանցագործների իրերը, Թյորեն ճանաչում է իր դստեր առարկաները: Հետո նա առանձին կռվում է ավագ եղբայրների հետ ու սպանում նրանց: Երրորդին՝ երեխային, նա օդ է հանում ու ջարդում է նրա գլուխը պահարանով:
Ընտանիքը գնում է Կարինի մարմինը փնտրելու: Դեպքի վայրում, Թյորեն ծնկի է իջնում և աղիողորմ հայացքով, դիմում է Աստծոն, մեղադրելով՝ և հանցանքը, և վրեժը: Նա խոստանում է, որ հենց այստեղ եկեղեցի կկառուցի, մեղքը քավելու համար: Երբ Կարինի գլուխը բարձրացում են, գետնի միջից առվակ է դուրս գալիս, որը դառնում է մաքուր աղբյուր՝ աղջկական աղբյուր:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Մաքս ֆոն Սյուդով | Թյորե |
| Բիրգիթթա Վալբերգ | Մերեթա |
| Գուննել Լինդբլյում | Ինգերի |
| Բիրգիթթա Փեթթերսոն | Կարին |
| Աքսել Դյուբերգ | նիհար հովիվ |
| Թոր Իսադել | համր հովիվ |
| Ալան Էդվալլ | աղքատ |
| Օվե Փորաթ | տղա |
Մրցանակներ [խմբագրել]
- 1960 թվական.
-
- Հատուկ հիշեցում մրցանակ (Ինգմար Բերգման)
- Ոսկե արմավենու ճյուղի թեկնածու
- 1961 թվական
Օսկար մրցանակ.
-
- լավագույն օտարալեզու ֆիլմ (Ինգմար Բերգման)
- ներկայացվել է կոստյումների լավագույն դիզայն անվանակարգում (Մարիք Վոս-Լունդ)
- 1961 թվական
-
- Սեմյուել Հոլդենի մրցանակ
- 1962 թվական.
Կինո Ջունպո մրցանակ.
-
- լավագույն օտար լեզվով ֆիլմի ռեժիսոր (Ինգմար Բերգման)
- լավագույն ֆիլմ օտար լեզվով (Ինգմար Բերգման)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Աղջկական աղբյուր»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
|
|||||||||||||