Ֆաննին և Ալեքսանդրը
| Ֆաննին և Ալեքսանդրը Fanny och Alexander |
|
«En film av Ingmar Bergman» |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 1982 |
| Լեզու | շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, եբրայերեն |
| Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
| Պրոդյուսեր | Յորն Դոննեռ Ռենցո Ռոսսելինի Դենիել Տոսկան դյու Պլանտյե |
| Սցենարիստ(ներ) | Ինգմար Բերգման |
| Դերակատարներ | Եվա Ֆրյոլինգ Բերթիլ Գուվե Ալան Էդվալ Գուն Վալգրեն Պերնիլա Ալվին |
| Օպերատոր | Սվեն Նյուկվիստ |
| Երաժշտություն | Դանիել Բել |
| Ընկերություն | Cinematograph AB Svenska Filminstitutet (SFI) Gaumont Personafilm SVT Drama Tobis Filmkunst |
| Տևողություն | 188 և 312 րոպե |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0083922 |
Ֆաննին և Ալեքսանդրը (շվեդ.՝ Fanny och Alexander) Ինգմար Բերգմանի լավագույն ֆիլմերից մեկն է, որը ստացել է չորս «Օսկար» և մեկ «Սեզար»: Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (312 րոպե) և կրճատ կինոտարբերակ (188 րոպե): Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին: Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1907-ից մինչև 1910 թվականները:
Առաջին մասը կոչվում է «Ծնունդ Էկդալների ընտանիքում»: Այստեղ մենք ծանոթանում ենք Էկդալների բազմանդամ ընտանիքին, երբ նրանք հավաքված են մեծ սեղանի շուրջ տոնի առթիվ: Այդ ժամանակ կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ հերոսներին և նրանց բնավորություններին:
Երկրորդ մասը կոչվում է «Մահ և թաղում»: Այն պատմում է Օսկար Էկդալի մահվան մասին «Համլետ» պիեսի փորձի ժամանակ: Այդ օրվանից Ֆաննին և Ալեքսանդրը որբանում են հորից:
Երրորդ մասը կոչվում է «Տեղափոխություն». Էմիլին՝ երեխաների մայրը, ընդունում է եպիսկոպոս Էդվարդ Վերգերուսի ամուսնության առաջարկը, և նա երեխաների հետ տեղափոխվում է եպիսկոպոսական տուն, որտեղ տիրում էին դաժանությունը և հնազանդությունը:
Չորրորդ մասը կոչվում է «Ամառային իրադարձություն»: Կյանքը եպիսկոպոսի տանը դառնում է անտանելի: Երեխաները, հատկապես Ալեքսանդրը, գրեթե միշտ պատժվում էին: Տանջանքին չդիմանալով՝ Էմիլին ցանկանում է բաժանվել Վերգերուսից, բայց օրենքը եպիսկոպոսի կողմն էր: Եվ, ցավոք, նա չի կարողանում իրագործել իր ցանկոթյունը: Այդ ժամանակ Էմիլին հղի էր:
Հինգերորդ մասը կոչվում է «Դևերը»: Գործնական առաջարկի անունով Էկդալենի ընտանիքի հին ընկեր Իսահակ Յակոբը թաքուն դուրս է բերում երեխաներին եպիսկոպոսի տնից և բնակեցնում իր մոտ: Որոշ ժամանակ անց Էմիլին Վերգերուսին քնաբեր է տալիս և փախչում նրա տնից: Այդ ժամանակ եպիսկոպոսի տանը հրդեհ է սկսվում, և Վերգերուսը մահանում է:
Վերջաբանում մենք կրկին տեսնում ենք Էկդալների ընտանիքը, որը նստած է մեծ սեղանի շուրջ և ուրախ կենացներ ասում:
Դերասաններ և նկարահանող անձնակազմ [խմբագրել]
Նկարահանող անձնակազմ [խմբագրել]
- ռեժիսոր - Ինգմար Բերգման
- սցենարիստ - Ինգմար Բերգման
- պրոդյուսերներ - Յորն Դոննեռ, Ռենցո Ռոսսելինի, Դենիել Տոսկան դյու Պլանտյե
- օպերատոր - Սվեն Նյուկվիստ
- մոնտաժ - Սիլվիյա Ինգիմարսոն
- երաժշտությունը - Դանիել Բել
- դեկորացիաները - Սյուզան Լիգհեյմ, Աննա Ասպ
- հագուստի ընտրությունը - Մարիկ Ոս Լունդհ
- ռեժիսորի օգնականներ - Պետեր Շիլդեթ
Դերասանական անձնակազմ [խմբագրել]
- Եվա Ֆրյոլինգ — Էմիլի Էկդալ
- Բերթիլ Գուվե — Ալեքսանդր Էկդալ
- Պերնիլա Ալվին — Ֆաննի Էկդալ
- Գուն Վալգրեն — Հաննա Էկդալ
- Ալան Էդվալ — Օսկար Էկդալ
- Բյորե Ալստենդ — Կառլ Էկդալ
- Յարլ Կուլլե — Գուստաֆ Ադոլֆ Էկդալ
- Մոնա Մալմ — Ալմա Էկդալ
- Պերնիլա Աուգուստ — Մայ
- Քրիստինա Ադոլֆսոն — Սիրի
- Քրիստինա Ալմգեր — Պուտտե Էկդալ
- Լենա Օլին — Ռոզա
- Յան Մալմշյո — եպիսկոպոս Էդվարդ Վերգերուս
- Մարիաննա Ամինոֆֆ — Բլենդա Վերգերուս
- Քրիստին Տիդելիուս — Հենրիետա Վերգերուս
- Հերիետ Անդերսոն — Յուստինա
- Գուննար Բյորնստրանդ — Ֆիլիպ Լանդեր (թատրոնի դերասան)
- Էռլանդ Յուզեֆսոն — Իսահակ Յակոբի
- Մաթս Բերգման — Առոն Ռետցինսկի
- Ստինա Էկբալդ — Իսմայիլ Ռատզինսկի
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Մրցանակներ և նոմինացիաներ [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
- 1984 — «Օսկար» Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
- 1984 — «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
- 1984 — «Օսկար» լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
- 1984 — «Օսկար» լավագույն դեկորացիաներ - Աննա Ասպ և Սյուզան Լիգհեյմ
- 1984 — «Ոսկե Գլոբուս» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 — «César» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 — «BAFTA» - լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
- 1984 — «David di Donatello» - երեք մրցանակ Ինգմար Բերգմանին
- 1984 — «Los Angeles Film Critics Association» - լավագույն օտարալեզու ֆիլմ և լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
Նոմինացիաներ [խմբագրել]
- 1984 — «Օսկար» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
- 1984 — «Օսկար» - լավագույն սցենար - Ինգմար Բերգման
- 1984 — «BAFTA» - լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
- 1984 — «BAFTA» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 — «Ոսկե Գլոբուս» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
Տեխնիկական և այլ տվյալներ [խմբագրել]
- Երկիրը Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա
- Լեզուն շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, եբրայերեն
- Պրեմիերան կայացել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեդիայում:
Այլ երկրներում այն կայացել է
-
- ԱՄՆում - 17 հունվար 1983
- Գերմանիայում - 8 հոկտեմբեր 1983
- Ֆինլանդիայում - 21 հունվար 1983
- Արգենտինայում - 26 հունվար 1984
- Դանիայում - 17 հունվար 1983
- Իտալիայում - 31 օգոստոս 1983
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 188 րոպե, ռեժիսորական տարբերակ 312
- Ձայնը - մոնո
- Տեսախցիկը - Arriflex 35 BL
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.66 : 1
- Ֆիլմը նկարվել է 35մմ ժապավենի վրա
- Տպել է (ընկերությունը) Film-Teknik, Stockholm,
Շվեդիա - Տպվել է 35մմ ժապավենի վրա երկարությունը 5155 մետր, իսկ ռեժիսորական տարբերակի երկարությունը 8546 մետր:
Ֆիլմի անունը այլ լեզուներով [խմբագրել]
- Շվեդերեն - Fanny och Alexander
- Հայերեն - Ֆաննին և Ալեքսանդրը
- Ռուսերեն - Фанни и Александр
- Լեհերեն - Fanny i Aleksander
- Հունգարերեն - Fanny és Alexander
- Ֆրանսերեն - Fanny et Alexandre
- Հունարեն - Fanny kai Alexandros
- Միջազգային անունը - Fanny and Alexander
Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը) [խմբագրել]
- Uppsala, Uppsala län, Sweden
- Europa Studios, Bromma, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
- Filmhusateljéerna, Filmhuset, Svenska Filminstitutet, Gärdet, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
Հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
|
|||||||||||||